Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1.              Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 8-ի Տարածքայինզարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի թիվ ԿԱ/367-2025 արձանագրության11 կետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ։

2.    Ակնկալվող արդյունքը

Էներգետիկայի մասին օրենքում (այսուհետ Օրենք) առաջարկվող լրացման արդյունքում կսահմանվի, որ  100 տոկոս պետական մասնակցությամբ՝ լիցենզիա ունեցող անձի 25 և ավելիտոկոս բաժնեմասի և հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպփոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման (այսուհետ Գործարքներ) դեպքում էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ հանձնաժողովի համաձայնությամբ, տրամադրում է գործարքներն իրականացնելու թույլտվություն կամ մերժում է գործարքներն իրականացնելու թույլտվության տրամադրումը:

Էներգետիկայի մասին օրենքի 27-րդ հոդվածի 2.1-րդ հոդվածի հիմքով գործնականում առաջացել է տարընկալում, որ այն տարածվում է նաև 100 տոկոս պետական մասնակցությամբ նշված գործարքները իրականացնելու վրա, հետևաբար անհրաժեշտ է յուրաքանչյուր անգամ դիմել ՀՀ կառավարությանը՝ նախապատվության իրավունքի վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով։ Մինչդեռ, ՀՀ կառավարության նախապատվության իրավունքը չի կարող գործել իր իսկ սեփականության իրավունքով գործարքների դեպքում։

Նախագծի ընդունման արդյունքում կորոշակիացվի ՀՀ կառավարության և ՀՀ կառավարության էներգետիկայի բնագավառում լիազորած մարմնի որոշումների ընդունման շրջանակը՝ լիցենզիա ունեցող անձի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացողբաժնեմասի և հիմնական գույքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրմանոլորտում։

Նախագծով նախատեսվում է նաև սահմանել, որ Գործարքներն իրականացնելու մտադրության դեպքում լիցենզիա ունեցող անձը ծանուցում է էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին համապատասխանգործարք իրականացնելու մտադրության մասին: Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ հանձնաժողովի դրական դիրքորոշման պարագայում՝ հաշվի առնելով նաև հանրային շահը, տրամադրում է գործարքներն իրականացնելու թույլտվություն, կամ հանձնաժողովի բացասական դիրքորոշման պարագայում՝ հաշվի առնելով նաև հանրային շահը, մերժում է գործարքներն իրականացնելու թույլտվության տրամադրումը: Նշված լրացումը պայմանավորված է ընթացակարգի հստակեցման և Օրենքում հնարավոր անորոշություններից խուսափելու անհրաժեշտությամբ։

Նախագծով կատարվել է լրացում, որով հստակեցվել է  Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի իրավասությունների շրջանակը, մասնավորապես Օրենքի 5.1-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվել է «ժ» պարբերությամբ։

Օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասի առաջին նախադասությունում «հաշվետվությամբ» բառից հետո լրացվել է «,բացառությամբ արժեթղթերի գնահատման, որոնց շուկայական արժեքը որոշվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով։» բառերով։ Այս լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույն մասում գործող խմբագրությամբ նշված «Գնահատման գործունեության մասին» օրենքով նախատեսված է բացառություն արժեթղթերի նկատմամբ դրա կիրառելիության մասով, որպիսի պայմաններում արժեթղթերի շուկայական արժեքի որոշումը մնում է չկարգավորված։

Օրենքի 27-րդ հոդվածի որոշ մասերում փոփոխություններ իրականացնելու միջոցով կատարվել են վրիպակների շտկումներ։

Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «պահանջներին,» բառից հետո լրացվել է «կամ սույն հոդվածի 4.2-րդ մասով նշված ծանուցման պարտականությունը չկատարելու,» բառերը. Օրենքի 27-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսվում է, որ Գործարքներ իրականացնելու մտադրությանդեպքում լիցենզիա ունեցող անձը ծանուցում է էներգետիկայի բնագավառում կառավարության լիազոր մարմնին համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին, սակայն սահմանված չէր հանձնաժողովի իրավասությունների իրականացման համատեքստում այդ պարտականության չկատարման իրավական հետևանքը։ Հետևաբար, առաջարկվում է հոդվածով ծանուցման պարտականության չկատարումը սահմանել որպես գործարքի համաձայնեցումը մերժելու հիմք։

Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում «համաձայնեցում» բառից հետո լրացվել է «,ինչպես նաև սույն հոդվածի 4.1-րդ մասով նախատեսված գործարքների վրա։» բառերը։ Այս լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հստակեցվել է հանձնաժողովի և էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորված մարմնի իրավասությունների շրջանակը։

         3. Նախագծի մշակման փուլում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կողմից:

         4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին:

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում

   5. Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից մինչև 2040 թվականը և այլ ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    06.02.2026 - 27.02.2026

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 590

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: