ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
Հիմնավորում
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում հաշվառվող, նախագծում նշված տրանսպորտային միջոցները ներկայումս նախարարության կողմից չեն օգտագործվում: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության և <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերության ծառայողական անհրաժեշտությունից ելնելով մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության <<Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին>> որոշման նախագիծը՝ համաձայն որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները հետ վերցնել և օգտագործման նպատակով ամրացնել <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը և <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը:
-
Обсуждалось
17.12.2018 - 02.01.2019
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 7637
Принт