Հիշել նախագիծը
«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Gayane Vardanyan 27.03.2025 20:13:19 | Վերանայել գործուղվող տնօրենների համար նախատեսված պարտադիր հինգ տարվա բնակության պահանջը՝ ապահովելով ավելի մեծ ճկունություն։ Հիմնավորում Հինգ տարի անընդմեջ նույն բնակավայրում պարտադիր բնակվելու պահանջը կարող է սահմանափակել որակյալ մասնագետների ներգրավումը, հատկապես՝ այն համայնքներում, որտեղ բնակարանային պայմանները կամ սոցիալական միջավայրը կարող են չբավարարել տնօրենի և նրա ընտանիքի կարիքները։ Առաջարկվող փոփոխություն ✅ Նվազագույն պարտադիր ժամկետ սահմանել երեք տարի՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ՝ ելնելով տնօրենի աշխատանքի արդյունքներից և նրա ցանկությունից։ ✅ Տնօրենին տրամադրել լրացուցիչ աջակցություն՝ կապված բնակարանի տրամադրման կամ վարձակալության փոխհատուցման հետ, ինչը կնպաստի ավելի շատ որակյալ մասնագետների ներգրավմանը։ ✅ Հստակեցնել բնակության պահանջի մեխանիզմները և վերահսկման գործընթացը, որպեսզի այն չհանդիսանա խոչընդոտ՝ մասնագետների համար։ Այս առաջարկը թույլ կտա ավելի շատ հմուտ մասնագետների ներգրավել, առանց անհարկի սահմանափակումների, և կբարձրացնի կրթական հաստատությունների կառավարման արդյունավետությունը։ | Նախագծի նպատակից է բխում տնօրենին տվյալ հաստատություն առնվազմ 5 տարի ժամկետով գործուղելը: Գործուղվող տնօրենին տրամադրվում է բնակարանային վարձի փոխհատուցում: | |
2 | Hayk Hovsepyan 29.03.2025 10:54:09 | Ներկայացված նախագիծը պետական միջոցների փոշիացման լավագույն օրինակն է։ 1․ Անհրաժեշտ է վերացնել հարցազրույցի փուլը, որը տեղիք է տալիս սուբյեկտիվ մոտեցման և կոռուպցիոն ռիսկերի։ 2․ Ստեղծել ռեզերվ տվյալ հանրակրթական դպրոցի ուսուցիչներից, ովքեր կարող են կատարել տնօրենի գործառույթները։ 2․ Ինչ եք անելու, երբ գործուղման ժամկետը լրացավ։ | Ռեզերվի ստեղծման ընթացակարգը սահմանված է նախագծով, իսկ գործուղման ժամկետը լրանալու դեպքում առաջանում է տնօրենի թափուր հաստիք, և անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 2023 թվականի 181-Ն որոշմամբ սահմանված կագով: | |
3 | Սվետլանա Պետրոսյան 29.03.2025 13:18:10 | Առաջարկում եմ տնօրենի ընտրության դեպքում հաշվի առնել տվյալ մարդու բարոյական կերպարը նաև,հասարակության մեջ նրա հարգանք վայելել ,քանի որ կոլեկտիվի,ծնողական համայնքի և աշակերտների կողմից չի ընդունվի այն տնօրենը,ով բարոյական անթերի կերպար չէ։ | Հաստատության տնօրենի հավակնորդին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ կառավարության որոշումներով: | |
4 | Լիդա Թելոյան 30.03.2025 20:16:07 | Վերանայել գործուղվող տնօրենների բարեվարքության, կազմակերպչական, աշխատելաոճի, փորձառության, անձնային որակների, ազնիվ ու գրագետ վարքագծի, դպրոցաշինության գաղափարաբանության և իրականացման պատկերացումների մասին ունեցած որակները: Դպրոցներ գործուղվող տնօրենին կարելի է տալ մեկ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելու հնարավորություն, որից հետո երկարաձգել՝ ելնելով տեսանելի և արդյունավետ աշխատանքից: | Հաստատության տնօրենի գործառույթները սահմանված են ՀՀ կառավարության 2023 թվականի 216-Ն որոշմամբ, և տնօրեն նշանակվում է ՀՀ կառավարության 2023 թվականի 181-Ն որոշմամբ սահմանված կագով: որով սահմանված է նաև տնօրենի ամենամյա ատեստավորում: Հավելեմ, որ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հաստատությունը կոլեգիալ կառավարման մարմնին՝ խորհրդին է ներկայացնում հաշվետվություն հաստատության զարգացման ծրագրի տվյալ տարվա համար սահմանված գործողությունների և արդյունքների կատարողականի վերաբերյալ: | |
5 | Լիդա Թելոյան 02.04.2025 01:15:46 | Չնայած օրենքում հստակ ձևակերպված է Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, սակայն առանձնահատուկ ու կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ էլ կան, որոնք անհրաժեշտ են ուշադրության արժանացնել և հօգուտ դպրոցների զարգացման, բարենորոգման՝ այլ ձևաչափ էլ մշակել: Դպրոցի ընդունված զարգացման ծրագրով բայց շատ բան չպատկերացնող տնօրենը ամեն ինչ կտապալի: Ես առաջարկում եմ կարճաժամկետ աշխատելու հնարավոր տարբերակը և նույն տարածաշրջանից լինելը: | Շնորհակալություն: Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
6 | Գոհար Վարդանյան 31.03.2025 01:07:05 | 1. Գործուղման ընթացակարգը Գործուղման համար կարող են ընտրվել կրթության կառավարման փորձ ունեցող մասնագետներ կամ այլ հաստատությունների փորձառու տնօրեններ։ Նշանակումն իրականացնել համաձայնեցված ժամկետով՝ նվազագույնը 6 ամիս և առավելագույնը 2 տարի։ 2. Գործուղված տնօրենի իրավունքներն ու պարտականությունները Նպաստել կրթական հաստատության կառավարման համակարգի բարելավմանը։ Ապահովել ուսումնական հաստատության անխափան գործունեությունը և կրթության որակի բարելավումը։ Մասնակցել ուսումնական հաստատության զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։ Հաշվետվություն ներկայացնել վերադաս մարմիններին իր գործունեության և կատարված բարեփոխումների վերաբերյալ։ 3. Գործուղման ժամկետների երկարաձգում Եթե գործուղման ժամկետը լրանալուց հետո հաստատությունը դեռևս չունի հաստատված տնօրեն, հնարավոր է ժամկետի երկարաձգում՝ առավելագույնը 1 տարով։ Եթե տնօրենը չի կարողանում ապահովել ուսումնական հաստատության արդյունավետ կառավարումը, նրան վաղաժամկետ հետ կանչել։ 5. Վերահսկման և գնահատման մեխանիզմներ Գործուղված տնօրենի աշխատանքը պարբերաբար գնահատվի պետական լիազոր մարմնի կամ մարզպետարանի կողմից։ Վերահսկողությունը իրականացնել ուսումնական հաստատության ուսուցիչների, ծնողների խորհրդի և համայնքի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Տնօրենի արդյունավետության վերաբերյալ գնահատականները ազդեն հետագա նշանակումների և կառավարման բարեփոխումների վրա։ | Գործուղվող տնօրենը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2023 թվականի 216-Ն որոշմամբ սահմանված որակավորման պահանջներին:, իսկ 5 տարի ժամկետով գործուղելը նպատակահարմար է՝ պայմանավորված նախագծի նպատակով և տրամաբանությամբ: Գործուղվող տնօրենների իրավունքները, պարտականություններն ու գործառույթները ևս սահմանված են ՀՀ կառավարության 2023 թվականի 216-Ն որոշմամբ: Գործուղվամ ժամկետը լրանալուց հետո առաջանում է տնօրենի թափուր հաստիք, և անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 2023 թվականի 181-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հավելեմ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի 35-Ն հրամանով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հաստատությունը կոլեգիալ կառավարման մարմնին՝ խորհրդին է ներկայացնում հաշվետվություն հաստատության զարգացման ծրագրի տվյալ տարվա համար սահմանված գործողությունների և արդյունքների կատարողականի վերաբերյալ: | |
