Հիշել նախագիծը

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

--------- ---------------- 2025  թվականի  N    - Ն

 

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ5» ենթակետը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 258-րդ հոդվածի 1-ին մասի հավելվածի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը` համաձայն Հավելվածի:
  2. Սահմանել, որ պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի սույն որոշման հավելվածով նշված՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն, ընդ որում՝ ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում կարող է ձևավորվել Հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների հանրագումարից:
  3. Սահմանել, որ

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված նվազեցումները 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա կիրառելու դեպքում պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության դասակարգիչների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն առնվազն 2024 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում:

2) 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ պետական աջակցության հայցվող ժամանակաշրջանում, պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության դասակարգիչների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

                     

 

 

Հավելված

 Հայաստանի Հանրապետության

կառավարության 2025 թվականի

 _______________   _____-ի

N_____Ն  որոշման

 

ՑԱՆԿ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

կոդ

Գործունեության տեսակի անվանումը

C26

Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն

C26.11.0

Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն

C26.12.0

Հավաքած Էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն

C26.20.0

Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն

C26.30.0

Կապի սարքավորանքի արտադրություն

C26.40.0

Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն

C26.5

Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն. ժամացույցների (ձեռքի և այլ) արտադրություն

C26.51.0

Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն

C26.60.0

Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն

C26.70.0

Օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի արտադրություն

C28.1

Ընդհանուր նշանակության մեքենաների արտադրություն

C28.99.0

Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում

C29.31.0

Ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն

C30.30

Օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի արտադրություն

C30.30.1

Օդանավերի և տիեզերանավերի արտադրություն

C30.30.2

Այլ թռչող սարքերի արտադրություն

C30.30.9

Օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի համար մասերի արտադրություն

C30.4

Մարտական մեքենաների արտադրություն

J58.2

Համակարգչային ծրագրերի հրատարակություն

J58.21.0

Համակարգչային խաղերի հրատարակություն

J58.29.0

Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն

J62.0

Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում

J62.01.0

Ծրագրային ապահովման մշակում

J62.02

Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում

J62.02.1

Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում

J62.02.9

Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներում

J62.03.0

Համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն

J62.09.0

Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն 

J63

Տեղեկատվական ծառայությունների մատուցում

J63.1

Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ

J63.11

Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն

J63.11.1

Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում

J63.11.3

Օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները՝ կիրառական ծրագրերի և համակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում

J63.12.0

Վեբ-պորտալների հետ կապված գործողություններ

M71.12.5

Ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում

M72

Գիտական հետազոտություններ և մշակումներ

M72.1

Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում 

M72.11.0

Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում

M72.19

Այլ գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում

M72.19.1

Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական գիտությունների բնագավառում

M72.19.2

Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում

M72.20.0

Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում

 

  • Տևողություն

    16.01.2025 31.01.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2879

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: