«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, զինհաշմանդամների, զինվորական կենսաթոշակառուների սոցիալական իրավունքների հետ կապված հարցերը, զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը և զինծառայողների սոցիալական երաշխիքների ընդլայնումը Կառավարության գործունեության համար առաջնահերթություն են:
«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 1.3-րդ՝ պաշտպանության ոլորտ. հաշվի առնելով զինված ուժերի բարեփոխումներ բաժնում արձանագրված՝ զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքներով ապահովելու անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարության ակտիվ զարգացումն ու մեկ քաղաքից մյուսը տեղափոխվելու համար անհրաժեշտ միջին ժամանակահատվածը, ինչպես նաև տրամադրվող փոխհատուցումների հասցեականությունն ապահովելու նպատակով առկա է գործող կարգավորումներով ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից օգտվելու պայմանների վերանայման անհրաժեշտություն:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք վերապահել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին:
Միաժամանակ պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցումը փոխարինել այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվող դրամական փոխհատուցմամբ:
- 3. Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ծառայողական բնակարանով ապահովելու կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից օգտվելու հնարավորություն ապահովել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին:
Զինծառայողների կողմից վարձակալության պայմանագրի պետական գրանցման հնարավոր ծախսերի բեռը նվազեցնելու նպատակով նախատեսվում է այն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Ֆինանսների նախարարության և Արդարադատության նախարարության կողմից:
:
- Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում վարձակալության պայմանագրերի պետական գրանցման վճարների չափով։
ՀՀ պետական բյուջեի ծախսերը կնվազեն՝ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կիլոմետրի փոխարեն առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին տրամադրելու պարագայում շահառուների թվաքանակի կրճատմամբ պայմանավորված:
Նախագծի ընդունման կապակցությամբ առկա է Կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Տևողություն
03.01.2025 18.01.2025 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 527
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: