Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագիծը նպատակ ունի ապահովել աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը, ինչպես նաև ներդնել աշխատանքի կազմակերպման ժամանակակից գործիքներ։

Նախագիծը նախատեսում է՝

•        սահմանել «ծնողական ժամ» եզրույթը՝ մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող աշխատողների համար,

•        օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։

 

  • Обсуждалось

    01.04.2026 - 17.04.2026

  • Тип

    Закон

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7617

Принт

Предложения

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

17.04.2026

Հոդված 142.1. մասով առաջարկում ենք անկախ ընտանիքում երեխաների քանակից սահմանվի մինչև 30 րոպե բացակայության հնարավորություն, որը գործատուի տեսանկյունից հնարավոր զսպելի ռիսկ է: Ունենալ կագավորում, որ փոփոխությունը նախատեսվում է միայն ամբողջական դրույքով աշխատող աշխատակիցների համար/կամ նվազ չափով` ոչ ամբողջական դրույքով աշխատող աշխատակիցների համար: Նախատեսել իրավական հետևանքներ նշված իրավունքի ոչ նպատակային կիրառման համար:

Հոդված 142.2. առաջարկում ենք լրացնել 2 հետևյալ մասերով.

3. Այն դեպքերում, երբ ճկուն աշխատանքային գրաֆիկի շրջանակում աշխատողի աշխատանքային ժամերը ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում են օրենքով սահմանված տոնական և ոչ աշխատանքային օրերի կամ ժամերի հետ, ինչպես նաև գիշերային ժամերի հետ, այդպիսի ժամերը չեն համարվում համապատասխանաբար տոնական, ոչ աշխատանքային կամ գիշերային՝ տվյալ աշխատողի համար և չեն հանգեցնում համապատասխան հավելավճարների կամ փոխհատուցումների կիրառման, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի գրավոր համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով։

4. Ճկուն աշխատանքային գրաֆիկի պայմաններում աշխատանքը չի համարվում արտաժամյա, եթե այն իրականացվում է կողմերի կողմից նախապես համաձայնեցված աշխատանքային ժամանակացույցի շրջանակում՝ նույնիսկ այն դեպքում, երբ աշխատանքը կատարվում է ընդհանուր ընդունված աշխատանքային ժամերից դուրս, պայմանով, որ պահպանվել են սույն հոդվածի 1-ին մասով նշված հոդվածների կարգավորումները։ Հարգանքով` Ամերիաբանկ

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

16.04.2026

Խնդրում եմ դիտարկել խնամքի տակ մինչև 2 տարեկան (մինչև մանկապարտեզ հաճախելու տարիք) երեխա ունեցող ծնողներին հնարավորություն տալ, հեռավար աշխատելու իրավունքը իրացնել առանց հատուկ նախապայմանների: Այսինքն, եթե աշխատանքի բնույթը համատեղելի է հեռավար կատարելու հետ, ապա ծնողին օրենքով սահմանված կարգով, ոչ թե տնօրենի հայեցողությամբ թույլատրվի աշխատել հեռավար կարգով: Այդպիսով ծնողը կկարողանա համտեղել երեխայի խնամքը և երեխայի կարիքները հոգալու համար միջոցներ վաստակելը:

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

14.04.2026

Խնդրում ենք վերանայել 12 տարեկան շեմը։ 3 մանկահասակ երեխա ունցողը 12տարեկան 3րդ երեխային չի կարող մեծ համարելով փոքրերին պարտեզ կամ դպրոց ճանապարհելը թողնի 12տարեկանի։ Իսկ այդ 12տարեկան շեմը կխանգարի մյուս երեխաների համար օրենքի 1 ժամից օգտվելուն

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: