«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքի համաձայն անհրաժեշտ է ենթաօրենսդրական ակտով սահմանել պետության կողմից առաջնահերթություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսական գործունեության ուղղությունները: Նախագծով սահմանված աջակցության ենթակա բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսական գործունեության դասակարգիչների հաստատումը կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի շարք հարկային արտոնություններից օգտնվելու համար:
Նախագծով հիմնականում առանձնացվել են այն տնտեսական գործունեության դասակարգչային խմբերը, որոնք հիմք են հանդիսացել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված 2022-2024թթ տե ղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աջակցության մի շարք ծրագրերով տրամադրվող աջակցությունների համար:
-
Տևողություն
16.01.2025 31.01.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 2830
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: