Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի

  N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի պահանջների համաձայն նախկին §Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին¦ ՀՀ օրենքով սահմանված՝ զինծառայողների և երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառա­յողների բնակա­րանային ապա­հո­վու­թյան իրավունքն իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1535-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
  • Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի պահանջների համաձայն՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողների և երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառա­յողների համար պահպանվում է նախկին §Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին¦ ՀՀ օրենքով սահմանված բնակարանային ապահովության իրավունքը: ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1535-Ն որոշմամբ այդ իրավունքի իրացման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով շահառուներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել զինծառայողների բնակարանային ապահովության կարգը սահմանող ՀՀ կառավարության 03.07.2007թ. N 384-Ն որոշման մեջ կանոնակարգել բնակարանի գնման վկայագիր տրամադրելու հետ կաված հարաբերությունները:
  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

  Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման գործընթացի ամբողջականությունը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

    Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառա­յողներին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը, շահառուների և Պաշտպանության նախարարության միջև կնքվող պայմանագրի և բնակարանի գնման վկայագրի ձևերը: Հաշվի առնելով նաև տարիներով բնակարանային ապահովության համար հաշվառված և ապահովություն չստացած անձանց քանակը և պետության կողմից այդ ապահովության իրացման հնարավորությունները, որոշման նախագծով սահմանվել են անհատույց ֆինանսական աջակցության չափերը, ընդ որում, Երևան քաղաքի համար նախատեսվել է ըստ եռամսյակի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող՝ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ը, քանի որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակարանների միջին շուկայական արժեքներն արհեստականորեն բարձր են առաջնային շուկայում (նորակառույց շենքեր) և Կենտրոն վարչական տարածքում ձևավորված գների պատճառով, իսկ նախատեսվող չափը սկզբունքորեն բավարար է երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀպաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

   Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1535-Ն որոշման համաձայն հատկացված միջոցների հաշվին մինչև 2020 թվականն առաջնային լուծել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված և զինվորական ծառայությունից  երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով արձակված նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

   Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

 

     Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ անհրաժեշտ միջոցները հատկացվել են ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1535-Ն որոշմամբ:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

    Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Обсуждалось

    04.02.2019 - 19.02.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 15727

Принт

Предложения

Լարիսա Կարապետյան

18.02.2019

Ավարտվում է արդեն քննարկման փուլը և շատ շուտով նախագիծը մտնելու է կառավարություն: Ակնհայտ ճշմարտություն է, որ այս նախագծին իրականում դեմ են ոչ թե այս պահին արձանագրված 100 դեմ քվեարկողները, այլ շատ ավելին՝ բնակարանային հերթում գտնվող 1141-ը, իրենց ընտանիքի անդամները, ինչպես նաև իրենց մոտ հարազատ-բարեկամները: Ուղղակի հնարավորություն չեն ունեցել տեխնիկապես, գուցե իրենք համակարգիչ չունեն, էլ. հասցե չունեն, կարծում եմ սա հասկանալի է բոլորին, ուստի և հարկավոր է նման որոշման նախագիծ ընդունելուց առաջ հաշվի նստել հասարակության այս ստվար խմբի կարծիքի հետ և իրենց կյանքի տասնամյակները անվերապահորեն հայրենիքի ծառայությանը նվիրած մարդկաց չզրկել արժանապատիվ ծերանալուց: Այս մարդիկ միշտ հպարտորեն ասել են. ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Ruben Gevorgyan

17.02.2019

25 tarva ashxatanq@ gnahatvec mi patvogrov u chnchin toshakov,chishta,mer partakanutyunn enq katarel,bayc partavorutyun@ linuma poxadarc,tariner sharunak @ntaniq@ mi varcov bnakaranic myusna texapoxvel,mer erexeqn ed chanaparhnerin mecacan,hima mezanic shateri txerqn en mer gorc@ sharunakum,het enq nayum,u tesnum enq,vor shaters voch mi ban chenq karoxacel mer erexeqi hamar stexcenq,dra hnaravorutyun@ chenq unecel,chenq uzum,vor nuyn chakatagrin iranc erexeqn arjananan,menq arden voch te uzum,ayl pahanjum enq,mer erexeq@ piti arjanapativ kyanqov apahovven,ed arden petutyan partakanutyunna u patvi harc@,mi stipeq toxnel es erkirn u gnal,menq es erkrin mer lavaguyn tarinern u aroxjutynn enq tvel,banakin zinvorner enq tvel u der talu enq

Gohar Gzoghyan

16.02.2019

Առաջարկում եմ բնակարան հստկացնել, որովհետև թոշակառուն այնքան գումար չունի, որ 50% ավելացնի, հետևաբար բնակարան չի կարող ձեռք բերել:

Узнать больше