Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 657-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

       

   Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք -  Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 657-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ     

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման հարցերի կազմակերպման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության  2009  թվականի հունիսի 11-ի N 657-Ն որոշումը (այսուհետև՝ Որոշում) ուժը կորցրած ճանաչելը հիմնված է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին 2001 թվականի հունիսի 26-ի օրենքի 9-րդ հոդվածի զ կետի և 2004 թվականի հունիսի 11-ի Մանկապատանեկան սպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդված 1-ին մասի 5-րդ կետի և 21-րդ հոդված 13-րդ մասի դրույթների վրա:

Սույն նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը և հնարավորություն ապահովել միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, ինչը խթան կհանդիսանա միջազգային նորարարական համակարգերին արագ ինտեգրվելուն։

Ներկա փուլում առկա է ժամանակակից սպորտի աննախադեպ զարգացման արդյունքում կուտակվող համաշխարհային փորձին հաղորդակից լինելու անհրաժեշտություն, այդ կապակցությամբ ֆիզիկական դաստիարակությունը ներկայումս այլ պահանջներ է դնում կրթության կազմակերպիչների և գործընթացի պատասխանատուների առջև, մասնավորապես՝ հրատապ է դարձել  ֆիզիկական դաստիարակության առկա հիմնախնդիրների համար լուծումներ գտնելը, մարզչական և կազմակերպչական նորագույն նվաճումների ու նոր արդյունքների մասին իրազեկվածություն և հաղորդակցություն ապահովելը, ինչպես նաև ուսուցման ժամանակակից մեթոդներին ու աշխարհում կիրառվող ուսուցման տարբեր հնարներին տիրապետելը: Ներկայացվող Նախագիծը կօգնի մասնագետներին հաղորդակից դառնալու նոր մոտեցումներին, կնպաստի մասնագիտական որակական ցուցանիշների բարձրացմանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետև՝ Նախարարություն) նախաձեռնել է մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման դասընթացների անցկացում, որոնց ընթացքում նրանց հնարավորություն կտրվի տեսական և գործնական մակարդակներում յուրացնել նոր մեթոդներ և կարողություններ՝ նպատակ ունենալով մարզումների անցկացումն իրականացնել այդ մեթոդներով մշակված և կազմված պլաններով։

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստումները միտված են նաև մարզաձևերի խթանմանն ու զարգացմանը, մասնավորապես՝ օլիմպիական մարզաձևեր պարապող մարզիչ-մանկավարժների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը՝ նպատակ ունենալով գտնել նոր լուծումներ սպորտի շարունակական զարգացման համար, ուսուցանել մարզչական մարտավարական հնարքների նորագույն մեթոդներ:

  1. Ընթացիկ վիճակը և խնդիրները

2023 թվականի ապրիլ ամսին անցկացվեց արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը, որի մասնակցության ցուցանիշները և ստացված արդյունքները վկայակոչեցին վերապատրաստման գործող կարգը վերանայելու և արդիականացնելու անհրաժեշտությունը:

Մարզչական գործունեությունը մարզիչ-մանկավարժից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացում: Հայաստանում Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող, ինչպես նաև այլ մարզական կազմակերպություններում աշխատող մարզիչ-մանկավարժների ոչ հաճախակի թարմացվող գիտելիքները խոչընդոտում են առաջատար մասնագետների  փորձի մուտքը ոլորտ, խոչընդոտում են նաև առաջխաղացմանը և մասնագիտական աճին:

Այս խնդրի լուծմանն է ուղղված մարզական կազմակերպությունների մարզիչ մանկավարժների վերապատրաստման գործընթացը:

Հաշվի առնելով նաև ռազմական վերջին իրադարձությունները, որի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվի կտրուկ աճ է գրանցվել, խիստ հրատապ և կարևոր խնդիր է զարգացնել ադապտիվ սպորտի ներառման գործընթացը:

Վերապատրաստման նոր կարգը ենթադրում է շարունակականություն բոլոր մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է մասսայական սպորտի տարածման միջոցով բնակչության առողջության ամրապնդմանը, անհատի ներդաշնակ զարգացմանը։

Վերապատրաստումների ծրագրի իրականացումը կնպաստի ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությանը, նոր բարձրակարգ մարզիկների հայտնաբերմանն ու պատրաստմանը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և անհատ մարզիկների մասնակցության և բարձր արդյունքների ապահովմանը։ Իրականացվող քաղաքականությունը դրական խթան է մանկապատանեկան մարզադպրոցներում տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության համար, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ապահովմանը։ Նշված պետական ծրագիրը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործման գործում կարևոր քայլ կհանդիսանա:

4.Կարգավորման բնույթը և նպատակը

Առկա խնդրին լուծում տալու նպատակով Նախարարությունը նպատակահարմար է համարում ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 657-Ն որոշումը՝ նույնությամբ թողնելով 1148. Արտադպրոցական դաստիարակություն ծրագիր» բյուջետային ծրագրի 11007 «ՀՀ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպում» միջոցառման գումարի չափը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերապատրաստման համար գումարի տրամադրումը թույլ կտա մեծացնել մանկապատանեկան մարզադպրոցների գործառնության արդյունավետությունը, խրախուսել համակարգի զարգացման հնարավորությունները, խթանել և ամրապնդել մարզիչ-մանկավարժների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, ինչպես նաև զարգացնել մարզադպրոցների որակական հատկանիշները, մասնավորապես՝ կբարձրանա մարզիչ-մանկավարժի մասնագիտական գիտելիքների մակարդակը և պարապմունքի որակը։

     Վերապատրաստման ծրագիրը իրականացվելու է տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից մշակված ուսուցման համընդհանուր չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան կազմված տեսական և գործնական դասընթացներով: Դասընթացները վարելու են արտերկրից հրավիրված համապատասխան մարզաձևերի բարձրակարգ մասնագետները:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

2025 թվականին հավելյալ ծախս չի նախատեսվում:   

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունից և ռազմավարության գործողությունների պլանի» մասնավոր նպատակ 2.4 կետի գործողություն 7-րդ կետից, այն է՝ ՀՀ-ում գործող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման դասընթացներ, որի արդյունքում կվերապատրաստվեն առնվազն 182 մարզիչ-մանկավարժ:    

 

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
  2. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

 

 8.Այլ տեղեկություններ.

     Չկան:

  • Քննարկվել է

    04.03.2025 - 19.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 467

Տպել