Հիշել նախագիծը

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք վերապահել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին:

Միաժամանակ պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցումը փոխարինել այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվող դրամական փոխհատուցմամբ:

  • Տևողություն

    03.01.2025 18.01.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 815

Տպել

Առաջարկներ`

Մհեր Ամիրյան

05.01.2025

Բարև Ձեզ, Ես օգտվում եմ 1219 որոշմամաբ սահմանված 30 կմ յեռավորության դրույթով հասանելիք փոխհատուցումից, մշտական բնակության և աշխատանքի վայրերիս միջև հեռավորությունը կազմում է 50 կմ, ավտոմեքենա չունեմ, աշխատանքի վայր ճիշտ ժամին հասնելու համար առավոտյան ժամը 6:30 գյուղից գնում եմ Ապարան քաղաք' հիմնականում տաքսիով, այնուհետև ժամը 7-ից միջքաղաքային տրանսպորտով մոտ 1 ժամ գալիս եմ Երևան,, այնուհետև 52 համարի ավտոբուզով Լենինգրադյան փողոցից բարձրանում Բագրևանդ, մոտ 90 րոպե, ի դեպ դա Բագրևանդ գնացող միակ ավտոբուսն է, երեկոյան ծառայողական ավտոբուսով գնում եմ Լենինգրադյան փողոց, եթե խցանում չլինի հասնում եմ 7:45 -ի կողմերը, միջքաղաքային տրանսպորտը շարժվում է ժամը 8-ին և ժամը 9-ի կողմերը հասնում Ապարան, որից հետո ես կրկին տաքսիով գնում եմ գյուղ, մոտ կես ժամ, արդյունքում ես առավոտյան ժամը 6:30-ից դուրս եմ գալիս տանից և վերադառնում եմ ժամը 8:30, ծախսելով 5 ժամ ժամանակ ճանապարհի վրա և Երևան հասնելու համար 600 դրամ մեկ ուղղությամբ միջքաղաքային տրանսպորտի + Ապարան հասնելու համար տաքսիով 2000 դրամ, չհաշված 52 համարի ավտոբուսի տոմսի արժեքը, հավելեմ նաև, որ շուտով ծառայողական ավտոբուսը չի գործելու և ես ժամը 18:00-ին աշխատանքից դուրս գալու հետո պետք է մոտ 700 մետր ոտքով գնամ դեպի 52 համարի վերջնակետ ու սպասեմ մինչև ժամը 18:30 այն շարժվի, տվյալ պարագայում ես չեմ հասցնում ժամը 20:00-ին լինեմ Լենինգրադյան փողոցում, որպեսզի միջքաղաքային տրանսպորտով գնամ Ապարան, տաքսիով գնալու դեպքում գումարը կազմում է 6000-7500 դրամ` կախված Յանդեքսի տրամադրությունից, կամ պետք է 2500-3000 դրամով աշխատանքի վայրից հասնեմ Լենինգրադյան փողոց, արդյունքում աշխատանքից հետո տաքսիով Լենինգրադյան, + տրանսպորտով Ապարան+ տաքսիով գյուղ ծախսում եմ 4000-4500 դրամ, 52 համարով Լենինգրադյան+ տաքսիով գյուղ 7000-7500 դրամ, սրան ավելանում է առավոտյան գալու գումարը` 2600 դրամ,ստացվում է ես օրեկան ծախսում եմ 7000-10000, ամսեկան 140-200 հազար, նմանատիպ պատկերն է ստացվում երբ մարդիկ գալիս են Հրազդան կամ Չարենցավան քաղաքի, Խնդրում եմ վերանայել 60 կմ-ի դրույթը

Արման Եսայան

04.01.2025

Առաջարկում եմ 60 կմ փոխարինել 80 կմ ով , և դրամական փոխհատուցում տրամադրել այն անձանց ովքեր ծառայության վայրի վարչական շրջանում կվարձակալեմ բնակարան և կներկայացնեն վարձակալության պայմանագիրը։

Susanna Antonyan

03.01.2025

Զինվորականնեի արտոնությունները պետք է ավելացնել, ոչ թե սահմանափակել։ Նրանք արժանի են առավելագույնին։ Այդ նախագիծը միտված է վատացնել սպաների սոցիալական վիճակը։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: