ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«----» -------------- 2018 թվականի N ------ -L
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործմանհամար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի նիստի N 8 արձանագրության 6-րդ կետով հավանության արժանացած «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
Կառավարության 2018 թվականի
----------------- --- -ի N -L որոշման
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
- Սույնով հավանություն է տրվում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներին:
- Շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները կանխարգելելու կամ նվազեցնելու նպատակով, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար նախատեսել հետևյալ չափորոշիչները՝
- Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված և/կամ տեղանքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների, ջրային կենդանիների ու բույսերի առկայություն,
- Հայաստանի Հանրապետության տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերի առկայություն,
- դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի գետի ծանրաբեռնվածության առկայություն,
- ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված էկոլոգիական թողքի մեծությունը չգերազանցող փաստացի ջրային հոսքի պահապանում գետահատվածում,
- ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման գոտիների առկայություն, որոնց չափորոշիչները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 20-ի N 64-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով,
- բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքների առկայություն,
- սողանքային տարածքների առկայություն,
- փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարական տարածքին մոտեցող ճանապարհների առկայություն կամ ճանապարհների կառուցման անհրաժեշտություն,
- կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների հեռավորությունը մոտակա բնակավայրից,
- աղմուկի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
- Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված չափորոշիչների գործողությունը չի տարածվում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման կամ շահագործման համար արդեն իսկ ջրօգտագործման թույլտվություն ստացած փոքր հիդրոէլեկտրակայանների վրա: