Добавить в избранное
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2018 թվականի________-ի N__-Ն
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն <<Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի և 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում գտնվող 2004 թվականին թողարկված, 13,493,025.00 սկզբնական արժեքով և 250000 հաշվեկշռային արժեքով, <<NISSAN URVAN>> մակնիշի, 324LL60 պետհամարանիշի (նույնացման համար` JN6GE54S64X405511) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից և ամրացնել <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում գտնվող 2004 թվականին թողարկված, 13,493,025.00 սկզբնական արժեքով և 250000 հաշվեկշռային արժեքով, <<NISSAN URVAN>> մակնիշի, 322LL60 պետհամարանիշի (նույնացման համար` JN6GE54S54X405418) և 2004 թվականին թողարկված, 6,373,793.00 սկզբնական արժեքով և 250000 հաշվեկշռային արժեքով, <<NISSAN URVAN>> մակնիշի, 321LL60 պետհամարանիշի (նույնացման համար` JN6GE54S24X405442) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից և ամրացնել <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը:
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել.
- <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքային իրավունքների պետական գրանցումը և սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցի հաշվառումից հանման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
- <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հետ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքային իրավունքների պետական գրանցումը և սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի հաշվառումից հանման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
-
Обсуждалось
17.12.2018 - 02.01.2019
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 7639
Принт