Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի 2026-2031 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Ռիտա Գալստյան 23.04.2026 00:12:47

Ցանկալի է,որ պետությունը այն գյուղերում,որտեղ գոյություն ունի ոռոգման խնդիր կառուցի ոռոգման համակարգեր կամ օգնի գյուղացիներին իրենք կառուցեն,որպեսզի բարձրանա բերքատվությունը,արդյունքում կլուծվի խմելու ջրի խնդիրը ևս,որովհետև ոռոգման խնդրի դեպքում օգտագործվում է խմելու ջուրը։ Եթե հնարավոր է կազմակերպեք գետերի հունի մաքրում իրականացրեք։

2 Ստեփան Խաչատրյան 08.05.2026 01:34:20

ԵՄ ՋՇԴ-ն պահանջում է ջրային մարմինների էկոլոգիական կարգավիճակի գնահատում՝ հիմնված կենսաբանական տարրերի վրա (EU WFD Article 2, 20-23 կետեր): Պլանում ընդունվում է, որ կենսաբանական մոնիթորինգի տվյալների բացակայության պատճառով հնարավոր չի եղել որոշել ռիսկի գնահատման կենսաբանական ցուցանիշները (Պլան Գլուխ 11): Սա նշանակում է, որ էկոլոգիական կարգավիճակի գնահատումը կատարված է ոչ ամբողջական (Պլան Գլուխ 9)։

3 Ստեփան Խաչատրյան 08.05.2026 01:34:20

ԵՄ ՋՇԴ 9-րդ հոդվածը պահանջում է ջրային ծառայությունների ծախսերի լիարժեք փոխհատուցում՝ ներառյալ բնապահպանական և ռեսուրսային ծախսերը (EU WFD Article 9): Ներկայացված Պլանը սահմանափակվում է միայն հարկային դրույքաչափերի թվարկմամբ և ընդհանուր եկամուտների նշմամբ (Պլան Աղյուսակ 13․1): Այն չի ներկայացնում ծախսերի փոխհատուցման իրական մակարդակը և չի վերլուծում բնապահպանական վնասի տնտեսական արժեքը, ինչը ԵՄ ՋՇԴ հիմնարար պահանջ է:

4 Ստեփան Խաչատրյան 08.05.2026 01:34:20

Պլանում նշվում է, որ հիդրոմորֆոլոգիական գնահատում չի իրականացվում (Պլան Գլուխ 9), չնայած ԵՄ ՋՇԴ-ն այն դիտարկում է որպես էկոլոգիական կարգավիճակը գնահատող կարևոր տարր (EU WFD Annex V, point 1.1.1):

5 Ստեփան Խաչատրյան 08.05.2026 01:34:20

Փաստաթուղթը ավելի շատ հիդրոլոգիական և վիճակագրական տեղեկատու է, քան ռեսուրսի կառավարման ռազմավարական պլան։ Փաստաթղթի զգալի մասը զբաղեցնում են օդերևութաբանական և հիդրոլոգիական բազմամյա տվյալների աղյուսակները: Կառավարման պլանը պետք է կենտրոնանա ոչ թե տվյալների թվարկման, այլ դրանցից բխող կառավարչական որոշումների վրա: Պլանը հսկայական ծավալ է հատկացրել էկոլոգիական թողքի հաշվարկներին, սակայն կառավարման տեսանկյունից թույլ է տրված այն կապը, թե ինչպես է այդ թողքի պահպանումը նպաստելու ջրի որակի «լավ» կարգավիճակին հասնելուն:

Միջոցառումների ծրագիրը հիմնականում բաղկացած է ենթակառուցվածքային ծրագրերից (ԿՄԿ-ների կառուցում, հունի մաքրում, ջրամբարաշինություն): Սա ավելի շատ նման է կապիտալ շինարարության ծրագրի, քան ռեսուրսի ինտեգրված կառավարման, որտեղ պետք է լինեին նաև ոչ կառուցվածքային միջոցառումներ (օրինակ՝ ջրի պահանջարկի կառավարում, խրախուսական մեխանիզմներ):

6 Ստեփան Խաչատրյան 08.05.2026 01:34:20

Պլանում առկա է նաև որոշակի հակասական պատկեր։ Մասնավորապես, 5.1 բաժնում (Աղյուսակ 5.1) նշվում է, որ սննդի և ոչ պարենային արդյունաբերության կեղտաջրերը «առանձին էական ճնշում չեն գործադրում»: Մինչդեռ 9.2 աղյուսակում մի շարք ջրային մարմինների (օրինակ՝ ՌՋՄ 1-006, ՌՋՄ 1-009) «միջակ» կամ «վատ» կարգավիճակի հիմնական պատճառներից մեկը նշվում է հենց կեղտաջրերի հեռացումը:

7 Ստեփան Խաչատրյան 08.05.2026 01:34:20

Պլանի 5.5 աղյուսակում պնդում կա, որ ոռոգման նպատակով ջրառը «էական ճնշում չի գործադրում ջրային ռեսուրսների քանակի և էկոլոգիական վիճակի վրա»: Սակայն նույն աղյուսակում նշվում է, որ ոռոգման ենթակառուցվածքը քայքայված է և ջրակորուստները կազմում են 40-50%: 50% կորուստ ունեցող համակարգը չի կարող չհամարվել «էական ճնշում» ռեսուրսի վրա, հատկապես սակավաջուր տարիներին:

8 Ստեփան Խաչատրյան 08.05.2026 01:34:20

Գլուխ 11-ում բնապահպանական նպատակները ձևակերպված են շատ ընդհանուր՝ «հասնել լավ կարգավիճակի»: ՋՇԴ-ն պահանջում է կոնկրետ, չափելի ցուցանիշներ: Օրինակ՝ ստորերկրյա ջրերի համար որպես նպատակ նշված է միայն «մոնիտորինգի համակարգի ներդրումը»

9 Ստեփան Խաչատրյան 08.05.2026 01:34:20

Տնտեսական վերլուծությունը պլանի ամենաթույլ բաժինն է: Այն չի պատասխանում հարցին՝ արդյո՞ք ջրի սակագինը ծածկում է ռեսուրսի պահպանման ծախսերը: Նախագիծը հիդրոլոգիական մանրամասն տեղեկատու է, սակայն հեռու է ռեսուրսի կառավարման պլան լինելուց: Նախագիծը չունի էկոլոգիական ամբողջական հիմնավորում և տնտեսական ռազմավարություն (ծախսածածկումը բցակայում է): Առանց այս տարրերի պլանը չի ապահպանում ջրային ռեսուրսների կայուն կառավարումը, ինչը պահանջում է ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվը:

10 Ստեփան Խաչատրյան 08.05.2026 01:34:20

ՀՀ ջրային օրենսգրքի հոդված 1-ը սահմանում է․

ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում՝ կառավարման համակարգ, որը հիմնված է գետավազանի սահմաններում գտնվող ջրային ռեսուրսների և դրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերի հաշվառման և փոխկապվածության վրա.


Պլանը ընդունում է, որ կենսաբանական մոնիթորինգի տվյալների բացակայության պատճառով հնարավոր չի եղել որոշել ռիսկի գնահատման ցուցանիշները կենսաբանական տարրերի համար։

11 Ստեփան Խաչատրյան 08.05.2026 01:34:20

ՀՀ ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածը պահանջում է հաշվի առնել ջրի տնտեսական արժեքը և կիրառել «աղտոտողը վճարում է» սկզբունքը։ Պլանի 13-րդ գլուխը սահմանափակվում է միայն հարկային դրույքաչափերի թվարկմամբ։ Այն չի ներկայացնում ջրային ծառայությունների ծախսերի փոխհատուցման իրական մակարդակը, ինչը պահանջում է օրենսգրքի 79-րդ հոդվածը։

12 Ստեփան Խաչատրյան 08.05.2026 01:34:20

Թե ԵՄ ՋՇԴ-ն (Հոդված 14), թե ՀՀ օրենսդրությունը պահանջում են հանրային ակտիվ ներգրավում պլանի մշակման բոլոր փուլերում։ Թեև պլանում նշված են երկու հանրային լսումների մասին, սակայն փաստաթուղթը չի արտացոլում, թե հանրային առաջարկների հիման վրա ինչ էական փոփոխություններ են կատարվել նախնական տարբերակում։ Լսումները կրել են ավելի շատ իրազեկող, քան որոշումների կայացմանը մասնակցային բնույթ։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: