Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-------------------- 2026 թվականի N         - Լ

 

ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.             Հաստատել հրատապ արձագանք պահանջող իրավիճակում հայտնված ընտանիքներին մոդուլային տնակներով ապահովման նպատակով սոցիալական աջակցության տրամադրման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:

2.            Սահմանել, որ

1)             հրատապ արձագանք պահանջող իրավիճակում հայտնված ընտանիքներին մոդուլային տնակներով ապահովման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշմամբ.

2)            սույն որոշման շրջանակներում նախատեսվում է մոդուլային տնակով ապահովել 100 շահառու ընտանիքի

3)            մոդուլային տնակները

ա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից ձեռք են բերվում  ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակում, որն իր մեջ ներառում է նաև մատակարարի կողմից դրանց տեղադրման և ապամոնտաժման աշխատանքները, ինչպես նաև խմելու, կոմունալ և կենցաղային սպասարկման կարիքների համար անհրաժեշտ ջրապահովումը

բ անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են Նախարարության  «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն)։

3.            Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ապահովել սույն որոշման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) մշակումն ու ներդրումը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի  միջոցով:

4.            Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մոդուլային տնակի տեղադրման յուրաքանչյուր դեպքում ապահովել դրա տեղադրման համար անհրաժեշտ տարածքի տրամադրումը։

5.            Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ մոդուլային տնակի տեղադրման յուրաքանչյուր դեպքում ապահովել քաղաքաշինական նորմերով պահանջվող գործընթացը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    20.04.2026 - 06.05.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4301

Принт

Предложения

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

29.04.2026

Ես Անահիտ հարությունյանն եմ միայնակ մայր, ունեմ երկու դուստր` 18տ և 16 տ։ Երեխաներիս հետ ապրում եմ Գեղարքունիկի մարզի Վարդաձոր գյուղում, կատարում եմ ֆերմայում աշխատանք։ Գոյատևում ենք այդ աշխատանքի համար վարձատրվող գումարով և սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող փարոսով։ ժամանակավոր ապրում եմ ֆերմայի տիրոջ տրամադրած դոմիկում անմխիթար պայմաններում։ Իմ խնդրանքն է Կառավարությանը հնարավորության դեպքում աջակցել ինձ ապահովել արագ հավաքովի տնակներով, որ կարողանամ երեխաներիս հետ ապրել և բարելավել թե՛ իմ, թե՛ երեխաներիս կյանքը։ Խնդրում եմ չանտեսել դիմում խնդրանքս այն շատ մեծ օգնություն կլինի մեր բարեկեցիկ կյանքի համար։ Նախապես շնորհակալ եմ։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

29.04.2026

Կխնդրեմ դիտարկել միայնակ մայրերին էլ աջակցության հարցը բնակարանային ծրագրերերի աջակցության շրջանակում։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

06.05.2026

Բարև ձեզ, ես ունեմ 4 անչափահաս երեխա, չունեմ տուն ապրում եմ հայրիկիս տանը, իր և տատիկի հետ։ Կխնդրեի, որ այդ աջակցությունից մնեք  էլ օգտվենք, երիտասարդ ընտանիք ենք ու աշխատասեր։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: