ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի
N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի պահանջների համաձայն նախկին §Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին¦ ՀՀ օրենքով սահմանված՝ զինծառայողների և երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքն իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1535-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
- Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի պահանջների համաձայն՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողների և երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների համար պահպանվում է նախկին §Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին¦ ՀՀ օրենքով սահմանված բնակարանային ապահովության իրավունքը: ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1535-Ն որոշմամբ այդ իրավունքի իրացման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով շահառուներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել զինծառայողների բնակարանային ապահովության կարգը սահմանող ՀՀ կառավարության 03.07.2007թ. N 384-Ն որոշման մեջ կանոնակարգել բնակարանի գնման վկայագիր տրամադրելու հետ կաված հարաբերությունները:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման գործընթացի ամբողջականությունը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը, շահառուների և Պաշտպանության նախարարության միջև կնքվող պայմանագրի և բնակարանի գնման վկայագրի ձևերը: Հաշվի առնելով նաև տարիներով բնակարանային ապահովության համար հաշվառված և ապահովություն չստացած անձանց քանակը և պետության կողմից այդ ապահովության իրացման հնարավորությունները, որոշման նախագծով սահմանվել են անհատույց ֆինանսական աջակցության չափերը, ընդ որում, Երևան քաղաքի համար նախատեսվել է ըստ եռամսյակի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող՝ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ը, քանի որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակարանների միջին շուկայական արժեքներն արհեստականորեն բարձր են առաջնային շուկայում (նորակառույց շենքեր) և Կենտրոն վարչական տարածքում ձևավորված գների պատճառով, իսկ նախատեսվող չափը սկզբունքորեն բավարար է երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀպաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1535-Ն որոշման համաձայն հատկացված միջոցների հաշվին մինչև 2020 թվականն առաջնային լուծել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված և զինվորական ծառայությունից երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով արձակված նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ անհրաժեշտ միջոցները հատկացվել են ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1535-Ն որոշմամբ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում: