«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի
ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝
1) 2-րդ մասում՝ «մատուցողների» բառից հետո լրացնել «,Հեռուստանման մեդիածառայություն մատուցողների» բառերով:
2) 3-րդ մասում «բացառությամբ» բառից հետո լրացնել «Հեռուստանման մեդիածառայություն մատուցողների գործունեության, կամ» բառերով։
3) 4-րդ մասը լրացնել նոր 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7) Հեռուստանման մեդիածառայություն մատուցողների վրա:»։
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն օրենքի իմաստով՝ օպերատորը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե օգտագործում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված կայանը արբանյակային ազդանշանի համար, Հայաստանի Հանրապետության տնօրինման տակ գտնվող հաճախականությունները կամ Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի համացանցի տիրույթը»:
5) լրացնել նոր 7-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7․ Սույն օրենքի իմաստով` իրավաբանական կամ ֆիզիկական անձը՝ Հեռուստանման մեդիածառայություն մատուցողը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե նրա կողմից համացանցի միջոցով տրամադրվող տեսալսողական տեղեկատվությունը փաստացի հասանելի է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ անկախ ծառայություն մատուցողի գրանցման վայրից, գտնվելու վայրից կամ գործունեության իրականացման վայրից:»։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5․ Ցանցային օպերատոր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սեփականության կամ այլ իրավունքի հիմքով շահագործում է մալուխային, արբանյակային կամ այլ էլեկտրոնային հաղորդակցության ցանց (բացառությամբ հաճախականային սահմանափակ ռեսուրս օգտագործելու դեպքերի) և ապահովում է տվյալ ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը՝ տեսալսողական ազդանշանը սպառողներին հասցնելու նպատակով: Ցանցային օպերատոր է համարվում նաև այն ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձը, որը IPTV կամ OTT տեխնոլոգիաների կիրառմամբ՝ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի այդ թվում՝ համացանցի միջոցով, իրականացնում է տեսալսողական տեղեկատվության վերահաղորդումը կամ տարածումը.»:
2) 15-րդ կետում՝ «մալուխային ցանց» բառերից հետո լրացնել «կամ համացանց» բառերը:
3) 26-րդ կետում «Հեռարձակողների և օպերատորների գործունեության՝» բառերը հանել:
4) լրացնել նոր 31-րդ և 32-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«31) Հեռուստանման մեդիածառայություն ՝ տեսալսողական մեդիածառայություն, որի բովանդակությունը կազմում են տեսալսողական նյութերը և ֆիլմերը, որոնք մատուցվում են հեռուստանման մեդիածառայություն մատուցողի խմբագրական պատասխանատվության ներքո՝ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի, այդ թվում՝ համացանցի միջոցով լայն հանրությանը՝ տեղեկացնելու, զվարճացնելու կամ կրթելու համար:
Հեռուստանման մեդիածառայությունը կարող է մատուցվել գծային կամ ոչ գծային ձևով և իր բովանդակության, կառուցվածքով կամ ներկայացման եղանակով համադրելի է տեսալսողական ծրագրի հետ:
Հեռուստանման մեդիածառայությունը գնահատվում է, մասնավորապես, հետևյալ հատկանիշներով՝
- տեսալսողական նյութերի կամ ֆիլմերի մատուցում նախապես ձևավորված հաջորդականությամբ (գծային ծառայություն)
- տեսալսողական նյութերի կամ ֆիլմերի կազմակերպված հավաքածուի մատուցում՝ ըստ տեսացանկի (կատալոգի), որը հասանելի է օգտվողի ընտրությամբ (ոչ գծային ծառայություն):
32) Հեռուստանման մեդիածառայություն մատուցող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը խմբագրական պատասխանատվություն է կրում հեռուստանման մեդիածառայության տեսալսողական նյութերի բովանդակության համար և որոշում է դրանց կազմակերպման, ձևավորման և հանրային հասանելիության պայմանները»:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 14-րդ կետում «մշտադիտարկում» բառից հետո լրացնել «կարող է իրականացնել Հեռուստանման մեդիածառայություն մատուցողների գործունեության մշտադիտարկում» բառերով։
2) 1-ին մասը լրացնել նոր 27-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«27) ուսումնասիրում և պատասխանում է Հեռուստանման մեդիածառայություն մատուցողների գործունեության վերաբերյալ բողոքներին և հարցումներին:»:
Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ մասով.
«8․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող անձանց կողմից համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածող կայքերը, հավելվածները և այլ առցանց տիրույթները ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա:»:
Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել նոր 40.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ.
40.1 Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև Հեռուստանման մեդիածառայություն մատուցողների վրա այնքանով, որքանով կիրառելի են:
Հոդված 6. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել նոր 25-րդ և 26-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ՝
«25. Այն դեպքերում, երբ Հեռուստանման մեդիածառայություն մատուցողը միաժամանակ հանդիսանում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից լիցենզավորված կամ հեղինակազորված անձ, նրա նկատմամբ կիրառվում են նաև Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 9-րդ կետերը, 2-րդ մասը, 3-րդ մասի 4-րդ, 6․1-րդ և 7-րդ կետերը։
26. Այն դեպքերում, երբ Հեռուստանման մեդիածառայություն մատուցողը չի հանդիսանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից լիցենզավորված կամ հեղինակազորված անձ և մեկ տարվա ընթացքում չորս և ավելի անգամ ենթարկվել է վարչական տույժի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը իրավասու է՝
1) դիմել իրավասու մարմիններին՝ տվյալ Հեռուստանման մեդիածառայության հասանելիությունը սահմանափակելու կամ դադարեցնելու նպատակով,
2) պահանջ ներկայացնել էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորներին՝ տվյալ Հեռուստանման մեդիածառայության տարածումը սահմանափակելու վերաբերյալ,
3) կիրառել այլ համաչափ և անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված խախտումների կանխմանը և հանրային շահի պաշտպանությանը։»:
Հոդված 7․ Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս անց:
2. Հեռուստանման մեդիածառայություն մատուցողների վրա տարածվում են այդ թվում սույն Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 5-րդ, 7-րդ, 8-րդ 9-րդ, 9-1-րդ հոդվածները, 10-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև 11-րդ, 12-րդ և 14-րդ հոդվածները, 55-րդ հոդվածը (սույն հոդվածի դրույթները տարածվում են Հեռուստանման մեդիածառայություն մատուցողների վրա այնքանով, որքանով կիրառելի են) և 56-րդ հոդվածը։
-
Продолжительность
13.05.2026 04.06.2026 -
Тип
Закон
-
Область
Телекоммуникация(электронная коммуникация)
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
-
Test
Просмотры 195
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .