Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______________  2026  թվականի  N ____  - Ն

 

 

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ, ՆԵՐԱՌՅԱԼ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1. Հաստատել աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի:

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

 

 

Հայաստանի Հանրապետության

       վարչապետ                                                            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                                                   ք Երևան

 

 

 

 

 

Հավելված
                                                                    Հայաստանի Հանրապետության կառավարության
                                                                    2026 թվականի ______-ի N ____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ, ՆԵՐԱՌՅԱԼ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման կարգը (այսուհետ՝ կարգ) սահմանում է աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման (այսուհետ՝ գնահատում) գործընթացի համակարգման, կազմակերպման և իրականացման մեխանիզմները, ինչպես նաև դրա փուլերն ու ընթացակարգերը։

2. Կարգի նպատակն է ապահովել աղետների ռիսկի, այդ թվում՝ կլիմայի փոփոխության ազդեցությունների համապարփակ, համակարգված և միասնական գնահատման գործընթացը՝ սահմանելով դրա կազմակերպման, իրականացման, համակարգման և հաշվետվողականության կարգավորումները։

 

2. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Գնահատման գործընթացն իրականացվում է պետական կառավարման համակարգի մարմինների կողմից՝ ըստ իրենց գործունեության ոլորտների, մարզային և համայնքային մակարդակներում՝ «Տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցով» սահմանված մեթոդաբանության համաձայն։ Նշված մեթոդաբանությունը պարտադիր է կիրառման համար գնահատման գործընթացում ներգրավված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու այլ շահագրգիռ սուբյեկտների կողմից։ Պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց իրավասությունների շրջանակներում, իրականացնում են գնահատման գործընթացը՝ ապահովելով անհրաժեշտ տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը։

4. Լիազոր մարմինը կազմակերպում է գնահատման գործընթացը՝ ապահովելով դրա միասնականությունը, փոխկապակցվածությունը և համապատասխանությունը սահմանված հաշվետվության ձևաչափին։

5. Գնահատման գործընթացի համակարգումն իրականացվում է աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որը՝

1) հաստատում է գործընթացի ժամանակացույցը և փուլային գործողությունների ծրագիրը.

2)    սահմանում է աշխատանքային խմբերի ձևավորման գործընթացի կազմակերպման  առանձնահատկությունները՝ անհրաժեշտության դեպքում ներառելով դրանց կազմի ձևավորման մոտեցումները, ներգրավվող մասնագետների շրջանակը և փոխգործակցության հնարավոր ձևաչափերը

3)    իրականացնում է գնահատման գործընթացի ընթացքի և հաշվետվողականության վերահսկողությունը։

6. Լիազոր մարմինը՝

1)     կազմակերպում է գնահատման ամբողջ գործընթացը.

2)    մշակում է գնահատման գործընթացի ժամանակացույցը և փուլային գործողությունների ծրագիրը.

3)    ապահովում է տվյալների համադրման և ամփոփման միասնական մոտեցումները.

4)    հավաքագրում է տեղեկատվություն գնահատման գործընթացի իրականացման վերաբերյալ և պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողովին.

5)    կազմում է հանրապետական մակարդակի տարեկան հաշվետվությունը և ներկայացնում այն Կառավարություն։

7. Գնահատման գործընթացի իրականացումն ապահովում են՝

1)     ոլորտային աշխատանքային խմբերը, որոնք ձևավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների կողմից և իրականացնում են ոլորտային գնահատումը.

2)    մարզային աշխատանքային խմբերը, որոնք ձևավորվում են տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ և ապահովում են մարզի տարածքում գնահատման աշխատանքների իրականացումը.

3)    համայնքային աշխատանքային խմբերը, որոնք ձևավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և ապահովում են համայնքի մակարդակով գնահատման իրականացումը.

4)    գիտական, ինժեներական, կրթական և վերլուծական հաստատությունները, ինչպես նաև փորձագետների հանրությունը, որոնք ներգրավվում են որպես մասնագիտական աջակցություն տրամադրող սուբյեկտներ։

 

3. ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

8. Գնահատման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով՝

1)     կազմակերպչական փուլ.

2)    տվյալների հավաքագրման և վերլուծության փուլ.

3)    ամփոփման և հաշվետվողականության փուլ։

 

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՓՈՒԼ

 

9. Կազմակերպչական փուլը գնահատման գործընթացի մեկնարկային փուլն է և սկսվում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստով, որը գումարվում է յուրաքանչյուր տարվա հուլիս ամսվա առաջին աշխատանքային օրը։ Նիստի ընթացքում՝

1)     հաստատվում է տվյալ տարվա գնահատման ծրագիրը.

2)    լիազոր մարմնին տրվում է գնահատման գործընթացի մեկնարկի հանձնարարություն.

3)    սահմանվում է մեկամսյա ժամկետ՝ ոլորտային և մարզային աշխատանքային խմբերի ձևավորման համար։

 

5. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

 

      10. Տվյալների հավաքագրման և վերլուծության փուլն իրականացվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը։  Նշված փուլում աշխատանքային խմբերը՝

1)     կիրառում են հաստատված մեթոդաբանությունը.

2)    իրականացնում են տվյալների հավաքագրում՝ ոլորտային և տարածքային կտրվածքով՝ ներառելով վտանգների, խոցելիության, ազդեցության ենթակա բնակչության և ենթակառուցվածքների, ինչպես նաև նախորդ աղետների հետևանքների վերաբերյալ տվյալներ,

3)    գնահատում են աղետների և կլիմայական ռիսկերը՝ կիրառելով համապատասխան վերլուծական գործիքակազմ. ներառյալ որակական և քանակական գնահատման մեթոդներ, սցենարային վերլուծություն և ռիսկերի համեմատական գնահատման մոտեցումներ,

4)    կազմում են ռիսկերի քարտեզներ՝ կիրառելով աշխարհագրական տեղեկատվական համակարգեր՝ արտացոլելով վտանգների տարածական բաշխվածությունը, խոցելիության աստիճանը, ազդեցության ենթակա օբյեկտները և ռիսկերի մակարդակները՝ սահմանված չափորոշիչներին համապատասխան,

5)    ներկայացնում են միջանկյալ (ժամանակավոր) հաշվետվություններ՝ ներառելով իրականացված աշխատանքների ընթացքը, նախնական գնահատման արդյունքները, բացահայտված խնդիրները և հետագա գործողությունների վերաբերյալ առաջարկությունները՝ լիազոր մարմնի կողմից սահմանված ձևաչափին համապատասխան։

11. Գնահատման համար օգտագործվող տվյալների աղբյուրներ կարող են հանդիսանալ՝

1) պետական կառավարման համակարգի մարմինների կողմից տրամադրված տեղեկատվական համակարգերի տվյալները.

2) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը.

     3) գիտական և հետազոտական կենտրոնների ուսումնասիրությունները.

     4) օդերևութաբանական, հիդրոլոգիական, սեյսմիկ և այլ դիտարկումների արդյունքները.

     5) մասնագիտացված կազմակերպությունների կողմից տրամադրված տվյալները.

     6) միջազգային կազմակերպությունների և դոնոր կառույցների կողմից տրամադրված տեղեկատվությունը.

     7)  այլ համապատասխան տվյալներ։

 

6. ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

 

12. Ամփոփման և հաշվետվողականության փուլում պետական կառավարման համակարգի մարմինները՝

1)     ամփոփում են իրենց ոլորտի աղետների և կլիմայական ռիսկերի գնահատման արդյունքները և մշակում առաջարկություններ՝ աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների ուղղությամբ.

2)    հաստատում են ոլորտային հաշվետվությունները մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը.

3)    հաստատումից հետո հնգօրյա ժամկետում ներկայացնում են դրանք լիազոր մարմնին։

     13. Տարածքային կառավարման մարմինները՝

1)     իրականացնում են մարզի տարածքում գնահատումը՝ ներառելով տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տվյալները.

2)    հաստատում են մարզային տարեկան հաշվետվությունները.

3)    ներկայացնում են դրանք լիազոր մարմնին։

     14 Տեղական ինքնակառավարման մարմինները՝

1)     իրականացնում են համայնքի մակարդակով գնահատումը.

2)    մասնակցում են մարզային մակարդակում աղետների ռիսկի, ներառյալ` կլիմայի փոփոխության գնահատման գործընթացին.

3)    հավաքագրում և համապատասխան մարզային (տարածքային) կառավարման մարմնին են տրամադրում աղետների ռիսկի և բնակչության պաշտպանության վերաբերյալ տեղեկատվությունը։

15. Լիազոր մարմինը՝

1) համադրում է ոլորտային և տարածքային հաշվետվությունները.

2) կազմում է հանրապետական մակարդակում գնահատման հաշվետվությունը, և ներկայացնում Կառավարություն՝ մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը։

 

7. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

16. Գնահատման գործընթացում կարող են ներգրավվել գիտահետազոտական, ինժեներական, կրթական և այլ մասնագիտական կազմակերպություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ և դոնոր կառույցներ։

17. Ներգրավված կազմակերպությունները և կառույցները կարող են իրականացնել՝

1)     աղետների և կլիմայական ռիսկերի մոդելավորում.

2)    կլիմայական, հիդրոլոգիական և սեյսմիկ տվյալների վերլուծություն.

3)    քարտեզագրում և աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կիրառմամբ վերլուծություններ.

4)    ռիսկերի ինդեքսավորում և առաջնահերթությունների սահմանում.

5)    սցենարային վերլուծություններ և սիմուլյացիոն հաշվարկներ.

6)   տեղեկատվական և վիզուալ նյութերի մշակում.

7)    գիտահիմնված առաջարկությունների ներկայացում։

  • Продолжительность

    14.05.2026 29.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 165

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: