Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի 2026-2031 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«__» «______» 2026  թվականի N ___ Ն

 

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2026-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի 15-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հաստատել Հյուսիսային ջրավազանային տարածքի 2026-2031 թվականների կառավարման պլանը` համաձայն հավելվածի։

2.               Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

  • Обсуждалось

    21.04.2026 - 08.05.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 633

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Ստեփան Խաչատրյան

08.05.2026

ԵՄ ՋՇԴ-ն պահանջում է ջրային մարմինների էկոլոգիական կարգավիճակի գնահատում՝ հիմնված կենսաբանական տարրերի վրա (EU WFD Article 2, 20-23 կետեր): Պլանում ընդունվում է, որ կենսաբանական մոնիթորինգի տվյալների բացակայության պատճառով հնարավոր չի եղել որոշել ռիսկի գնահատման կենսաբանական ցուցանիշները (Պլան Գլուխ 11): Սա նշանակում է, որ էկոլոգիական կարգավիճակի գնահատումը կատարված է ոչ ամբողջական (Պլան Գլուխ 9)։

Ստեփան Խաչատրյան

08.05.2026

ԵՄ ՋՇԴ 9-րդ հոդվածը պահանջում է ջրային ծառայությունների ծախսերի լիարժեք փոխհատուցում՝ ներառյալ բնապահպանական և ռեսուրսային ծախսերը (EU WFD Article 9): Ներկայացված Պլանը սահմանափակվում է միայն հարկային դրույքաչափերի թվարկմամբ և ընդհանուր եկամուտների նշմամբ (Պլան Աղյուսակ 13․1): Այն չի ներկայացնում ծախսերի փոխհատուցման իրական մակարդակը և չի վերլուծում բնապահպանական վնասի տնտեսական արժեքը, ինչը ԵՄ ՋՇԴ հիմնարար պահանջ է:

Ստեփան Խաչատրյան

08.05.2026

Պլանում նշվում է, որ հիդրոմորֆոլոգիական գնահատում չի իրականացվում (Պլան Գլուխ 9), չնայած ԵՄ ՋՇԴ-ն այն դիտարկում է որպես էկոլոգիական կարգավիճակը գնահատող կարևոր տարր (EU WFD Annex V, point 1.1.1):

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: