«Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 և 1999 թվականի հունիսի 7-ի թիվ 392 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 429 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 392 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017 թ. հունիսի 29-ի նիստի N 28 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ կետի պահանջից: ՀՀ պետական կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխություններն անհրաժեշտություն են առաջացրել փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 429 որոշման մեջ: Վերոնշյալ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետի 1-ին, 14-րդ կետի 1-ին, 23-րդ կետի 2-րդ ենթակետերով, 46-րդ կետով, ինչպես նաև «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով: Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 392 որոշումն ընդունվել է Երևանի՝ մարզի կարգավիճակ ունենալու ժամանակ, հիմնականում կրկնակում է ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 որոշումը: ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվում է Պետական փորձագիտական եզրակացության 1-ն կետի համաձայն. փոփոխվել է նախագծի վերնագիրը, իսկ շրջանառված նախագիծը Պետական փորձագիտական եզրակացության բոլոր դիտողությունների հաշվառմամբ տեղադրվել է (ինկորպորացվել է) գործող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 որոշումում: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ ողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, ուր տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր: Դեռևս ոչ ուշ անցյալում մենք ականատես եղանք ուժեղ երկրաշարժի ողբերգական հետևանքներին: 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի թողած վնասները զգացնել են տալիս մինչ օրս: Տարածականորեն Հայաստանը գտնվում է այնպիսի երկրաշարժավտանգ գոտում, որտեղ միշտ եղել են ու կլինեն ավերիչ երկրաշարժեր: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծանր հետևանքներ լինում են այն երկրներում, որոնք ժամանակին համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել, չեն պատրաստվել հնարավոր ուժեղ երկրաշարժին: Մասնագետների կանխատեսումներով Կովկասում և Հայկական Լեռնաշխարհում (ներառյալ Հայաստանի տարածքը) հնարավոր են ուժեղ երկրաշարժեր: Հայաստանի բնակչության խտությունը բավականին բարձր է և շատ անհավասարաչափ է տեղաբաշխված. բնակչության մոտ կեսը բնակվում է Երևանում և նրա շրջակայքում: Հանրապետության բնակելի և արտադրական շինությունների մեծամասնությունը սեյսմակայուն չեն, այսինքն՝ չունեն իրական սեյսմիկ վտանգին համապատասխան կայունություն: Խիտ բնակեցված վայրերի մոտ տեղակայված են վտանգավոր և թունավոր արտադրական օբյեկտներ: Արդիական չէ ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 392 որոշման կիրառումը, ՀՀ կառավարության որոշման տեսքով: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն |
|
Սեյսմիկ պաշտպանության ոլորտում քաղաքականությունը ձևավորվում է՝ հիմք ընդունելով երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները: Տվյալ բնագավառում քաղաքականությունն իրականացվում է. 1. «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-53-Ն օրենքով, 2. ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429, և ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշումներով, 3. ՀՀ նախագահի 2010 թ. օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրությամբ: 4. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, սույն օրենքով և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծով կարգավորման հիմնական նպատակը. ՀՀ կառավարություն ներկայացված նախագծով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 429 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի N 392 որոշումը չեղյալ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիրը կհամապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում տեղի ունեցած փոփոխություններին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխություններն: ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 392 որոշումը…արդիական չէ, առաջարկվում է «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի կատարման համար, համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի և Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի՝ մշակել սեյսմիկ ռիսկի նվազեցման Երևանի համայնքային ծրագիր: Կլրացվեն ծրագրի կատարման արդյունավետության բարձրացմանն առնչվող պահանջներ, մոտեցումներ, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկաները: Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը կկատարվի Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրի համաձայն կազմված Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համայնքային ծրագրով՝ համաձայն «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները |
|
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Արդյունքում ծրագիրը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում տեղի ունեցած փոփոխություններին: Կլինի մեկ ընդհանուր լրամշակված ծրագիր առանց կրկնությունների: |
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 429 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 392 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն իրավական ակտը ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2017-2021 թվականների պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների մասով փոփոխություններ չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 429 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 392 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈԻԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈԻՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈԻԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ/ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:
Իրավական ակտի ընդունումը միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին անհամապատասխանություն չի առաջացնում:
-
Обсуждалось
19.12.2018 - 03.01.2019
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство по чрезвычайным ситуациям
Просмотры 10727
Принт