В стадии разработки
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
4 - За
-
0 - Против
Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/ 2-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ․
«առևտրի իրականացման վայրի փակ վաճառատեղ` առուվաճառքի պայմանագրով գործարքներ կատարելու համար օգտագործվող տեղ, որն ունի տանիք և առանձնացված է պատերով կամ գտնվում է շինության ներսում.
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել նոր ե) կետ հետևյալ բովանդակությամբ.
«ե) տարածքի անվտանգությունն ապահովող անձնակազմով։»։
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
«1) 1-ին մասի ա) կետում «կատարումը.» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սանիտարական, հակահրդեհային կանոններով սահմանված պահանջները» բառերով:
2) 1-ին մասում լրացնել նոր ը), թ), ժ) կետեր հետևյալ բովանդակությամբ.
«ը) Ինտերնետային կայքի առկայությունը։ Ինտերնետային կայքում ոչ ուշ, քան ամսական պարբերականությամբ հրապարակվում է առևտրի իրականացման վայրի հատակագիծը՝ ըստ համարակալված վաճառատեղերի, որը պարունակում է նշում ինչպես զբաղեցված, այնպես էլ ազատ վաճառատեղերի վերաբերյալ.
թ) փակ վաճառատեղերում և ապրանքային պահեստներում (առկայության դեպքում) ապրանքներն անվնաս, առանց ապրանքային տեսքի և սպառողական հատկանիշների կորստի պահելու հնարավորությունը․
ժ) վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) տրամադրման համար սույն օրենքով նախատեսված պայմանների ապահովման նպատակով լրացուցիչ վճարներ չգանձելը:»:
3) Ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի է) կետը։
4) 3-րդ մասի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը (այդ թվում՝ առևտրի օբյեկտները) վճարովի կամ անհատույց օգտագործման է տրամադրում իր ինտերնետային կայքում հրապարակային օֆերտա ներկայացնելու միջոցով։ Հրապարակային օֆերտան պետք է պարունակի տեղեկություններ յուրաքանչյուր վաճառատեղի (առևտրի օբյեկտի) մակերեսի և վճարի չափի, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի ը), թ) և ժ) կետերով նախատեսված պայմանների վերաբերյալ։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 158-րդ հոդվածում լրացնել նոր 35-38-րդ մասեր` հետևյալ բովանդակությամբ.
«Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից ինտերնետային կայքում ոչ ուշ, քան ամսական պարբերականությամբ առևտրի իրականացման վայրի հատակագիծը՝ ըստ համարակալված և ինչպես զբաղեցված, այնպես էլ ազատ վաճառատեղերի չհրապարակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) տրամադրման համար «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պայմանների ապահովման նպատակով լրացուցիչ վճարներ գանձելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառատեղերը (այդ թվում՝ առևտրի օբյեկտները) առանց իր ինտերնետային կայքում հրապարակային օֆերտա ներկայացնելու միջոցով վճարովի կամ անհատույց օգտագործման տրամադրելը կամ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հրապարակային օֆերտային ներկայացվող պահանջները չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի 35-37-րդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։
Հոդված 2 Օրենսգիրք 244.7 հոդվածի 1-ին մասում «և 26-րդ» բառերը փոխարինել «, 26-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ» բառերով։
ՀՈԴՎԱԾ 3. Եզրափակիչ մաս
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
22.08.2018 - 06.09.2018
-
Тип
Закон
-
Область
Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Общественное обсуждение
22.08.2018 10:19
2
Просмотры 7870
Принт