ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 02.05.2026 16:03:47 | Ես՝ Աննա Առաքելյանս, դիմում եմ Ձեզ՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել մեր ընտանիքին՝ ժամանակավոր կացարանով ապահովման հարցում։Մենք հանդիսանում ենք սոցիալապես անապահով ընտանիք և արդեն շուրջ 6 տարի բնակվում ենք վարձակալած բնակարանում։ Սեփական բնակելի տարածք չունենք, իսկ մեր ֆինանսական հնարավորությունները չեն բավարարում բնակարան ձեռք բերելու կամ բարեկարգ պայմաններում բնակվելու համար։Ընտանիքս բաղկացած է 5 անդամից՝ ես, ամուսինս և մեր երեք անչափահաս երեխաները։ Ամուսինս չունի մշտական և կայուն աշխատանք, ինչի հետևանքով մեր ընտանիքի եկամուտները սահմանափակ են։Մեր ընտանիքի սոցիալական վիճակը առավել ծանրանում է այն հանգամանքով, որ միջնեկ աղջիկս՝ Տաթևս, հանդիսանում է առաջին կարգի հաշմանդամ։ Նա տառապում է գլաուկոմա-կատարակտա հիվանդությամբ և գտնվում է մշտական բուժման մեջ։ Բուժումն իրականացվում է Մալայան ակնաբուժական կենտրոնում՝ բուժող բժշկուհի Հակոբյան Նունեի և վիրահատող բժշկուհի Լիլիթ Ոսկանյան Ալբերտովնայի հսկողությամբ։ Երեխայի առողջական վիճակը պահանջում է շարունակական բուժում և զգալի ֆինանսական ծախսեր։Բացի այդ, սկեսուրս և սկեսրայրս թոշակառու, հիվանդ մարդիկ են, որոնք ապրում են մեկ սենյակում՝ կոմունալ հարմարություններից զուրկ պայմաններում և մենք ստիպված վեց տարի առաջ տեղափոխվեցին վարձով բնակարան։ Մեր ընտանիքի Ամսական հիմնական եկամուտներն են՝ ընտանեկան նպաստը՝ 36,500 դրամ, երեխայիս հաշմանդամության թոշակը՝ 49,000 դրամ և երրորդ երեխայի համար տրամադրվող 50,000 դրամը։ Նշվածից երրորդ երեխայի գումարը ամբողջությամբ տրամադրվում է տան վարձի վճարմանը, ինչի հետևանքով մեր ընտանիքի մնացած կարիքները հոգալը դառնում է ծայրահեղ դժվար։Հաշվի առնելով վերոգրյալ ծանր սոցիալական պայմանները և բնակարանային խնդիրը՝ խնդրում եմ Ձեզ մեզ ընդգրկել ծրագրի շահառուների ցանկում և տրամադրել ժամանակավոր կացարան՝ մոդուլային տնակի ձևով։Ձեր աջակցությունը մեր ընտանիքի համար կենսական նշանակություն կունենա և հնարավորություն կտա ապահովել մեր երեխաների անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններ։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահառուների շրջանակը սահմանված է Նախագծի հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով։ Միաժամանակ, Նախագծի չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել Ձեր բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սահմանված կարգով և ժամկետներում |
|||
| 27 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 30.04.2026 16:06:10 | Բարև ձեզ, ես Աիդա Թորոսյանն եմ խնդրանքով դիմում եմ Ձեզ, որպեսզի ինձ ևս կարողանաք աջակցել բնակարանային հարցով։ Տղաս` Համլետը, ով արդեն 17 տարեկան է և ունի մանկական ուղեղային կաթված (ДЦП), և այդ ամենի հետ մեկտեղ միակողմանի ծնողազուրկ է։ Խնդրում եմ անտարբեր չանցնել և օգնել բնակարանային հարցով, որպեսզի հնարավորինս կրճատվի մեր դժվարությունները: Քանի որ այդ ամենի հետ մեկտեղ դժվար է բնակվել վարձով: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահառուների շրջանակը սահմանված է Նախագծի հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով։ |
|||
| 28 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 06.05.2026 16:12:29 | Բարև ձեզ, ես ունեմ 4 անչափահաս երեխա, չունեմ տուն ապրում եմ հայրիկիս տանը, իր և տատիկի հետ։ Կխնդրեի, որ այդ աջակցությունից մնեք էլ օգտվենք, երիտասարդ ընտանիք ենք ու աշխատասեր։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 29 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 16:22:20 | Կխնդրեմ դիտարկել միայնակ մայրերին էլ աջակցության հարցը բնակարանային ծրագրերերի աջակցության շրջանակում։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 30 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 16:23:03 | Ես Անահիտ հարությունյանն եմ միայնակ մայր, ունեմ երկու դուստր` 18տ և 16 տ։ Երեխաներիս հետ ապրում եմ Գեղարքունիկի մարզի Վարդաձոր գյուղում, կատարում եմ ֆերմայում աշխատանք։ Գոյատևում ենք այդ աշխատանքի համար վարձատրվող գումարով և սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող փարոսով։ ժամանակավոր ապրում եմ ֆերմայի տիրոջ տրամադրած դոմիկում անմխիթար պայմաններում։ Իմ խնդրանքն է Կառավարությանը հնարավորության դեպքում աջակցել ինձ ապահովել արագ հավաքովի տնակներով, որ կարողանամ երեխաներիս հետ ապրել և բարելավել թե՛ իմ, թե՛ երեխաներիս կյանքը։ Խնդրում եմ չանտեսել դիմում խնդրանքս այն շատ մեծ օգնություն կլինի մեր բարեկեցիկ կյանքի համար։ Նախապես շնորհակալ եմ։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |