Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

0%100%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 օգտվող (առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով) 13.12.2024 12:08:40 Հարգելի հեղինակ խնդրում եմ մեկնաբանել «Պետական կենսաթոշակների մասին» 7 հոդվածի առաջարկվող հետևյալ թեզը "եթե կենսաթոշակի իրավունք տվող ստաժը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունում»: Խնդրում եմ նաև մեկնաբանել - ունենալուն են արդյոք առաջարկվող փոփոխությունները հետադարձ ուժ։ Օրինակ՝ Ես 1989 թվականից մինչև թոշակի գնալը 2004 թվականին անընդմեջ ծառայել եմ Հայաստանի տարածքում, նախ խորհրդային, ապա ռուսական բանակում։ 2004 թվականին ՌԴ բանակից /տեղակայված Հայաստանում/ անցել եմ թոշակի հաշվառվելով Հայաստանում և հայկական թոշակ ստանալով /ստանում եմ մինչև հիմա/։ Մինչև 2024 թվական եղել եմ միան ՌԴ քաղաքացի, 2024 թվականից նաև ՀՀ քաղաքացի /երկրորդ քաղաքացիություն/։ Ներողամիտ կլինեք հարցի անձնական բնույթի մասին, նախօրոք հայտնում եմ խորին շնորհակալությունս Ձեր պատասխանի սպասումով։ Նախագծի խնդրո առարկա դրույթը վերաբերում է այն աշխատանքային ստաժին, որն անձը ձեռք է բերել Հայաստանի Հանարապետության տարածքում՝ 1990 թվականի օգոստոսի 23-ից (ՀՀ անկախության հռչակումից) հետո։ Այս հարցին նախատեսվում է անդրադարձ կատարել Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ՝ օրենքի ընդունումից հետո՝ դրա կիրարկումն ապահովող իրավական ակտի շրջանակներում։ Դրույթը չի կարող ունենալ հետադարձ ուժ և կտարածվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու (կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու) դեպքերի վրա։