Добавить в избранное

В стадии разработки

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ  ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածից հանել «ատեստավորման և» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.  Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

ա) համայնքային ծառայության բարձրագույն պաշտոններ.

բ)  համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ.

գ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ.

դ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ:».

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Համայնքային ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի, իսկ համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Համայնքային ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

Համայնքային ծառայության բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբում ընդգրկվում է 100000 և ավելի, իսկ 2-րդ ենթախմբում` 40000-ից մինչև 100000 բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը:

Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբում ընդգրկվում է մինչև 40000 բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը:»:

Հոդված 3. Oրենքի 8-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Համայնքային ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

ա) համայնքային ծառայության բարձրագույն  պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի համայնքային խորհրդականի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի համայնքային խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի համայնքային խորհրդականի դասային աստիճան,

բ) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի համայնքային խորհրդականի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

գ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

դ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:».

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Համայնքային ծառայության 1-ին և 2-րդ դասի համայնքային խորհրդականի դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում է Հանրապետության նախագահը, 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում է համապատասխան համայնքի ղեկավարը, իսկ մնացած դասային աստիճանները` համապատասխան աշխատակազմի քարտուղարը (բացառությամբ սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքերի):».

3) 5-րդ մասից հանել  «Քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան կամ դրանց համապատասխանող պետական ծառայության մյուս տեսակների դասային աստիճան (կոչում) ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:» նախադասությունը:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 10. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը

  1. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատում է համապատասխան համայնքի ղեկավարը: 
    Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

 ա) համայնքային ծառայության բարձրագույն պաշտոններ`  բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն 5 տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում հանրային պաշտոններում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` 5 տարվա աշխատանքային ստաժ.

բ) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն 4 տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում հանրային պաշտոններում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` 4 տարվա աշխատանքային ստաժ իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի դեպքում` առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում.

գ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն 3 տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում հանրային պաշտոններում առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` 3 տարվա աշխատանքային ստաժ.

դ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ` միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի:

  1. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը գլխավոր պաշտոնի անձնագիրն ընդգրկում է համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, առաջատար պաշտոնի անձնագիրը` համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագիրը Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համաձայնությամբ կարող է չընդգրկել սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով ներկայացվող բարձրագույն կրթության և (կամ) աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները:

  1. Համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստումից հետո, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետի ավարտով պայմանավորված` 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրի փոփոխման դեպքի:»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 13. Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովը

  1. Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպչական աշխատանքները կազմակերպում է տվյալ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը աշխատակազմի միջոցով։ Մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը։

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի « 12.1-ին» բառը փոխարինել «15-րդ» բառով.

2) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է մեկ` թեստավորման փուլով:».

3) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Մրցույթի հաղթող է ճանաչվում թեստավորման առաջադրանքների առնվազն 85 տոկոսին ճիշտ պատասխանած  և առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը:.

Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն՝ հավասար միավորներ, ապա նրանցից հաղթող է ճանաչվում է հանրային ծառայության առավել երկար ստաժ ունեցող անձը».

4) 9.1-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «, իսկ հարցազրույցի փուլը սահմանված կարգի խախտմամբ անցկացված լինելու դեպքում` նոր հարցազրույցի փուլ անցկացնելու» բառերը.

5) 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.  

«10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում տվյալ համայնքապետարանի աշխատակազմը` մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տեղեկանքը ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Տեղեկանքը ստանալուց հետո` աշխատանքային երեք oրվա ընթացքում, համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներից մեկին)  հարցազրույցի միջոցով ընտրում և նշանակում է համապատասխան պաշտոնում:».

6) 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 85 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչվելու մասին որոշում, ապա մրցույթը համարվում է կայացած` առանց հաղթող ճանաչելու, և անցկացվում է նոր մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե նոր մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր մրցույթում հաղթող չի ճանաչվում, ապա համայնքային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:»:

Հոդված 7. Օրենքի 14.1-րդ հոդվածի՝

1) 1-ին և 2-րդ մասերից հանել «նոր» բառը։

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասի «գլխավոր» բառերից առաջ լրացնել «բարձրագույն,» բառերը:

 Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունից հանել ««ե»» տառը:

Հոդված 10. Օրենքի 4-րդ գլխի վերնագրից հանել «ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ,» բառը:

Հոդված 11. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 19-րդ հոդվածը:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «առնվազն երեք տարին մեկ» բառերը:

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում․

  1. «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, տեղակալների օգնականների, համայնքների ղեկավարների խորհրդականների,  մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի, Գյումրու, Վանաձորի գլխավոր ճարտարապետների և նրանց օգնականների, համայնքների ավագանու անդամների, համայնքների ավագանու խմբակցությունների փորձագետների, Երևանի վարչական շրջանի ղեկավարների և նրանց տեղակալների, բազմաբնակավայր համայնքերի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.».

  1. ուժը կորցրած ճանաչել «դ» կետը:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «20-րդ» բառը փոխարինել «18-րդ» բառով.

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «21-րդ» բառը փոխարինել «19-րդ» բառով.

Հոդված 16. Օրենքի 29.1 հոդվածի 1-ին մասի «հիմունքներով» բառից հետո լրացնել «, բացառությամբ  սույն օրենքի 14.1 հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքի:» բառերը:

Հոդված 17. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «իբ» կետերը:

Հոդված 18. Օրենքի 39-րդ հոդվածի «67-րդ հոդվածի 2-րդ մասով և 71-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «93-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:

Հոդված 19. Օրենքի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառերով։

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    22.10.2018 - 07.11.2018

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13272

Принт

Предложения

Արտակ Ռափյան

25.10.2018

Կարծում եմ համայնքային ծառայողների ընտրության մրցութային փուլը երկփուլից միափոլով փոխարինելը սխալ է: Միափուլ մրցույթը / միայն թեստավորումը/ չի կարող ապահովել համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնել հավակնողներից լավագույնին ընտրություն: Թեստավորումը հաճախ հանձնում են մասնագիտական որակներով ավելի թույլ, սակայն տառացի անգիր անելու սկզբունքով առաջնորդվող անձինք: Եթե օրենքի փոփոխությունը նպատակ ունի բացառել խտրական մոտեցումները թեկնածուներին, ուրեմն առաջարկում եմ պահպանել երկփուլ մրցույթի անցկացման կարգը, ստեղծել ավտոմատացված համակարգչային ծրագիր, որը հենց թեստավորման պահին պատահականության սկզբունքով կկազմի թեստը և ավտոմատ կգնահատի, իսկ երկրորդ փուլի` բանավոր հարցազրույցի գնահատող հանձնաժողովի կազմում առաջարկում եմ հնարավորություն տալ առաջինից մինչև երրորդ դիմումատուներին հենց իրեց առաջարկությամբ ունենալ իրենց ներկայացուցիչը հասարակական կազմակերպություններից, իսկ հարցազրույցների ամբողջ ընթացքը տեսաձայնագրել և պահպանել համայնքի արխիվում: Սա կարող է ապահովել աշխատողի արդար և արժանի ընտրություն

Узнать больше