Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2019 թվականի N       -Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի

N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերն համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

     1) ուժը կորցրած ճանաչել կարգի 17-րդ կետը.

   2) կարգը լրացնել 17.1-ին, 17.2-րդ, 17.3-րդ, 17.4-րդ, 17.5-րդ, 17.6-րդ, 17.7-րդ և 17.8-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

   «17.1. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն հանձնաժողովի կողմից բնակարանային հաշվառման վերցրած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին կամ սույն կարգի 7-րդ կետում նախատեսված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին (այսուհետ` շահառու) անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին՝ բնակարանի գնման վկայագիր տրամադրելու միջոցով:

     17.2. Բնակարանի գնման վկայագիրն անվանական փաստաթուղթ է (Ձև N 1), որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձից բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը: Բնակարանի գնման վկայագիրն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման կամ գրավադրման (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), բռնագանձման կամ այլ անձի փոխանցման: Բնակարանի գնման վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները`

     1) վկայագրի սերիան և համարը.

     2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.

     3) վկայագրի միջոցով աջակցություն ստացող շահառուի անձնագրային տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.

     4) վկայագիր ստացող շահառուին հասանելիք սենյակների թիվը և տրամադրվող աջակցության չափը.

     5) վկայագիրը տալու օրը և գործողության ժամկետը:

   17.3. Անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է աջակցություն տրամադրելու եզրակացության կայացման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակարանների ձևավորված շուկայական միջին գների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա` հետևյալ չափերով.

    1) Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ը.

     2) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը.

     3) Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ը:

     17.4. Հանձնաժողովը շահառուին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ եզրակացություններն ընդունում է սույն կարգի 5-րդ, 6-րդ և 10-րդ կետերում նախատեսված պայմանների հիման վրա, ընդ որում՝

     1) սույն կարգի 10-րդ կետի համաձայն հասանելիք սենյակների թիվը որոշելիս հիմք է ընդունվում եզրակացության ընդունման օրվա դրությամբ շահառուի բնակարանային գործում որպես շահառուի ընտանիքի անդամ հաշվառված և շահառուի հետ համատեղ բնակվող անձանց թիվը: Եթե զինվորական ծառայությունից արձակվելուց հետո շահառուն մահացել է, ապա անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է նրա ընտանիքին, որի դեպքում հասանելիք սենյակների թիվը որոշվում է առանց մահացած շահառուի անձը հաշվի առնելու.

     2) սույն կարգի 17.3-րդ կետի համաձայն անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում այն բնակավայրը, որտեղ շահառուն հաշվառված է եղել բնակարանային հաշվառման ընդգրկելու օրվա դրությամբ, իսկ բնակարանային հաշվառման ընդգրկելու օրվանից հետո հաշվառման բնակավայրը փոխված լինելու դեպքում՝ բնակարանային հաշվառման ընդգրկելու օրվանից մինչև եզրակացության ընդունման օրն ընկած ժամանակահատվածում առավել երկար ժամկետով հաշվառման բնակավայրը.

     3) յուրաքանչյուր տարվա համար հատկացված գումարների հաշվին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է ըստ շահառուների՝ բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, և հետևյալ առաջնահերթությամբ.

     ա. սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,

      բ. Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,

      գ. Երևան քաղաք:

      17.5. Հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա կազմվում է Պաշտպանության նախարարի հրամանի նախագիծ` շահառուներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու մասին, և ներկայացվում է Պաշտպանության նախարարի հաստատմանը: Պաշտպանության նախարարի հրամանի հաստատման օրվանից հետո, ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում, հանձնաժողովի քարտուղարը ծանուցում է շահառուին` առաջարկելով հանձնաժողովի նախագահի հետ կնքել բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագիր (Ձև N 2): Ծանուցումն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում շահառուն հանձնաժողովի նախագահի հետ կնքում է համապատասխան պայմանագիրը:

      17.6. Բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գնի վճարումը կատարվում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո 10 բանկային օրվա ընթացքում` բնակարան (բնակելի տուն) վաճառողի կողմից ընտրված բանկի միջոցով Պաշտպանության նախարարության կողմից վաճառողի հաշվի համարին պայմանագրում, սակայն ոչ ավելի, քան բնակարանի գնման վկայագրում նշված գումարը փոխանցելու միջոցով:

      17.7. Բնակարանի գնման վկայագրի միջոցով սույն կարգի 17.3-րդ կետով սահմանված համապատասխան չափից ավելի բարձր գնով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի միջոցների հաշվին: Բնակարանի գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) բնակելի սենյակների թիվը կարող է պակաս լինել սույն կարգի 10-րդ կետի համաձայն հասանելիք սենյակների թվից, որը չի հանգեցնում վկայագրում նշված գումարի փոփոխության:

      17.8. Բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման (վկայագրի վավերականության) ժամկետը սահմանվում է 12 ամիս` վկայագիրը շահառուին տրամադրելու օրվանից սկսած` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ ժամկետի ընթացքում բնակարան ձեռք չբերելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը մարվում է, և պայմանագիրը համարվում է լուծված, իսկ աջակցության իրավունք ունեցող անձը պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Обсуждалось

    04.02.2019 - 19.02.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 15728

Принт

Предложения

Լարիսա Կարապետյան

18.02.2019

Ավարտվում է արդեն քննարկման փուլը և շատ շուտով նախագիծը մտնելու է կառավարություն: Ակնհայտ ճշմարտություն է, որ այս նախագծին իրականում դեմ են ոչ թե այս պահին արձանագրված 100 դեմ քվեարկողները, այլ շատ ավելին՝ բնակարանային հերթում գտնվող 1141-ը, իրենց ընտանիքի անդամները, ինչպես նաև իրենց մոտ հարազատ-բարեկամները: Ուղղակի հնարավորություն չեն ունեցել տեխնիկապես, գուցե իրենք համակարգիչ չունեն, էլ. հասցե չունեն, կարծում եմ սա հասկանալի է բոլորին, ուստի և հարկավոր է նման որոշման նախագիծ ընդունելուց առաջ հաշվի նստել հասարակության այս ստվար խմբի կարծիքի հետ և իրենց կյանքի տասնամյակները անվերապահորեն հայրենիքի ծառայությանը նվիրած մարդկաց չզրկել արժանապատիվ ծերանալուց: Այս մարդիկ միշտ հպարտորեն ասել են. ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Ruben Gevorgyan

17.02.2019

25 tarva ashxatanq@ gnahatvec mi patvogrov u chnchin toshakov,chishta,mer partakanutyunn enq katarel,bayc partavorutyun@ linuma poxadarc,tariner sharunak @ntaniq@ mi varcov bnakaranic myusna texapoxvel,mer erexeqn ed chanaparhnerin mecacan,hima mezanic shateri txerqn en mer gorc@ sharunakum,het enq nayum,u tesnum enq,vor shaters voch mi ban chenq karoxacel mer erexeqi hamar stexcenq,dra hnaravorutyun@ chenq unecel,chenq uzum,vor nuyn chakatagrin iranc erexeqn arjananan,menq arden voch te uzum,ayl pahanjum enq,mer erexeq@ piti arjanapativ kyanqov apahovven,ed arden petutyan partakanutyunna u patvi harc@,mi stipeq toxnel es erkirn u gnal,menq es erkrin mer lavaguyn tarinern u aroxjutynn enq tvel,banakin zinvorner enq tvel u der talu enq

Gohar Gzoghyan

16.02.2019

Առաջարկում եմ բնակարան հստկացնել, որովհետև թոշակառուն այնքան գումար չունի, որ 50% ավելացնի, հետևաբար բնակարան չի կարող ձեռք բերել:

Узнать больше