Добавить в избранное

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ


«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.   «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «տեղեկանքներ» բառից հետո լրացնել «կամ տեսաձայնագրության կրկնօրինակներ»   բառերը:

2) 4-րդ մասում «պատճեններ» բառից հետո լրացնել «, տեսաձայնագրության կրկնօրինակներ»   բառերը:

3) 8-րդ մասում «պատճեններ» բառից հետո լրացնել «, տեսաձայնագրության կրկնօրինակներ» բառերը: 

 

Հոդված 2.  Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «վճարահաշվարկային փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային կրիչների» բառերով:

 

Հոդված 3.  Օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասում՝

 1) «նոտարական գործերը և այլ փաստաթղթերը» բառերը փոխարինել «նոտարական գործերը, այլ փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչները» բառերով,

2) «փաստաթղթերն ու կնիքն ու ճզմիչ կնիքն» բառերը փոխարինել «փաստաթղթերը, էլեկտրոնային կրիչները, կնիքն ու ճզմիչ կնիքն» բառերով:

Հոդված 4.  Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «այլ փաստաթղթեր» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային կրիչներ»   բառերը:

 

Հոդված 5.  Օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «փաստաթղթերը, տվյալները» բառերը փոխարինել «փաստաթղթերը, էլեկտրոնային կրիչները և տվյալները» բառերով:

 

Հոդված 6.  Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ  կետերով.

«3) տեսաձայնագրել նոտարական գործողության ողջ ընթացքը, եթե նման պահանջ են ներկայացնում կողմերը.

4) տեսաձայնագրման ընթացքում պարզաբանել կողմերին տեսաձայնագրման ընթացքի վերաբերյալ, բարձրաձայնել տեսաձայնագրման իրականացման տարին, ամիսը, ամսաթիվը, ներկաների անունները ու կարգավիճակները:»:

 

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 1-ին պարբերությունում «այլ փաստաթղթեր» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային կրիչներ» բառերը, իսկ 2-րդ պարբերությունում «փաստաթղթերը,  նյութերը» բառերը փոխարինել «փաստաթղթերը, էլեկտրոնային կրիչները և այլ նյութերը» բառերով:

2) 7-րդ մասի 1-ին կետում «փաստաթղթեր» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային կրիչներ»  բառերը, իսկ 2-րդ կետում «փաստաթղթերին և նյութերին» բառերը փոխարինել «փաստաթղթերին, էլեկտրոնային կրիչներին և այլ նյութերին» բառերով:

3) 8-րդ մասի 3-րդ պարբերությունում «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «և էլեկտրոնային կրիչները» բառերը:

 

Հոդված 8.  Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) կողմերի համաձայնության դեպքում նոտարի հանձնարարությամբ տեսաձայնագրման իրականացում:»

 

Հոդված 9. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին կետով.

«22.1) կողմերի համաձայնության դեպքում իրականացնում է տեսաձայնագրություն.»:

 

Հոդված 10. Օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) նշում տեսաձայնագրության մասին (առկայության դեպքում)»:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին հոդվածով.

 

«Հոդված 37.1 Նոտարական գործողությունների տեսաձայնագրումը

  1. Կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում տեսաձայնագրվում են այն նոտարական գործողությունները, որոնց անձամբ ներկա են գտնվում կողմերը: Տեսաձայնագրման մասին նշում է արվում նոտարական ակտում:
  2. Տեսաձայնագրման ընթացքում նոտարական գործողության կրկնություն իրականացնելը տեսաձայնագրելու նպատակով չի թույլատրվում:
  3. Տեսաձայնագրման իրականացման կարգը, տեսաձայնագրությանը ներկայացվող պահանջները և պահպանումը սահմանվում են Արդարադատության նախարարի հրամանով:»

 

Հոդված 12. Օրենքի 53-րդ հոդվածում.

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 53. Փաստաթղթերը, տեսաձայնագրությունը պահպանելը և տրամադրելը».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 մասով.

«3.1. Տեսաձայնագրությունը պահպանվում է կրիչի վրա դրանք վավերացրած նոտարի մոտ: Կողմերը կարող են դիմել նոտարին տեսաձայնագրման կրկնօրինակը ստանալու նպատակով:»:

 

Հոդված 13. Օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կատարված նոտարական գործողությանն առնչվող նախաքննության կամ դատաքննության մեջ գտնվող քրեական կամ քաղաքացիական գործերի առնչությամբ նոտարը դատախազի, դատարանի, քննիչի կամ նախաքննության մարմնի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով տրված գրավոր պահանջի հիման վրա նրանց տալիս է նոտարական ակտի, էլեկտրոնային կրիչի կրկնօրինակը կամ քաղվածք նոտարական գրանցամատյանից: Օրենքով նախատեսված դեպքերում նոտարը փաստաթղթի և էլեկտրոնային կրիչի բնօրինակը պարտավոր է հանձնել նշված անձանց, ովքեր նոտարին ստորագրություն են տալիս փաստաթղթի և էլեկտրոնային կրիչի ստացման մասին: Այս դեպքում նոտարը պարտավոր է իր մոտ պահել հանձնված փաստաթղթի պատճենը, էլեկտրոնային կրիչի կրկնօրինակը, որի վրա կատարում է գրառում, որ փաստաթղթի, էլեկտրոնային կրիչի բնօրինակը գտնվում է համապատասխան մարմնում` նշելով տրամադրման ամսաթիվը: Կրկնօրինակին կցվում է նաև փաստաթղթի և էլեկտրոնային կրիչի բնօրինակը պահանջելու մասին որոշումը:

Համապատասխան գործի վարույթն ավարտելուց կամ փաստաթղթի, էլեկտրոնային կրիչի բնօրինակից օգտվելու անհրաժեշտությունը դադարելուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը կամ փաստաթղթի, էլեկտրոնային կրիչի բնօրինակը պահանջած մարմինը պարտավոր է նոտարին վերադարձնել բնօրինակը:»

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    10.09.2018 - 28.09.2018

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Электронная юстиция, Нотариальный

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6384

Принт