Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

0%100%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22‑ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասում․

1) 2-րդ պարբերությունից հանել «և կենսաթոշակ ստանալու» բառերը, իսկ «(Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու)» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածում, եթե կենսաթոշակի իրավունք տվող ստաժը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունում» բառերով․

2) 3-րդ պարբերությունը «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «, եթե կենսաթոշակի իրավունք տվող ստաժը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունում» բառերով։

  • Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4‑րդ և 5‑րդ մասերով.

«4. երկարամյա հանրային ծառայության.

  1. սոցիալական՝

1) տարիքային,

2) հաշմանդամության,

3) կերակրողին կորցնելու դեպքում:»։ 

  • Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում «անձին բառը փոխարինել «անձ ճանաչվելու դեպքում» բառերով: 
  • Օրենքի 13-րդ հոդվածում՝
  • 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) մահացած (զոհված) կերակրողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ երեխա ունեցող անձին, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում։».

  • 1-ին մասի վերջին 4 պարբերությունները (նախադասությունները) ուժը կորցրած ճանաչել.
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-1.3-րդ մասերով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է անկախ մահացած կերակրողի խնամքի տակ եղած լինելու հանգամանքից:

1.2. Ուսումնական (այդ թվում` ռազմական ուսումնական) հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 26 տարին լրանալը:

1.3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կերակրողի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված են եղել նույն բնակության վայրում (հասցեում):».

  • 2-րդ և 3-րդ մասերում «ստացող» բառերը փոխարինել «ստանալու իրավունք ունեցող» բառերով։

 

  • Քննարկվել է

    29.11.2024 - 16.12.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2612

Տպել

Առաջարկներ`

օգտվող (առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով)

13.12.2024

Հարգելի հեղինակ խնդրում եմ մեկնաբանել «Պետական կենսաթոշակների մասին» 7 հոդվածի առաջարկվող հետևյալ թեզը "եթե կենսաթոշակի իրավունք տվող ստաժը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունում»: Խնդրում եմ նաև մեկնաբանել - ունենալուն են արդյոք առաջարկվող փոփոխությունները հետադարձ ուժ։ Օրինակ՝ Ես 1989 թվականից մինչև թոշակի գնալը 2004 թվականին անընդմեջ ծառայել եմ Հայաստանի տարածքում, նախ խորհրդային, ապա ռուսական բանակում։ 2004 թվականին ՌԴ բանակից /տեղակայված Հայաստանում/ անցել եմ թոշակի հաշվառվելով Հայաստանում և հայկական թոշակ ստանալով /ստանում եմ մինչև հիմա/։ Մինչև 2024 թվական եղել եմ միան ՌԴ քաղաքացի, 2024 թվականից նաև ՀՀ քաղաքացի /երկրորդ քաղաքացիություն/։ Ներողամիտ կլինեք հարցի անձնական բնույթի մասին, նախօրոք հայտնում եմ խորին շնորհակալությունս Ձեր պատասխանի սպասումով։

Տեսնել ավելին