«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս օրենսդրությամբ ամրագրված չէ նոտարական գործողությունների տեսաձայնագրման հնարվորություն:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ նոտարական այն գործողությունները, որոնց անձամբ ներկա են գտնվում կողմերը, կարող են տեսաձայնագրել:
Տեսաձայնագրման ժամանակ նոտարը պարտավոր է պարզաբանել կողմերին տեսաձայնագրման ընթացքի վերաբերյալ, բարձրաձայնել տեսաձայնագրման իրականացման տարին, ամիսը, ամսաթիվը, ներկաների անունները ու կարգավիճակները:
Տեսաձայնագրության կրկնօրինակը ստանալու նպատակով կողմերը ցանկացած ժամանակ կարող են դիմել նոտարին:
Միաժամանակ նախատեսվել է, որ տեսաձայնագրման իրականացման կարգը, տեսաձայնագրությանը ներկայացվող պահանջները և պահպանումը սահմանվում են Արդարադատության նախարարի հրամանով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
ՀՀ արդարադատության նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ինչպես նոտարների, այնպես էլ կողմերի շահերի արդյունավետ պաշտպանությունը, նվազեցնել դատական վեճերի հավանականությունը և ապահովել դատական վեճերի դեպքում հավելյալ ապացույցների օգտագործման հնարավորությունը:
-
Обсуждалось
10.09.2018 - 28.09.2018
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Электронная юстиция, Нотариальный
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 6381
Принт