Հիշել նախագիծը

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Susanna Antonyan 03.01.2025 19:15:45 Զինվորականնեի արտոնությունները պետք է ավելացնել, ոչ թե սահմանափակել։ Նրանք արժանի են առավելագույնին։ Այդ նախագիծը միտված է վատացնել սպաների սոցիալական վիճակը։
2 Արման Եսայան 04.01.2025 21:40:27 Առաջարկում եմ 60 կմ փոխարինել 80 կմ ով , և դրամական փոխհատուցում տրամադրել այն անձանց ովքեր ծառայության վայրի վարչական շրջանում կվարձակալեմ բնակարան և կներկայացնեն վարձակալության պայմանագիրը։
3 Մհեր Ամիրյան 05.01.2025 08:39:23 Բարև Ձեզ, Ես օգտվում եմ 1219 որոշմամաբ սահմանված 30 կմ յեռավորության դրույթով հասանելիք փոխհատուցումից, մշտական բնակության և աշխատանքի վայրերիս միջև հեռավորությունը կազմում է 50 կմ, ավտոմեքենա չունեմ, աշխատանքի վայր ճիշտ ժամին հասնելու համար առավոտյան ժամը 6:30 գյուղից գնում եմ Ապարան քաղաք' հիմնականում տաքսիով, այնուհետև ժամը 7-ից միջքաղաքային տրանսպորտով մոտ 1 ժամ գալիս եմ Երևան,, այնուհետև 52 համարի ավտոբուզով Լենինգրադյան փողոցից բարձրանում Բագրևանդ, մոտ 90 րոպե, ի դեպ դա Բագրևանդ գնացող միակ ավտոբուսն է, երեկոյան ծառայողական ավտոբուսով գնում եմ Լենինգրադյան փողոց, եթե խցանում չլինի հասնում եմ 7:45 -ի կողմերը, միջքաղաքային տրանսպորտը շարժվում է ժամը 8-ին և ժամը 9-ի կողմերը հասնում Ապարան, որից հետո ես կրկին տաքսիով գնում եմ գյուղ, մոտ կես ժամ, արդյունքում ես առավոտյան ժամը 6:30-ից դուրս եմ գալիս տանից և վերադառնում եմ ժամը 8:30, ծախսելով 5 ժամ ժամանակ ճանապարհի վրա և Երևան հասնելու համար 600 դրամ մեկ ուղղությամբ միջքաղաքային տրանսպորտի + Ապարան հասնելու համար տաքսիով 2000 դրամ, չհաշված 52 համարի ավտոբուսի տոմսի արժեքը, հավելեմ նաև, որ շուտով ծառայողական ավտոբուսը չի գործելու և ես ժամը 18:00-ին աշխատանքից դուրս գալու հետո պետք է մոտ 700 մետր ոտքով գնամ դեպի 52 համարի վերջնակետ ու սպասեմ մինչև ժամը 18:30 այն շարժվի, տվյալ պարագայում ես չեմ հասցնում ժամը 20:00-ին լինեմ Լենինգրադյան փողոցում, որպեսզի միջքաղաքային տրանսպորտով գնամ Ապարան, տաքսիով գնալու դեպքում գումարը կազմում է 6000-7500 դրամ` կախված Յանդեքսի տրամադրությունից, կամ պետք է 2500-3000 դրամով աշխատանքի վայրից հասնեմ Լենինգրադյան փողոց, արդյունքում աշխատանքից հետո տաքսիով Լենինգրադյան, + տրանսպորտով Ապարան+ տաքսիով գյուղ ծախսում եմ 4000-4500 դրամ, 52 համարով Լենինգրադյան+ տաքսիով գյուղ 7000-7500 դրամ, սրան ավելանում է առավոտյան գալու գումարը` 2600 դրամ,ստացվում է ես օրեկան ծախսում եմ 7000-10000, ամսեկան 140-200 հազար, նմանատիպ պատկերն է ստացվում երբ մարդիկ գալիս են Հրազդան կամ Չարենցավան քաղաքի, Խնդրում եմ վերանայել 60 կմ-ի դրույթը