«Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 և 1999 թվականի հունիսի 7-ի թիվ 392 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 429 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 392 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Սեյսմիկ պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը (այսուհետ Պետական ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների Պետական ծրագրի ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի,
3) Սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ու մարզային ծրագրերի հաստատման ընթացակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
- Ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրում ներառված միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 429 և ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 392 որոշումները:
- 4. Առաջարկել Երևանի քաղաքապետին.
1) ընդունել «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիր:
2) Երևան քաղաքի զարգացման ծրագրերում ներառել սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ` ըստ առաջնահերթության (կարճաժամկետ, միջնաժամկետ և հեռանկարային) և ներկայացնել լիազորված մարմնի համաձայնեցմանը՝ յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնելով տեղեկատվություն.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
_______ N__ որոշման
Պ ԵՏԱԿԱՆ Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման Պետական ծրագրով (այսուհետ` Պետական ծրագիր) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման քաղաքականության հիմնական ուղղությունները:
- Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի նվազեցումն առանձին, ինքնուրույն և կարևորագույն խնդիր է՝ հետևյալ գլխավոր պատճառներով`
1) շենքերի և շինությունների սեյսմակայունության զգալիորեն ցածր մակարդակն իրական սեյսմիկ վտանգի մակարդակից.
2) բնակչության ու ղեկավար մարմինների` սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված գործողություններին պատրաստվածության ոչ անհրաժեշտ մակարդակը:
- Պետական ծրագրի կատարումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր շահագրգիռ պետական մարմինների կողմից` իրենց վերապահված գործառույթների շրջանակներում:
- ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
- Հայաստանի տարածքն ինչպես և անցյալում, կարող է ենթարկվել 7.0 և ավելի մագնիտուդով ուժեղ երկրաշարժի, ինչը համապատասխանում է 9-10 և ավելի բալ ուժգնության՝ ըստ MSK-64 սանդղակի: Հատուկ Պետական ծրագրով սեյսմիկ ռիսկի մակարդակն զգալիորեն չնվազեցնելու դեպքում զոհերի և կորուստների թիվը կհասնի այնպիսի մակարդակի, որի դեպքում հնարավոր չի լինի արդյունավետ օգնություն ցուցաբերել բնակչությանը և վերացնել ավերածությունները:
- 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվեցին Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ պայմանները, ինչի արդյունքում երկրաշարժից սեյսմիկ ազդեցության գնահատականը բարձրացավ 1-2 բալով: Բազմաբնակարան բնակելի շենքերի գերակշիռ մասը կառուցվել է մինչև 1990 թվականը, և հանրապետությունում սեյսմիկ պայմանների վերանայումից հետո դրանք արդեն իսկ չեն բավարարում ներկայիս գործող սեյսմիկ նորմերի պահանջներին: Այս հանգամանքներով պայմանավորված` կարևորվում է շենքերի ու շինությունների սեյսմակայունությանը և հուսալիությանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացումը:
III. ԾՐԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ, ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Պետական ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը մինչև բնակչության անվտանգությունն ու հանրապետության կայուն զարգացումն ապահովող մակարդակը:
- Պետական ծրագիրը հիմք է Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներ ներառելու համար:
- Պետական ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական խնդիրների լուծումը`
1) սեյսմիկ վտանգի գնահատում.
2) սեյսմիկ ռիսկի գնահատում.
3) սեյսմիկ ռիսկի նվազեցում:
- Սեյսմիկ վտանգի գնահատումը բաղկացած է երկու հիմնական մասերից`
1) առաջնային սեյսմիկ վտանգի գնահատում.
2) երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատում:
- Առաջնային վտանգը գրունտի ցնցումները, ճեղքվածքները, երկրակեղևի խզվածքներն են, այսինքն` երկրաշարժը: Երկրորդային վտանգը երկրաշարժերով պայմանավորված բնական և տեխնածին երևույթներն են:
- Բնական երևույթների թվում են սողանքները, փլուզումները, սելավները, դիֆերենցված նստվածքները, գրունտի ջրիկացումը, ենթաողողումը: Տեխնածինների թվում են վթարները, հրդեհները:
- Առաջնային վտանգի գնահատումն ընդգրկում է երկարաժամկետ և ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը: Երկարաժամկետ վտանգի գնահատումն առավելագույն հնարավոր ցնցումների տեղի և ուժգնության որոշումն է Հայաստանի Հանրապետության տարածքում` հաջորդաբար աճող մասշտաբների քարտեզներում: Առաջնային վտանգը Հայաստանի Հանրապետության տարածքի համար մանրամասնորեն որոշվում է Հայաստանի Հանրապետության տարածքի, հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների տարածքների սեյսմամիկրոշրջանացման (ՍՄՇ) M=1:5000, M=1:10000 քարտեզների միջոցով:
- Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ սեյսմիկ իրադարձության (I≥7 բալ MSK-64 սանդղակով) տեղի, ուժգնության և ժամանակի կանխատեսումն է:
- Սեյսմիկ ռիսկի գնահատումը համալիր խնդիր է, որի լուծումը պահանջում է նկատի ունենալ բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Այդ խնդրի լուծման համար կազմվում են մարզերի և բնակավայրերի տարածքների սեյսմիկ ռիսկի տարբեր մասշտաբների քարտեզներ: Սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումը թույլ կտա մշակել դրա նվազեցման արդյունավետ միջոցառումների ծրագրեր: Սեյսմիկ ռիսկի գնահատումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`
1) շենքերի և շինությունների խոցելիության գնահատում երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում.
2) հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների՝ սեյսմիկ խոցելիության գնահատում.
3) երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում մարդկային կորուստների գնահատում.
4) երկրորդային սեյսմիկ վտանգով պայմանավորված՝ բնական և տեխնածին երևույթների ռիսկի գնահատում.
5) բնակավայրի ենթակառուցվածքների (ջրագծեր ու կոյուղագծեր, էլեկտրամատակարարման 6 կՎ ու ավելի լարման գծեր, գազամատակարարման միջին ճնշման գծեր և այլն) սեյսմիկ ռիսկի գնահատում.
6) բնակավայրի կենսաապահովման արտաքին գծերի (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, հեռախոսային կապի, երկաթուղու, ավտոճանապարհների և այլն) սեյսմիկ խոցելիության գնահատում.
7) բնակավայրի տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատում.
8) սեյսմիկ ռիսկի նվազեցման կոնկրետ առաջարկները ներկայացնելը:
- Սեյսմիկ ռիսկի նվազեցումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`
1) ռիսկի նվազեցման համար իրավական հիմք ապահովող նորմատիվ փաստաթղթերի ընդունում.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի ստեղծում.
3) վաղ ահազանգման համակարգի ստեղծում.
4) Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ խոցելիության նվազեցման` ֆինանսավորմամբ ապահովված միջնաժամկետ ծախսային ծրագրերի (տիպային բնակելի, դպրոցների, առողջապահական հիմնարկների և այլ շենքերի) մշակում ու իրականացում, որը ներառի վտանգի մակարդակին համապատասխան շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացումը, ենթակառուցվածքների ու կենսաապահովման գծերի սեյսմիկ խոցելիության նվազեցումը, արդյունավետ հողօգտագործումը.
5) տիպային, մեծ քանակ կազմող շենքերի ուժեղացման նոր, էժան ու արդյունավետ տեխնոլոգիաների ընտրում, տեղայնացում ու մշակում, այդ թվում՝ գործարանային արտադրության կոնստրուկցիաների կիրառմամբ.
6) երկրաշարժի երկրորդային հետևանքների (հրդեհներ, սողանքներ, թունավոր նյութերի արտանետումներ մթնոլորտ ու ջրային միջավայր, հնարավոր համաճարակներ, երկաթուղու և գլխավոր ճանապարհների շարքից դուրս գալը, վնասվածքներ և այլն) նվազեցումը.
7) Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի աճի կանխման երկարաժամկետ ծրագրի մշակում, որում կարտացոլվեն վտանգավոր օբյեկտների ապակենտրոնացումը քաղաքներից, քաղաքների մեխանիկական աճի, հետևաբար նաև սեյսմիկ ռիսկի աճի, կանխումը.
8) բնակչության նախապատրաստում (ուսուցում և վարժանքներ).
9) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստում ռիսկի կառավարմանը.
10) բժշկական պատրաստվածության բարձրացում.
11) արագ արձագանքման ուժերի զարգացում.
12) փրկարարների պատրաստվածության ապահովում.
13) ապահովագրության համակարգի ստեղծում.
14) բնակչության արտահոսքի կանխում:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Պետական ծրագրի իրականացումը կտա հետևյալ հիմնական արդյունքները`
1) կկազմավորվի նոր հեռանկարային երկարաժամկետ պետական քաղաքականություն` բնակչության անվտանգությանը և Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցում.
2) կստեղծվի պլանավորված, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համակարգվող Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համակարգ, որը կիրականացվի պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, այսինքն` գործնականում ամբողջ հասարակության հետ համատեղ, ինչը համապատասխանում է այս բարդագույն խնդրի լուծման միջազգային մոտեցմանը.
3) կբարձրանա պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր պատրաստվածությունն ուժեղ ցնցումների և աղետների նկատմամբ.
4) նախադրյալներ կստեղծվեն սեյսմիկ ռիսկը նվազեցված տնտեսության մեջ խոշոր ֆինանսական ներդրումների համար.
5) կընդգրկվեն սեյսմիկ ռիսկի նվազեցման նորագույն տեխնոլոգիաներ.
6) բոլոր ուղղություններով` սեյսմիկ վտանգի կանխատեսումից մինչև սեյսմակայուն շինարարություն և բնակչության նախապատրաստում, նոր տեխնոլոգիաների ներդնում, ինչը հնարավոր կլինի օգտագործել պետության գործունեության բոլոր մնացած ոլորտներում.
7) կբարելավվեն տեխնիկական բազան և գիտելիքների բազան ապահովագրության, գիտության և տեխնիկայի զարգացման համար:
- Նշված ակնկալվող արդյունքները կարող են ձեռք բերվել միմյանց լրացնող ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` երեք հիմնական ուղղություններով`
1) սեյսմիկ վտանգի գնահատման բնագավառում`
ա. ազգային դիտացանցի, ինչպես նաև տվյալների հավաքման, մշակման և վերլուծության հետագա զարգացում,
բ. տվյալների բազայի և գիտելիքների բազայի հետագա զարգացում, սեյսմիկ վտանգի կանխատեսում` փորձագիտական համակարգերի և աշխարհագրական տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ԱՏՀ) հիման վրա և դրա քարտեզագրում,
գ. Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, շահագրգիռ պետական մարմիններին և բնակչությանը կանխատեսման տեղեկատվության փոխանցման կանոնակարգի մշակում լիազոր մարմնի կողմից և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման.
2) սեյսմիկ ռիսկի գնահատման բնագավառում`
ա. տվյալների բազայի և գիտելիքների բազայի ստեղծում և զարգացում,
բ. ռիսկի ամբողջական, բազմագործոնային վերլուծություն,
գ. սեյսմիկ ռիսկի քարտեզագրում ԱՏՀ-ի հիման վրա.
3) սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում`
ա. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում,
բ. Հայաստանի Հանրապետության տարածքի խոցելիության նվազեցում` գոյություն ունեցող շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման, քաղաքաշինական նորմերի հիման վրա նոր սեյսմակայուն շինարարության, սողանքավտանգ և նստվածքավտանգ տեղամասերի արդյունավետ պաշտպանական ինժեներական կառուցվածքների ստեղծման, հանրապետության տարածքի ինժեներական պաշտպանության գծով, այլ միջոցառումների միջոցով,
գ. բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացում` հատուկ հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման, համապատասխան գրականության և ձեռնարկների լույսընծայման և տարածման, երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո բնակչության գործողությունների վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման և օգտագործման, տարբեր տարիքային խմբերի մարդկանց հոգեբանական նախապատրաստման, օգնություն ցուցաբերելու անհատական և կոլեկտիվ միջոցների ուսուցման, Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում բնակչությանը երկրաշարժերից և դրանց հետ կապված երկրորդային աղետներից պաշտպանությունն ուսուցանող պատրաստված հրահանգիչների ցանցի ստեղծման, ուսումնական տագնապների անցկացման միջոցով: Բոլոր թվարկված ծրագրերն իրականացվում են բնակչության տարբեր շերտերի համար՝ հասարակության յուրաքանչյուր շերտին առանձնահատուկ մոտեցում կիրառելով,
դ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստում ռիսկի կառավարմանը` ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում գործողությունների վերաբերյալ մեթոդական նյութերի մշակման, ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում որոշումներ ընդունելու վերաբերյալ գործնական պարապմունքների անցկացման սցենարի մշակման, կառավարման մարմինների ղեկավար աշխատողների նախապատրաստման և վերապատրաստման ուսումնական բազայի կատարելագործման և այլնի միջոցով,
ե. բժշկական պատրաստվածության բարձրացում` աղետների բժշկության տեղեկատվական-կառավարման ավտոմատացված ծրագրի մշակման և ներդրման, հանրապետության մակարդակով աղետների բժշկության ծառայության զարգացման ծրագրի մշակման և ներդրման, հնարավոր սանիտարական կորուստների (զոհվածների և վիրավորների) ռիսկի գնահատման նպատակով երկրաշարժերի դեպքում վնասվածքների առանձնահատկությունների վերլուծության, երկրաշարժերի հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցներն ու ուժերն արտացոլող բժշկական-աշխարհագրական քարտեզների մշակման միջոցով,
զ. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մասնագիտական փրկարարական նյութատեխնիկական բազայի և հանդերձավորման հետագա զարգացում,
է. բնակչության արտագաղթի կանխում` երկրաշարժերի դեպքում առաջին անհրաժեշտության ենթակառուցվածքների կայուն գործունեության ապահովման ծրագրի մշակման միջոցով,
ը. անձի հոգեբանական խոցելիության նվազեցում` համապատասխան միջազգային կազմակերպություններից տեղեկատվության հավաքման, Հայաստանի Հանրապետության պայմաններում սթրեսի հաղթահարման մեթոդների մշակման, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ուսուցողական ծրագրերի մշակման միջոցով: Պետական ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնելու ուժեղ երկրաշարժերին Հայաստանի Հանրապետության բնակչության պատրաստվածության մակարդակը, ինչը, իր հերթին, երկրաշարժերի հետևանքների վերացման ծախսերի նվազեցման միջոցով կհանգեցնի Հայաստանի Հանրապետության առավել կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
- Պետական ծրագրի իրականացման ընթացքում դրական տեղաշարժեր ձեռք կբերվեն նաև հետևյալ ուղղություններով`
1) շրջակա միջավայրի վիճակի բարելավում և դրա պահպանություն.
2) հասարակական կազմակերպությունների ակտիվացում և ընդգրկում ընդհանուր կառավարման համակարգում.
3) երեխաներին կենսականորեն անհրաժեշտ հմտությունների ուսուցման և վարժանքների կազմակերպում.
4) հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնում, նրանց ընդգրկումն ընդհանուր կառավարման համակարգում:
- ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Պետական ծրագրի պատասխանատու կատարողն ու համակարգողն է:
- Առաջարկել համայնքների ղեկավարներին`
1) մասնակցել համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների կազմակերպմանը,
2) ապահովել համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքները,
3) աջակցել համայնքի տարածքում սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի կատարմանը:
- Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության հիմքում ընկած են հետևյալ հիմնական սկզբունքները`
1) պատրաստվածության գերակայությունը վերականգնման նկատմամբ.
2) պատրաստվածության ոլորտում սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր տարրերի հավասար գերակայությունը.
3) Պետական ծրագրի իրականացման գործընթացում պետական մարմինների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես հասարակության մասնագիտաբար համակարգվող ջանքերի միասնականությունը.
4) սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի բոլոր ուղղություններով ենթածրագրերի զուգահեռ իրականացումը.
5) Պետական ծրագրի միջազգայնացումը` դրա իրականացման մեջ լավագույն միջազգային և ազգային կենտրոնների ընդգրկման միջոցով.
6) օտարերկրյա դոնորների և ներդրողների ընդգրկումը Պետական ծրագրի տարբեր ենթածրագրերի ֆինանսավորման համար.
7) Պետական ծրագրի բազմափուլային բնույթը` կազմված կարճաժամկետ (մինչև 1 տարի), միջնաժամկետ (մինչև 5 տարի) և երկարաժամկետ (մինչև 20 տարի) ենթածրագրերից, որոնք իրականացվում են տարբեր պետական մարմինների կողմից:
- Պետական ծրագրի իրականացմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարբեր հասարակական կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների շրջանակներում:
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունները մասնակցում են սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքի և նրա համայնքների զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին:
- Անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին Պետական ծրագրի տարբեր բաժինների իրականացման համար ներգրավել տարբեր օտարերկրյա փորձագետների:
- Պետական ծրագրի իրականացումը կբարձրացնի ուժեղ երկրաշարժերին Հայաստանի Հանրապետության բնակչության պատրաստվածության մակարդակը: Դա, իր հերթին, կհանգեցնի սեյսմիկ ռիսկի զգալի նվազեցմանը, ինչը, ընդհանուր առմամբ, կապահովի հասարակության կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը:
- ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
- Պետական ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, համայնքային բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից:
26.1 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նպաստում է օտարերկրյա դոնորների և ներդրողների ընդգրկմանը Պետական ծրագրի տարբեր ենթածրագրերում:
VII. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԸ
- Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության փոփոխությունը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման Պետական ծրագրի առաջնահերթության նկատմամբ, Պետական ծրագրի իրականացման համար դոնորների բացակայությունը:
VIII. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- Պետական ծրագրի իրականացման համար հաշվետվությունը ներկայացվում է հետևյալ ընթացակարգերով՝
1) Պետական ծրագրի կատարողների կողմից յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվություն է ներկայացվում Պետական ծրագրի համակարգողին: Պետական ծրագրի համակարգողը յուրաքանչյուր տարին մեկ անգամ արդյունքների մասին տեղեկատվություն է ներկայացնում պատվիրատուին` Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Արդյունքների մասին տեղեկատվությունն ընդգրկվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ամենամյա հաղորդման մեջ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է պահանջել լրացուցիչ հաշվետվություն՝ դրա մասին իր քննարկումից առնվազն երեք ամիս առաջ տեղեկացնելով Պետական ծրագրի համակարգողից:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
______N __ որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ
Անմիջական նպատակները |
Արդյունքները |
Միջոցառումները |
Ծրագրի կատարողները |
Ժամանակացույցը
|
Ֆինանսավորումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Անմիջական նպատակ 1
Սեյսմիկ վտանգի գնահատում
|
1.1. Արդյունք 1 Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված երկրորդային վտանգավոր երևույթների գնահատում
|
1.1.1. Միջոցառում 1 Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված այլ երկրորդային վտանգների մոնիթորինգ
1.1.2. Միջոցառում 2 Տվյալների հավաքման ու վերլուծության գոյություն ունեցող համակարգի զարգացում և կատարելագործում
1.1.3. Միջոցառում 3 Սեյսմիկ վտանգի վերաբերյալ ստեղծված տվյալների բազայի համալրում
|
ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ), ՀՀ ՔԿ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ՏԿՏՏՆ, ՀՀ ԷԵԲՊՆ, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ՀԱԷԿ (համաձայնությամբ), ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտե, ՀՀ ԳՆ
|
Անընդմեջ իրականացվող մոնիթորինգ
Հիմնավորված անհրաժեշտության դեպքում
Անընդմեջ իրականացվող տվյալների բազայի ընդլայնում (սեյսմիկ վտանգի գնահատման վերաբերյալ տվյալների բազան լրացվում է ծրագրի կատարողների կողմից ներկայացվող տվյալներով` լիազոր մարմնի ներկայացրած ցանկի և ժամանակացույցի համաձայն):
|
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
1.1.4. Միջոցառում 4 Համապատասխան փորձագիտական համակարգերի մշակում` սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված հնարավոր աղետների կանխատեսման համար (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանքներ են)
1.1.5. Միջոցառում 5 Ազգային դիտացանցի կապի համակարգի ընդլայնում և կատարելագործում տարբեր հիերարխիային մակարդակներով
1.1.6. Միջոցառում 6 Սեյսմիկ իրադարձության նախանշանների և ուժեղ երկրաշարժի միջև օրինաչափությունների հաստատում |
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ԷԵԲՊՆ, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ՀԱԷԿ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿՏՏԿՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)
|
Հիմնավորված անհրաժեշտության դեպքում
Հիմնավորված անհրաժեշտության դեպքում
Անընդմեջ իրականացվող գիտաարտադրական ուսումնասիրություն |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
1.1.7. Միջոցառում 7 Սեյսմիկ շրջանացման մեթոդիկայի վերամշակում և լրացում
1.1.8. Միջոցառում 8 Սեյսմիկ վտանգի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ քարտեզագրում
1.1.9. ՀՀ Նախագահին, |
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔԿ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ),
ՀՀ ԱԻՆ |
Հիմնավորված անհրաժեշտության դեպքում
1) սեյսմիկ վտանգի կարճաժամկետ և միջնաժամկետ քարտեզագրում կատարվում է անընդմեջ իրականացվող մոնիթորինգի արդյունքում. 2) սեյսմիկ վտանգի երկարաժամկետ քարտեզա-գրում իրականացվում է քաղաքաշինական փաստաթղթերի կազմման ընթացքում
2019 թվականի ընթացքում Համաձայն ՀՀ կառավարության 06.04.2017թ. N 346-Ն որոշման
|
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Անմիջական նպատակ 2.
Սեյսմիկ ռիսկի գնահատում
|
2.1. Արդյունք 1 Սեյսմիկ ռիսկի քարտեզներ
|
2.1.1. Միջոցառում 1 Սեյսմիկ ռիսկի տվյալների բազայի համալրում
2.1.2. Միջոցառում 2 ԱՏՀ-ի (GIS) բազայի հիման վրա սեյսմիկ ռիսկի ծրագրերի փաթեթի մշակում և կատարելագործում (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանքներ են)
2.1.3. Միջոցառում 3 ՀՀ համայնքների տարածքների տեղագրական գծագրերի կազմում` յուրաքանչյուր օբյեկտի նախագծային սեյսմակայունության նշումով
|
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔԿ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԳԱԱ (համաձանությամբ), ՏԿՏՏՆ, ՀՀ ԷԵԲՊՆ, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ՀԱԷԿ (համաձանությամբ), ՀՀ ԳՆ, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտե
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)
ՀՀ համայնքներ (համաձայնությամբ), ՀՀ ԱԻՆ |
Անընդմեջ իրականացվող տվյալների բազայի ընդլայնում (սեյսմիկ ռիսկի գնահատման վերաբերյալ տվյալների բազան լրացվում է ծրագրի կատարողների կողմից ներկայացվող տվյալներով` լիազոր մարմնի ներկայացրած ցանկի և ժամանակացույցի համաձայն): Հիմնավորված անհրաժեշտության դեպքում
Համաձայն համայնքների սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի
|
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
2.1.4. Միջոցառում 4 ՀՀ համայնքներում շենքերի և շինությունների փաստացի տեխնիկական վիճակի և վնասվածության աստիճանի հայտնաբերման նպատակով հետազննման իրականացում և փաստացի սեյսմակայունության որոշում
2.1.5. Միջոցառում 5 Ռիսկի հաշվարկ և քարտեզագրում: Հատուկ և կարևոր օբյեկտների խոցելիության գնահատում, խոցելի օբյեկտների նվազեցման ծրագրի մշակում և հաստատում ՀՀ կառավարության կողմից: Դպրոցների, հիվանդանոցների և այլ ուսումնական ու առողջապահական հաստատություն-ների խոցելիության գնահատում, խոցելի շինությունների նվազեցման ծրագրի մշակում և հաստատում ՀՀ կառավարության կողմից: Բազմաբնակարան շենքերի խոցելիության գնահատում, խոցելի շենքերի նվազեցման ծրագրի մշակում և հաստատում ՀՀ կառավարության կողմից |
ՀՀ համայնքներ (համաձայնությամբ), ՀՀ ՔԿ, ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
|
Համաձայն մարզերի և համայնքների սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի
Իրականացվում է հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեփականատերերի կողմից, ՀՀ համայնքների զարգացման ընթացիկ ծրագրերի կազմման ընթացքում:
|
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
|
Անմիջական նպատակ 3
Հայաստանի Հանրապետու- թյան տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցում
|
3.1. Արդյունք 1 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն |
3.1.1. Միջոցառում 1 Հայաստանի Հանրապետության համայնքների, սույն ծրագրի կատարողների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարու-թյան միջև կապի արդյունա-վետ միջոցների մշակում
3.1.2. Միջոցառում 2 Հայաստանի Հանրապետության պայմաններում սեյսմիկ հնարավոր աղետի մասշտաբների և բնույթի գնահատման նորագույն տեխնոլոգիաների կիրառումը` փրկարարական և վերականգնողական աշխատանքների համար ուժերի և միջոցների բաշխման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով |
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿՏՏՆ ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ ՓԾ
|
Իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ծրագրի համաձայն:
Լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելը տեխնոլոգիաների կատարելագործման վերաբերյալ |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Ֆինանսավորում չի պահանջվում: |
|
3.2. Արդյունք 2 Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում
|
3.1.3. Միջոցառում 3 Սեյսմիկ ռիսկի նվազեցման բաղադրիչների վերաբերյալ տվյալների բազայի համալրում
3.2.1. Միջոցառում 1 Ուժեղ երկրաշարժի վաղ ահազանգման համակարգի նախագծի մշակում:
3.2.2. Միջոցառում 2 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի ազգային դիտացանցի արդիականացում` Հայաստանի Հանրապետության վաղ ահազանգման համակարգում օգտագործելու նպատակով |
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ համայնքներ (համաձայնու-թյամբ), ՀՀ ՔԿ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ՏԿՏՏՆ, ՀՀ ԷԵԲՊՆ, Հայկական կարմիր խաչի ընկերություն (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿՏՏՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿՏՏՆ
|
Անընդմեջ իրականացվող տվյալների բազայի ընդլայնում (սեյսմիկ ռիս-կի նվազեցման վերա-բերյալ տվյալների բազան լրացվում է ծրագրի կա-տարողների կողմից ներ-կայացվող տվյալներով` լիազոր մարմնի ներկա-յացրած ցանկի և ժամանա
Обсуждалось 19.12.2018 - 03.01.2019 Тип Pешение Область Чрезвычайные ситуации Министерство Министерство по чрезвычайным ситуациям Просмотры 10597 |