Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լևոն Գալստյան 20.08.2018 10:01:18 | 1․ ՓՀԷԿ-երի հզորության վերին շեմը նորից պետք է դարձնել 10ՄգՎտ՝ 30-ի փոխարեն։ 2․ Կառուցումն արգելել նաև անտառային տարածքներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ու դրանց բուֆերային գոտիներում հոսող գետերի վրա։ 3․ 150 մետր շառավիղով արգելքը չի կարող ընդունելի լինել ջրագրական և ջրաերկրաբանական հուշարձանների համար, քանի որ դրանց գլխավոր բաղադրիչը հենց ջուրն է։ Այս դեպքում պետք է արգելվի հուշարձանի ողջ ջրահավաք ավազանում, եթե դա բացասական է ազդելու հուշարձանի ջրի քնակի վրա։ | 1.Ընդունվել է ի գիտություն 2. Պարզաբանում 3. Պարզաբանում | 1. «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-313-Ն օրենքով ՀՀ-ն վավերացրել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը, որով նախատեսված է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ոլորտի մի շարք իրավական ակտերի մոտարկման պահանջ, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու արմատապես վերանայել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը: 2. Հարկ է նշել, որ 2018 թվականի օգոստոսի 23-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հավանության է արժանացել, որով ամրագրվել են նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը, այդ թվում՝ անտառային տարածքներ և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գոտիներ: 3.Առաջարկը նույնպես ամրագրված է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում՝ որպես փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների մերժման հիմք: |
2 | Gayane Atoyan 20.08.2018 13:32:38 | Նորից կարգավորում եք հօգուտ ՀէԿ-ի, բայց ոչ հօգուտ բնության․ կարելի է չէ ի նպաստ բնության և հարակից բնակիչների ևս դրույթներ ներառել այս չափորոշիչների մեջ․․․ նաև, մի քիչ անհասականլի է չափորոշիչ ասվածը, արդյոք ի նկատի ունեք սահմանաչափերը? Առաջարկում եմ նաև անպայման ընդգրկել այն հղումները կոնկրետ, որոնց օգնությամբ պետք է իրականացնել այս ՇՄԱԳԸ՝ օրինակ <ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված էկոլոգիական թողքի մեծությունը չգերազանցող փաստացի ջրային հոսքի պահապանում գետահատվածում> որտե՞ղ պետք է գտնել այս սահմանաչափը, հարկ է դրա հղումը ևս ներառել։ | Պարզաբանում | Նախագծի հավելվածի 2-րդ կետում ներառված 1-ին, 2-րդ 7-րդ եթակետերը՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված և/կամ տեղանքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակներ, ջրային կենդանիներ ու բույսեր, ՀՀ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր, սողանքային տարածքներ և այլն , չափելի չեն (օր.՝ գետում էնդեմիկ ձկնատեսակի առկայությունը անկախ էնդեմիկ տեսակների քանակից, կամ սողանքի առկայությունը անկախ մեծությունից): Ինչ վերաբերվում է <ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված էկոլոգիական թողքի մեծությունը չգերազանցող փաստացի ջրային հոսքի պահապանում գետահատվածում> ենթակետում հղում կատարելուն, ապա դրա անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ջրօգտագործման թույտվություն տրամադրելիս հաշվարկվում է բնապահպանական թողքը (ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N927-Ն որոշում) և դրանում ամրագրվում է ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքի պահպանման պահանջը: |