В стадии разработки
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
4 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սույն Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, ինչպես նաև առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները և նպատակը
Ներկայումս, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով տրամադրում է վաճառողներին` նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրի հիման վրա, բացառությամբ անմիջապես կազմակերպչի կողմից վաճառքն իրականացնելու դեպքերի: Վերոգրյալ դրույթի հիման վրա ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի նոյեմբերի 6-ին ընդունվել է «Առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որի նպատակը, ըստ էության, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի միջև հարաբերությունների հնարավորինս հստակեցումն ու տվյալ ոլորտում վաճառողների միջև հավասար մրցակցային պայմանների ապահովումն էր։
Հաշվի առնելով վերոգրյալը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների կողմից բարձրաձայնած խնդիրները, որոնք ի հայտ են եկել իրավակիրառ պրակտիկայում՝ Նախագծով առաջարկվում է հստակեցնել և առավել մանրամասն սահմանել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝
- Սահմանվում է, որ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել՝
- Ինտերնետային կայքի առկայությունը, որում ոչ ուշ, քան ամսական պարբերականությամբ հրապարակվում է առևտրի իրականացման վայրի հատակագիծը՝ ըստ համարակալված վաճառատեղերի, որը պարունակում է նշում ինչպես զբաղեցված, այնպես էլ ազատ վաճառատեղերի վերաբերյալ.
- փակ վաճառատեղերում և ապրանքային պահեստներում (առկայության դեպքում) ապրանքներն անվնաս, առանց ապրանքային տեսքի և սպառողական հատկանիշների կորստի պահելու հնարավորությունը․
- վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) տրամադրման համար օրենքով նախատեսված պայմանների ապահովման նպատակով լրացուցիչ վճարներ չգանձելը․
- Սահմանվում է, որ առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն տարածքի անվտանգությունն ապահովող անձնակազմով.
3․ Ամրագրվում է, որ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել նաև սանիտարական, հակահրդեհային կանոններով սահմանված պահանջները․
5․ Տնտեսավարողների համար հավասար պայմաններ և սեփական գործարար շահերի հիման վրա որոշումներ կայացնելու հնարավորությունը ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերացնել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի միջև վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) տրամադրման համար սահմանված գանձվող ամսական վճարի առավելագույն չափը (տվյալ ամսվա իրացման շրջանառության 1,5 տոկոս)։
6․ Սահմանվում է վարչական պատասխանատվություն առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից ինտերնետային կայքում ոչ ուշ, քան ամսական պարբերականությամբ առևտրի իրականացման վայրի հատակագիծը՝ ըստ համարակալված և ինչպես զբաղեցված, այնպես էլ ազատ վաճառատեղերի չհրապարակելու, վաճառատեղի տրամադրման համար «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պայմանների ապահովման նպատակով լրացուցիչ վճարներ գանձելու, վաճառատեղերը առանց իր ինտերնետային կայքում հրապարակային օֆերտա ներկայացնելու միջոցով վճարովի կամ անհատույց օգտագործման տրամադրելու կամ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հրապարակային օֆերտային ներկայացվող պահանջները չպահպանելու համար
7․ Սահմանվում է, որ նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը որդեգրել է պետական կարգավորումների արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման քաղաքականություն:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:
5․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի միջև հարաբերությունների հնարավորինս հստակեցումն ու տվյալ ոլորտում վաճառողների միջև հավասար մրցակցային պայմանների ապահովումը։
-
Обсуждалось
22.08.2018 - 06.09.2018
-
Тип
Закон
-
Область
Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Общественное обсуждение
22.08.2018 10:19
2
Просмотры 7869
Принт