««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 20.1-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «հավելավճար հաշվարկելու» բառերից առաջ լրացնել «զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և» բառերով:
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորումից առաջ քրեակատարողական ծառայողն իր ցանկությամբ կարող է անցնել վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:».
3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Քրեակատարողական ծառայությունում համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված ծառայողը կարող է ատեստավորում անցնել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան վեց ամիս անց և ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:».
4) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Համապատասխան պաշտոնում ատեստավորված ծառայողը զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու, հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով կարող է կրկին ատեստավորվել նախորդ ատեստավորման օրվանից ոչ շուտ, քան երկու և ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում: Մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով կարող է ատեստավորվել ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց:».
5) 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
6) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Եթե քրեակատարողական ծառայողն ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա սույն հոդվածով նախատեսված ժամկետներն արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում են: Դրանք վերսկսվում են նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:».
7) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ առանց հավելավճար հաշվարկելու.
4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ առանց շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:».
8) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Ատեստավորմանը մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 12-րդ մասի 5-րդ կետով նախատեսված եզրակացությունը, ունեն վերահանձնման երկու հնարավորություն՝ ատեստավորման օրվանից մեկ տարվա ընթացքում՝ առնվազն չորս ամիս ընդհատումով: Վերահանձման արդյունքում ատեստավորված ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ
Վ. Խաչատուրյան
-
Տևողություն
19.02.2026 06.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեակատարողական
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 116
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: