Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
26 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 02.05.2026 16:03:47

Ես՝ Աննա Առաքելյանս, դիմում եմ Ձեզ՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել մեր ընտանիքին՝ ժամանակավոր կացարանով ապահովման հարցում։Մենք հանդիսանում ենք սոցիալապես անապահով ընտանիք և արդեն շուրջ 6 տարի բնակվում ենք վարձակալած բնակարանում։ Սեփական բնակելի տարածք չունենք, իսկ մեր ֆինանսական հնարավորությունները չեն բավարարում բնակարան ձեռք բերելու կամ բարեկարգ պայմաններում բնակվելու համար։Ընտանիքս բաղկացած է 5 անդամից՝ ես, ամուսինս և մեր երեք անչափահաս երեխաները։ Ամուսինս չունի մշտական և կայուն աշխատանք, ինչի հետևանքով մեր ընտանիքի եկամուտները սահմանափակ են։Մեր ընտանիքի սոցիալական վիճակը առավել ծանրանում է այն հանգամանքով, որ միջնեկ աղջիկս՝ Տաթևս, հանդիսանում է առաջին կարգի հաշմանդամ։ Նա տառապում է գլաուկոմա-կատարակտա հիվանդությամբ և գտնվում է մշտական բուժման մեջ։ Բուժումն իրականացվում է Մալայան ակնաբուժական կենտրոնում՝ բուժող բժշկուհի Հակոբյան Նունեի և վիրահատող բժշկուհի Լիլիթ Ոսկանյան Ալբերտովնայի հսկողությամբ։ Երեխայի առողջական վիճակը պահանջում է շարունակական բուժում և զգալի ֆինանսական ծախսեր։Բացի այդ, սկեսուրս և սկեսրայրս թոշակառու, հիվանդ մարդիկ են, որոնք ապրում են մեկ սենյակում՝ կոմունալ հարմարություններից զուրկ պայմաններում և մենք ստիպված վեց տարի առաջ տեղափոխվեցին վարձով բնակարան։ Մեր ընտանիքի Ամսական հիմնական եկամուտներն են՝ ընտանեկան նպաստը՝ 36,500 դրամ, երեխայիս հաշմանդամության թոշակը՝ 49,000 դրամ և երրորդ երեխայի համար տրամադրվող 50,000 դրամը։ Նշվածից երրորդ երեխայի գումարը ամբողջությամբ տրամադրվում է տան վարձի վճարմանը, ինչի հետևանքով մեր ընտանիքի մնացած կարիքները հոգալը դառնում է ծայրահեղ դժվար։Հաշվի առնելով վերոգրյալ ծանր սոցիալական պայմանները և բնակարանային խնդիրը՝ խնդրում եմ Ձեզ մեզ ընդգրկել ծրագրի շահառուների ցանկում և տրամադրել ժամանակավոր կացարան՝ մոդուլային տնակի ձևով։Ձեր աջակցությունը մեր ընտանիքի համար կենսական նշանակություն կունենա և հնարավորություն կտա ապահովել մեր երեխաների անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններ։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահառուների շրջանակը սահմանված է Նախագծի հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով։ Միաժամանակ, Նախագծի չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել Ձեր բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սահմանված կարգով և ժամկետներում

27 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 30.04.2026 16:06:10

Բարև ձեզ, ես Աիդա Թորոսյանն եմ խնդրանքով դիմում եմ Ձեզ, որպեսզի ինձ ևս կարողանաք աջակցել բնակարանային հարցով։ Տղաս` Համլետը, ով արդեն 17 տարեկան է և ունի մանկական ուղեղային կաթված (ДЦП), և այդ ամենի հետ մեկտեղ միակողմանի ծնողազուրկ է։ Խնդրում եմ անտարբեր չանցնել և օգնել բնակարանային հարցով, որպեսզի հնարավորինս կրճատվի մեր դժվարությունները: Քանի որ այդ ամենի հետ մեկտեղ դժվար է բնակվել վարձով:

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահառուների շրջանակը սահմանված է Նախագծի հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով։

28 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 06.05.2026 16:12:29

Բարև ձեզ, ես ունեմ 4 անչափահաս երեխա, չունեմ տուն ապրում եմ հայրիկիս տանը, իր և տատիկի հետ։ Կխնդրեի, որ այդ աջակցությունից մնեք  էլ օգտվենք, երիտասարդ ընտանիք ենք ու աշխատասեր։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

29 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 16:22:20

Կխնդրեմ դիտարկել միայնակ մայրերին էլ աջակցության հարցը բնակարանային ծրագրերերի աջակցության շրջանակում։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

30 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 16:23:03

Ես Անահիտ հարությունյանն եմ միայնակ մայր, ունեմ երկու դուստր` 18տ և 16 տ։ Երեխաներիս հետ ապրում եմ Գեղարքունիկի մարզի Վարդաձոր գյուղում, կատարում եմ ֆերմայում աշխատանք։ Գոյատևում ենք այդ աշխատանքի համար վարձատրվող գումարով և սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող փարոսով։ ժամանակավոր ապրում եմ ֆերմայի տիրոջ տրամադրած դոմիկում անմխիթար պայմաններում։ Իմ խնդրանքն է Կառավարությանը հնարավորության դեպքում աջակցել ինձ ապահովել արագ հավաքովի տնակներով, որ կարողանամ երեխաներիս հետ ապրել և բարելավել թե՛ իմ, թե՛ երեխաներիս կյանքը։ Խնդրում եմ չանտեսել դիմում խնդրանքս այն շատ մեծ օգնություն կլինի մեր բարեկեցիկ կյանքի համար։ Նախապես շնորհակալ եմ։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: