Add to favourites

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ:

 «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքի համաձայն անհրաժեշտ է  ենթաօրենսդրական ակտով սահմանել պետության կողմից առաջնահերթություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսական գործունեության ուղղությունները: Նախագծով սահմանված աջակցության ենթակա բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսական գործունեության դասակարգիչների հաստատումը կարևոր է նաև  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի շարք հարկային արտոնություններից օգտնվելու համար:

 Նախագծով հիմնականում առանձնացվել են այն տնտեսական գործունեության դասակարգչային խմբերը, որոնք հիմք են հանդիսացել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված 2022-2024թթ տե ղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտի աջակցության մի շարք ծրագրերով տրամադրվող աջակցությունների համար:

  • Duration

    16.01.2025 31.01.2025
  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2820

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.