Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 657-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

  

 

 

 

  ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                             

 ---------- մարտի 2025 թվականի N----

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 657-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի 13-րդ ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

  1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման հարցերի կազմակերպման ծրագիրը (այսուհետև` Ծրագիր)` համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ՝

Ծրագիրը կիրականացվի յուրաքանչյուր տարի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ սկսած 2025 թվականից:

 

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման հարցերի կազմակերպման ծրագիրը  հաստատելու մասին» N 657-Ն որոշումը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                   ՎԱՐՉԱՊԵՏ
                                                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 

ՀՀ կառավարության 2025 թվականի

Մարտի ---ի N -Ն որոշման

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

  1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1.Հայաստանի Հանրապետությունում գործում է 166 մանկապատանեկան մարզադպրոց: Այդ մարզադպրոցներում աշխատում են 2123 մարզիչ-մանկավարժ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ Նախարարություն) և ՀՀ մարզերի ենթակայության 607 մարզիչ-մանկավարժ, ինչպես նաև մարզական հասարակական կազմակերպություններում 290 մարզիչ-մանկավարժ, համայնքային ենթակայության մարզադպրոցներում, Երևան քաղաքում և մարզամշակութային կենտրոններում աշխատող 1226 մարզիչ-մանկավարժ: Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (21-րդ հոդված, 13-րդ կետ) մանկապատանեկան սպորտի բնագավառի մարզիչ-մանկավարժների պատրաստման և վերապատրաստման հարցերի կազմակերպումը վերապահված է Նախարարությանը:

  1. Առանցքային է մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման խնդիրը, որը 2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվել՝ կապված սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ փոփոխման, կորոնավիրուսային համաճարակի տարածման (COVID-19), ինչպես նաև պատերազմական իրավիճակի հետ, որի պատճառով էլ աշխատող մարզչական կադրերից շատերը հետ են մնացել արագ, թռիչքաձև զարգացում ապրող սպորտային նվաճումներից: Այդ է վկայում նաև ոչ հենակետային մարզաձևերից տևական ժամանակ միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետության մարզիկների բարձր արդյունքներ չունենալու իրողությունը:
  2. Ելնելով վերոգրյալից՝ Նախարարությունը նախատեսում է իրականացնել մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպման ծրագիր:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

4․ Ծրագրի նպատակը՝ Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներին ուսուցման ժամանակակից պահանջների և մեթոդների, սաների ֆիզիկական դաստիարակության արդի հիմնախնդիրների, մարզչական և կազմակերպչական նորագույն նվաճումների և արդյունքների մասին իրազեկումն ու ուսուցանումն է:

 

III. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐԸ

 

  1. 5. Ծրագրի խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարի սահմաններում իրականացնել դասընթացներ, որի միջոցով տարեկան վերապատրաստվելու են Հայաստանի Հանրապետության մարզադպրոցներում դասավանդող (անկախ նրանց գերատեսչական պատկանելիությունից) առնվազն 182 մարզիչ-մանկավարժ: Ծրագիրը լինելու է շարունակական և իրականացվելու է յուրաքանչյուր տարի՝:

 

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

  1. Վերապատրաստումն իրականացվում է 3 օր տևողությամբ (ընդհանուր քանակով՝ 24 ակադեմիական ժամ ), անցկացնելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ՝ համաձայն տվյալ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից մշակված ծրագրի և չափորոշիչների: Դասընթացները վարելու են արտերկրից հրավիրված համապատասխան մարզաձևերի բարձրակարգ մասնագետները: Վերապատրաստման խմբերը ձևավորվում են էլեկտրոնային եղանակով՝ մարզիչ-մանկավարժների անվանական հայտերի հիման վրա՝ հայտագրվելուց հետո: Մարզչական կադրերի վերապատրաստման ժամանակացույցի կազմման գործընթացն իրականացնում է Նախարարությունը: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ սպորտային կազմակերպությունում, որը հագեցված կլինի համապատասխան նյութատեխնիկական միջոցներով՝ գործնական պարապմունքներ և տեսական դասընթացներ անցկացնելու համար:
  2. Վերապատրաստվող մարզիչ-մանկավարժի և վերապատրաստողի ծախսերը (գիշերակաց և սնունդ) հոգում է Ծրագիրը իրականացնող կազմակերպությունը:

Մարզիչ-մանկավարժի աշխատավարձը պահպանվում է, իսկ ճանապարհածախսը հոգում է գործուղող կազմակերպությունը:

  1. Վերապատրաստման դասընթացներն ավարտած մարզիչ-մանկավարժներին տրվում է Նախարարության կողմից հաստատված համապատասխան էլեկտրոնային ավարտական վկայական:

 

 

  1. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

  1. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ՝

           Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    04.03.2025 - 19.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 472

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