ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 2018 թվականի________-ի N__

 

 ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

 

         Համաձայն <<Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի և 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում գտնվող 2004 թվականին թողարկված, 13,493,025.00 սկզբնական արժեքով և 250000 հաշվեկշռային արժեքով, <<NISSAN URVAN>> մակնիշի, 324LL60 պետհամարանիշի (նույնացման համար` JN6GE54S64X405511) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից և ամրացնել <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում գտնվող 2004 թվականին թողարկված, 13,493,025.00 սկզբնական արժեքով և 250000 հաշվեկշռային արժեքով, <<NISSAN URVAN>> մակնիշի, 322LL60 պետհամարանիշի (նույնացման համար` JN6GE54S54X405418) և 2004 թվականին թողարկված, 6,373,793.00 սկզբնական արժեքով և 250000 հաշվեկշռային արժեքով, <<NISSAN URVAN>> մակնիշի, 321LL60 պետհամարանիշի (նույնացման համար` JN6GE54S24X405442) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից և ամրացնել <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը:
  3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել.
  • <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքային իրավունքների պետական գրանցումը և սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի  1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցի հաշվառումից հանման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
  • <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հետ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքային իրավունքների պետական գրանցումը և սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի հաշվառումից հանման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝  <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

  • Քննարկվել է

    17.12.2018 - 02.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7635

Տպել