Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2026 թվականի N   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8 N 1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1.     Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի «Գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» N 1257-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

1)     Որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

2)    Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում․

ա 4-րդ կետում «անձը կազմում է արձանագրություն` համաձայն սույն կարգի N 1 ձևի և բռնագրավման ենթակա գույքը վերցնում է պատասխանատու պահպանության, որի մասին նշում է կատարվում արձանագրությունում» բառերը փոխարինել «անձն անհապաղ որոշում է կայացնում այդ գույքի վրա արգելանք դնելու մասին» բառերով,

բ լրացնել նոր 41-45-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ․

«41 Որոշման մեջ նշվում են ենթադրյալ իրավախախտման համառոտ նկարագրությունը, որի առիթով առկա է արգելադրում կատարելու անհրաժեշտություն, արգելադրման ենթակա գույքը, արգելադրում կատարելու ժամանակը և տեղը, ինչպես նաև արգելադրվող գույքի սեփականատիրոջ վերաբերյալ տվյալները:

42 Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին, որի մասին նշում է կատարվում որոշման մեջ:

43 Եթե արգելանքի տակ դրված գույքն ի պահ հանձնելուց հետո հարկ վճարողը փորձում է արգելադրման ենթակա կամ արգելադրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա արգելադրման ենթակա գույքը վերցվում է պատասխանատու պահպանության՝ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա։

44 Քանի դեռ արգելանքի տակ գտնվող գույքը չի վերցվել որպես պետական սեփականություն, այդ դրա պահպանման հետ կապված ծախսերը կրում է հարկ վճարողը։

45 Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն այն անձին, ում մոտ իրականացվում է արգելադրումը, նախազգուշացնում է արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:»,

գ․ 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«5 Հարկային մարմնի կողմից հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավումը կիրառվում է հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ: Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածներով սահմանված դեպքերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով ընդունված պատասխանատվություն նախատեսող, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ և 424-րդ հոդվածներով սահմանված իրավախախտումների դեպքում պարտավորություն առաջադրող վարչական ակտնանբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված վարչական վարույթի շրջանակներում ընդունած որոշման հիման վրա` համաձայն սույն կարգի N 2 ձևի:»,

դ․6-րդ կետում «հետևյալ ժամկետներում`» բառերը փոխարինել «հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշումն օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից:» բառերով և 1-3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

ե 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ

«9. Գույքի պահպանման հետ կապված ծախսերը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու օրվան հաջորդող օրվանից կրում է պետությունը՝ ի դեմս հարկային մարմնի: Գույքի բռնագրավման վերաբերյալ որոշման չկայացման կամ անվավեր ճանաչման դեպքում պետությունը՝ ի դեմս հարկային մարմնի, փոխհատուցում է հարկ վճարողին գույքն արգելադրելու հետևանքով պատճառված վնասը։»,

զ․ Ձև N 1-ն ուժը կորցրած ճանաչել,

է Ձև N 2-ում «հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտման և բռնագրավման ենթակա գույքը պատասխանատու պահպանության վերցնելու վերաբերյալ «____ » ______20 __թ. N_____ արձանագրությունը» բառերը փոխարինել «հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի վրա արգելանք դնելու մասին «____ » ______20 __թ. N_____ որոշումը» բառերով։

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների, ինչպես նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կազմված՝ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող բռնագրավման ենթակա գույքը պատասխանատու պահպանության վերցնելու վերաբերյալ արձանագրությունների առկայության դեպքերի վրա։

Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կազմված՝ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող բռնագրավման ենթակա գույքը պատասխանատու պահպանության վերցնելու վերաբերյալ արձանագրությունների առկայության դեպքում հարկային մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշումն ընդունում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։

 

 

  • Продолжительность

    20.05.2026 04.06.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 271

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: