Добавить в избранное

В стадии разработки

«Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«----» --------------  2018 թվականի N ------  -L

 

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործմանհամար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի նիստի N 8 արձանագրության 6-րդ կետով հավանության արժանացած «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Կառավարության 2018 թվականի

----------------- --- -ի N    -L որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

  1. Սույնով հավանություն է տրվում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներին:
  2. Շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները կանխարգելելու կամ նվազեցնելու նպատակով, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար նախատեսել հետևյալ չափորոշիչները՝
  • Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված և/կամ տեղանքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների, ջրային կենդանիների ու բույսերի առկայություն,
  • Հայաստանի Հանրապետության տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերի առկայություն,
  • դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի գետի ծանրաբեռնվածության առկայություն,
  • ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված էկոլոգիական թողքի մեծությունը չգերազանցող փաստացի ջրային հոսքի պահապանում գետահատվածում,
  • ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման գոտիների առկայություն, որոնց չափորոշիչները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 20-ի N 64-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով,
  • բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքների առկայություն,
  • սողանքային տարածքների առկայություն,
  • փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարական տարածքին մոտեցող ճանապարհների առկայություն կամ ճանապարհների կառուցման անհրաժեշտություն,
  • կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների հեռավորությունը մոտակա բնակավայրից,
  • աղմուկի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
  1. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված չափորոշիչների գործողությունը չի տարածվում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման կամ շահագործման համար արդեն իսկ ջրօգտագործման թույլտվություն ստացած փոքր հիդրոէլեկտրակայանների վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    14.08.2018 - 29.08.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8888

Принт

Предложения

Gayane Atoyan

20.08.2018

Նորից կարգավորում եք հօգուտ ՀէԿ-ի, բայց ոչ հօգուտ բնության․ կարելի է չէ ի նպաստ բնության և հարակից բնակիչների ևս դրույթներ ներառել այս չափորոշիչների մեջ․․․ նաև, մի քիչ անհասականլի է չափորոշիչ ասվածը, արդյոք ի նկատի ունեք սահմանաչափերը? Առաջարկում եմ նաև անպայման ընդգրկել այն հղումները կոնկրետ, որոնց օգնությամբ պետք է իրականացնել այս ՇՄԱԳԸ՝ օրինակ <ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված էկոլոգիական թողքի մեծությունը չգերազանցող փաստացի ջրային հոսքի պահապանում գետահատվածում> որտե՞ղ պետք է գտնել այս սահմանաչափը, հարկ է դրա հղումը ևս ներառել։

Լևոն Գալստյան

20.08.2018

1․ ՓՀԷԿ-երի հզորության վերին շեմը նորից պետք է դարձնել 10ՄգՎտ՝ 30-ի փոխարեն։ 2․ Կառուցումն արգելել նաև անտառային տարածքներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ու դրանց բուֆերային գոտիներում հոսող գետերի վրա։ 3․ 150 մետր շառավիղով արգելքը չի կարող ընդունելի լինել ջրագրական և ջրաերկրաբանական հուշարձանների համար, քանի որ դրանց գլխավոր բաղադրիչը հենց ջուրն է։ Այս դեպքում պետք է արգելվի հուշարձանի ողջ ջրահավաք ավազանում, եթե դա բացասական է ազդելու հուշարձանի ջրի քնակի վրա։

Узнать больше