««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի -ին
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5.1-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել «ժ» պարբերությամբ.
«ժ) թույլտվություն է տալիս կամ մերժում է տրմադրել թույլտվություն 100 տոկոս պետականմասնակցությամբ՝ լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի և հիմնական գույքի կամդրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաևլիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի(բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրմանդեպքում գործարքներ իրականացնելու վերաբերյալ։»։
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասի առաջին նախադասությունում «հաշվետվությամբ» բառից հետո լրացնել «,բացառությամբ արժեթղթերի գնահատման, որոնց շուկայական արժեքը որոշվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով։» բառերը։
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «կետերում» բառը փոխարինել «մասերում» բառով։
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «պահանջներին,» բառից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 4.2-րդ մասով նշված ծանուցման պարտականությունը չկատարելու,» բառերը։
Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում «կետերի» բառը փոխարինել «մասերի» բառով, «կետերով» բառը փոխարինել «մասերով» բառով։
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում «համաձայնեցում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն հոդվածի 4.1-րդ մասով նախատեսված գործարքների վրա։» բառերը։
Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել 4.1-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«4.1 100 տոկոս պետական մասնակցությամբ՝ լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի և հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպփոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ հանձնաժողովի համաձայնությամբ, տրամադրում է գործարքներն իրականացնելու թույլտվություն կամ մերժում է գործարքներն իրականացնելու թույլտվության տրամադրումը:»։
Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել 4.2-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«4.2 Սույն հոդվածի 4.1 մասում նշված գործարքներն իրականացնելու մտադրության դեպքումլիցենզիա ունեցող անձը ծանուցում է էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին համապատասխան գործարքիրականացնելու մտադրության մասին: Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ հանձնաժողովի դրական դիրքորոշման պարագայում՝ հաշվի առնելով նաև հանրային շահը, տրամադրում է գործարքներն իրականացնելու թույլտվություն, կամ հանձնաժողովի բացասական դիրքորոշման պարագայում՝ հաշվի առնելով նաև հանրային շահը, մերժում է գործարքներն իրականացնելու թույլտվության տրամադրումը:»։
Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում հանձնաժողովն իր ընդունածորոշումները համապատասխանեցնում է սույն օրենքի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
-
Քննարկվել է
06.02.2026 - 27.02.2026
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 587
Տպել