7 | Գոհար Վարդանյան 31.03.2025 09:49:49 | Կարծիք Ներկա գործող կարգով, երբ տնօրենի հավակնորդի զարգացման ծրագիրը դրական եզրակացություն չի ստանում, թափուր աշխատատեղը տեւական ժամանակ չի համալրվում: Այս նախագիծը հննարավորություն է ստեղծում առավել որակյալ մասնագետներ ներգրավել հանրակրթական դպրոցների կառավարմանը, որը էապես կբարելավի կրթության որակը: Նախագծում առկա է սոցիալական բաղադրիչ, որը շահագրգռելու է որակյալ կադրերի ներհոսքը ՀՈւՀ. | Շնորհակալություն դիտարկման համար: | |
8 | Վարդուհի Խաչումյան 31.03.2025 13:36:32 | 6-րդ կետի բ-ենթակետում գյուղական բնակավայրերի հիմնական և տարրական դպրոցների տնօրենի հավակնորդի համար բնակոթյան վայր կարող է լինել տվյալ համայնքի կենտրոնը։ | Նախագծով սահմանված է, որ գործուղվող տնօրենը պարտավորվում է բնակություն հաստատել գործուղման վայրում: | |
9 | Վարդուհի Խաչումյան 31.03.2025 13:36:32 | 10-րդ կետում թեկնածուների ցանկը կազմելիս առաջնահերթություն տալ տվյալ մարզից գրանցված թեկնածուներին։ | Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի: | |
10 | Կարինե Մադաթյան 01.04.2025 13:04:42 | Վերանայել գործուղվող տնօրենների բարեվարքության, կազմակերպչական, աշխատելաոճի, փորձառության, անձնային որակների, ազնիվ ու գրագետ վարքագծի, դպրոցաշինության գաղափարաբանության և իրականացման պատկերացումների մասին ունեցած որակները: Դպրոցներ գործուղվող տնօրենին կարելի է տալ մեկ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելու հնարավորություն, որից հետո տեսնել նա կատարել է իր ներկայացրած զարգացման պլանի գոնե 10%_ը ա եթե համապատասխանում է երկարաձգել՝ ելնելով տեսանելի և արդյունավետ աշխատանքից: | Գործուղվող տնօրենը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2023 թվականի 216-Ն որոշմամբ սահմանված որակավորման պահանջներին:, իսկ 5 տարի ժամկետով գործուղելը նպատակահարմար է՝ պայմանավորված նախագծի նպատակով և տրամաբանությամբ: Գործուղվող տնօրենների իրավունքները, պարտականություններն ու գործառույթները ևս սահմանված են ՀՀ կառավարության 2023 թվականի 216-Ն որոշմամբ: Գործուղվամ ժամկետը լրանալուց հետո առաջանում է տնօրենի թափուր հաստիք, և անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 2023 թվականի 181-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հավելեմ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի 35-Ն հրամանով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հաստատությունը կոլեգիալ կառավարման մարմնին՝ խորհրդին է ներկայացնում հաշվետվություն հաստատության զարգացման ծրագրի տվյալ տարվա համար սահմանված գործողությունների և արդյունքների կատարողականի վերաբերյալ: | |
11 | Մամիկոն Աբգարյան 01.04.2025 21:00:48 | 3-րդ կետում ավելացնել. Վաստակ ու ճանաչում, փորձառություն ու կարողություն, հասարակության մեջ հարգանք ու բարոյական կերպար ունեցող նախկին տնօրեն, առանց տարիքային սահմանափակման: | Գործուղվող տնօրենը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2023 թվականի 216-Ն որոշմամբ սահմանված որակավորման պահանջներին:, իսկ 5 տարի ժամկետով գործուղելը նպատակահարմար է՝ պայմանավորված նախագծի նպատակով և տրամաբանությամբ: Գործուղվող տնօրենների իրավունքները, պարտականություններն ու գործառույթները ևս սահմանված են ՀՀ կառավարության 2023 թվականի 216-Ն որոշմամբ: Գործուղվամ ժամկետը լրանալուց հետո առաջանում է տնօրենի թափուր հաստիք, և անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 2023 թվականի 181-Ն որոշմամբ սահմանված կարգով: | |
12 | Մամիկոն Աբգարյան 03.04.2025 08:10:03 | Ես կարծում եմ, որ Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու նախագիծը միտված է այն նպատակին, որ սկզբունքը լինի տնօրենի թափուր տեղի խելամիտ լրացումը: 1. Եթե ուսումնական հաստատություն գործուղվում է մեկ այլ ուսհաստատության գործող ղեկավարը, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ, ապա թափուր կմնա վերջինիս տեղը և չենք կարող ասել ինչ ճակատագրի կարժանանա տվյալ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքները: 2. Եթե սահմնաված կարգով ստացել է որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն և հաղթահարել է հարցազրույցի փուլը, հետևաբար ինքը պետք է լրացնի այն թափուր տեղը, որի համար ներկայացել է իր զարգացման ծրագրով: Աշխատանքների արդյունքը ավելի բարձր կլինի: Երկու դեպքում էլ բովանդակային առումով ցածր է արդյունավետության ցուցիչը տնօրենի թափուր տեղը լրացնելու համար: Հետևաբար ողջամիտ քայլ կլինի գտնել խնդրի լուծումը գործող կարգերից և որոշումներից դուրս տրամաբանությամբ գործուղելու գործընթացը, հաշվի առնելով հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ա/ Աշխատանքային գործառույթները, բ/ գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները, գ/ Որակավորման նվազագույն պահանջները: Ուստի առաջարկս նույնն է. Վաստակ ու ճանաչում, փորձառություն ու կարողություն, հասարակության մեջ հարգանք ու բարոյական կերպար ունեցող նախկին տնօրեն, առանց տարիքային սահմանափակման: | ||
13 | Կարեն Խուդոյան 02.04.2025 00:34:33 | Ներկա գործող կարգով, երբ տնօրենի հավակնորդի զարգացման ծրագիրը դրական եզրակացություն չի ստանում,կամ հարցազրույցի փուլը չեն հաղթահարում , թափուր աշխատատեղը տևական ժամանակ չի համալրվում: Այս նախագիծը հնարավորություն կստեղծի առավել որակյալ ձևով բարելավել հանրակրթական դպրոցների կառավարումը , որն էապես կբարելավի կրթության որակը:Առաջարկում եմ թեկնածուներին տվյալ հաստատություն գործուղելիս հաշվի առնել տնօրենի փորձ ունեցող հավակնորդի, և վերջինիս զարգացման ծրագիրը էականորեն համապատասխանի տվյալ ուսհաստատությանը: | Ընդունվել է ի գիտություն: | |
14 | Տիգրան Հովսեփյան 02.04.2025 14:57:13 | Արդեն գործող տնօրենների աշխատանքը կգնահատվի կատարողական բարձր ցուցանիշներով, սակայն նորից լուսանցքում են մնում նշանակված և նշանակվող տնօրենների առաջնորդության հատկանիշները: Ուսումնական հաստատությունը պետք կառավարվի լավ առաջնորդի և ոչ ղեկավարի կողմից, մարդ ով կկարողանա ոգևորել ուսուցչին, ուսուցիչն էլ իր հերթին ուսման որակ կապահովի: Առաջարկում եմ գործուղվող տնօրենի համար փորձաշրջանի ավարտից հետո մանկխորհի կողմից բնութագիր ևս ներառել, որով կգնահատվի տնօրենի ընդգրկումը կոլեկտիվի մեջ, նրա մարդկային որակները, առաջնորդելու հատկանիշները: | Տնօրենը նշանակվում է հարցազրույցի փուլից հետո, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու նաև նրա անձնային որակների մասին: | |
15 | Տիգրան Հովսեփյան 02.04.2025 15:02:17 | Առաջարկում եմ տարբերակում դնել սահմանամերձ գյուղերի համար՝ բարձրացնելով տրամադրվող լրավճարի չափը: Այլապես լավագույն կադրերը կխուսափեն սահմանամերձ գյուղեր գնալուց: | Շնորհակալություն: Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
16 | Իսկուհի Ասատրյան 02.04.2025 20:15:14 | Առաջարկում եմ վերանայել տնօրենների աշխատավարձի չափը, նաև գործուղվող տնօրենների համար հավելավճարի չափը ևս։ Եթե ուսուցիչը տնօրեն դառնալու նպատակ ունի գերադասում է անցնել կամավոր ատեստավորում, մնա որպես ուսուցիչ և տնօրենին հավասար աշխատավարձ ստանալ։ Իսկ տնօրենները ունենալով ավելի մեծ պատասխանատվություն և ծանրաբեռնված գրաֆիկ չունեն այդ հնարավորությունը։ Առաջարկում եմ տնօրենների համար մշակել ատեստավորման որևէ մոդել, որը հնարավորություն կտա բարձրացնել աշխատավարձը, և արդյունքում կնվազեն մեծ թվով թափուր տեղերի խնդիրը։ Շնորհակալություն։ | ||
17 | Արտակ Քյուրումյան 02.04.2025 22:09:34 | Նախագծով առաջարկվող կարգի 3-րդ կետի առաջին ենթակետով նախատեսվում է, որ գործուղվել կարող է այն տնօրենը կամ թեկնածուն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ։ Սա նշանակում է, որ կատարողականները պետք է ամեն տարի գնահատվեն և պետք է լինի կատարողականների շտեմարան, որտեղ այդ գնահատականները պետք է պահվեն։ Եթե չլինի կատարողականի ցուցանիշների մշտական, պարբերաբար թարմացվող շտեմարան, դա կամայականությունների և կոռուպցիոն երևույթների լայն դաշտ կբացի։ Մասնավորապես, որևէ կոնկրետ պահի, թեկնածուն «կստանա» կատարողականի իր համար ցանկալի գնահատականը։ Անհրաժեշտ է հստակեցնել նաև թե ինչ է նշանակում «բարձր ցուցանիշ»։ Նմանապես, հետագայում կարգում նշվում է «ցածր կատարողականի» մասին։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպե՞ս է կատարվում գնահատումը, ո՞ր ցուցանիշն է համարվում «բարձր» կամ «ցածր»։ Անհրաժեշտ է մշակել տնօրենի գործունեության գնահատման մեթոդաբանություն և հստակեցնել գնահատման սանդղակը։ 4-րդ կետում նշվում է շտեմարանի մասին, սակայն, 6-րդ կետի համաձայն դա գործուղվելու պատրաստ (գործուղվել ցանկացող) թեկնածուների, այլ ոչ գործող տնօրենների գործունեության տարեկան գնահատականների շտեմարանն է։ | Հայտնում եմ, որ ներկայում մշակվում է և համապատասխան կարգով շրջանառվելուց հետո կներկայացվի հանրային քննարկման նաև «Բարձր կատարողականի արդյունքում ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքում աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծիը: | |
18 | Արտակ Քյուրումյան 02.04.2025 22:15:56 | Նախագծով առաջարկվող կարգի 3-րդ կետի երկրորդ ենթակետով նախատեսվում է, որ գործուղվել կարող է այն թեկնածուն, որը ստացել է որևէ դպրոցի զարգացման ծրագրի դրական եզրակացություն և հաղթահարել է հարցազրույցի փուլը։ Թեկնածուները ներկայացնում են կոնկրետ դպրոցի զարգացման ծրագիր։ «Որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն» ստանալու հիման վրա թեկնածուին մեկ այլ դպրոցի տնօրեն նշանակելը նշանակում է, որ թեկնածուները ներկայացնում են դպրոցի զարգացման ընդհանրական (generic) ծրագիր։ Եթե մեկ դպրոցի զարգացման ծրագիրը կարող է օգտագործվել մեկ այլ դպրոցի զարգացման համար, ապա իմաստազրկվում են մի շարք հանգամանքներ։ Օրինակ, ստացվում է, որ զարգացման ծրագրի մշակման ժամանակ կատարված վերլուծությունը կիրառելի է ցանկացած դպրոցի դեպքում։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի առաջին մասի առաջին կետի համաձայն դպրոցի խորհուրդն աջակցում է դպրոցի զարգացման ծրագրի կատարմանը, վերահսկում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացումը, լսում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվությունը։ Ստացվում է, որ դպրոցի խորհուրդը գնահատում է այլ դպրոցի համար մշակված զարգացման ծրագրի կատարողականը, ինչը հասկանալի չէ, թե ինչպես է արվում։ Զարգացման ծրագրի մշակման ժամանակ թեկնածուն վերլուծում է այլ դպրոցում տիրող իրավիճակը և նպատակներ է սահմանում և առաջարկություններ է ներկայացնում ելնելով այդ դպրոցում տիրող իրավիճակի վերլուծությունից։ Ինչպե՞ս է այդ ծրագիրն իրականացվելու մեկ այլ դպրոցում։ Այս մոտեցումը չի համապատասխանում փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման մոտեցմանը։ | ||
19 | Արտակ Քյուրումյան 02.04.2025 22:19:24 | Հստակ չէ, թե գործընթացի որ փուլում և ինչպես են օգտագործվում նախագծով առաջարկվող կարգի 3-րդ կետով ներկայացվող պահանջները։ Ո՞վ և ինչպե՞ս է արձանագրում և ստուգում, որ գործող տնօրենն ունի կատարողականի բարձր ցուցանիշ կամ թեկնածուն զարգացման ծրագրի դրական եզրակացություն և հաղթահարել է հարցազրույցի փուլը։ Անհրաժեշտ է մշակել այս գործընթացների հետ կապված ընթացակարգեր և համապատասխան ձևերը։ | ||
20 | Արտակ Քյուրումյան 02.04.2025 22:25:30 | Նախագծով առաջարկվող կարգի կետն ունի երկու կետ 4։ | Ընդունվել է, խմբագրվել է: | |
21 | Արտակ Քյուրումյան 02.04.2025 22:28:07 | Նախագծով առաջարկվող կարգի 10-րդ կետում նշվում է, որ «Գործուղվող տնօրենների թեկնածուների ցանկը կազմելուց հետո նախարարությունը յոթ աշխատանքային օրվա ընթացքում, թեկնածուին ներկայացնում է առաջարկություն տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ, և համաձայնության դեպքում տրամադրում է գործուղման ուղեգիր» Անհրաժեշտ է հստակեցնել, թե ցանկում ներառված ո՞ր և ի՞նչ չափանիշների հիման վրա ընտրված թեկնածուին է նախարարությունը ներկայացնում առաջարկություն։ | ||
22 | Արտակ Քյուրումյան 02.04.2025 22:30:09 | Նախագծով առաջարկվող կարգի կետ 15-ով հաստատվում է հաշվետվության ձև 3-ը։ Հաշվետվության ձև 3-ում պետք է նախատեսել գործուղված տնօրենի գործունեության գնահատաման համար անհրաժեշտ դաշտեր, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել, թե որքանով է գործուղումը ծառայել իր նպատակին, պատկերացում կազմել միջոցառման արդյունավետության մասին և գնահատել, թե արդյոք տնօրենի գործունեությունը հանգեցրել է աշակերտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների բարելավմանը։ | ||
23 | Արտակ Քյուրումյան 02.04.2025 22:30:10 | Նախագծով առաջարկվող կարգի կետ 15-ով հաստատվում է հաշվետվության ձև 3-ը։ Հաշվետվության ձև 3-ում պետք է նախատեսել գործուղված տնօրենի գործունեության գնահատաման համար անհրաժեշտ դաշտեր, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել, թե որքանով է գործուղումը ծառայել իր նպատակին, պատկերացում կազմել միջոցառման արդյունավետության մասին և գնահատել, թե արդյոք տնօրենի գործունեությունը հանգեցրել է աշակերտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների բարելավմանը։ | ||
24 | Արտակ Քյուրումյան 02.04.2025 22:32:35 | Չնայած ներկայացնում եմ առաջարկություն, սակայն կարծում եմ, որ դպրոցի տնօրենի ընտրության (նշանակման) գործող ընթացակարգը, առաջարկվող փոփոխությամբ հանդերձ, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության իրողություններին, հաշվի չի առնում Հայաստանի Հանրապետության մարդկային, նյութական, կառավարչական, ֆինանսական ռեսուրսների սահմանափակությունը, ինչը հանգեցնում է առկա ռեսուրսների ոչ նպատակային, անարդյունավետ ոչ խնահողական օգտագործման և պետք է ենթարկվի արմատական փոփոխությունների։ | ||
25 | Ռուբեն Այվազյան 02.04.2025 23:53:27 | Հրաշալի նախագիծ է, բայց կարող եք եւս մեկ կետ ներառել, ստաժը, որ պահանջվում է 7 տարի դարձնել 5-6 տնօրեն դառնալ ցանկացողների համար, կանխավ շնորհակալ եմ։ |