Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

0%100%

Հիմնավորում

««Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ««Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, ««Կատարողական վարույթի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակային հարաբերությունների զարգացմանը և պետական կառավարման համակարգում կատարված փոփոխություններին համահունչ կենսաթոշակային ապահովության առանձին հիմնարար դրույթներ վերանայելու, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կենսաթոշակային հարաբերությունների զարգացման և պետական կառավարման համակարգում կատարված փոփոխությունների հետևանքով կենսաթոշակային օրենսդրությունում ծագել են ստորև ներկայացվող խնդիրները:

  1. «Պետական կենսաթոշակների մասին օրենքով այսուհետ՝ Օրենք սահմանված է աշխատանքային կենսաթոշակ հաշվարկելու կարգը բանաձևը: Բանաձևում կիրառվող՝ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա համար 950 դրամ է, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 500 դրամ:

Ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակները բացառելու նպատակով 2019 թվակականին սահմանվեց «նվազագույն կենսաթոշակ եզրույթը՝ հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից՝ քիչ ստաժով մինչև 11-12 տարի աշխատողների կենսաթոշակներն անկախ ստաժից ավելացվում են: Այս մոտեցումը, չնայած իր սոցիալական նպատակների, չի բխում կենսաթոշակի բովանդակությունից՝ կենսաթոշակի չափը կախված չէ ո՛չ ստաժի տևողությունից, ո՛չ ստացած աշխատավարձի չափից: Միաժամանակ նվազում է հիմնական կենսաթոշակի, որպես կենսաթոշակի նվազագույն չափի, դերը: Ստացվում է` քիչ ստաժերի համար կենսաթոշակի նվազագույն չափը նվազագույն կենսաթոշակն է 36000 դրամ, իսկ շատ ստաժերի համար՝ հիմնական կենսաթոշակը 24000 դրամ:

Այսինքն, գործող կարգավորումներով կենսաթոշակների ցածր չափերն քիչ ստաժ ավելի «արագ են ավելանում, քան բարձր չափերը շատ ստաժ՝ քիչ ստաժով աշխատողներին ավելի մեծ երաշխիքներ են տրվում, քան շատ ստաժով աշխատողներին:

Առկա ֆինանսական ռեսուրսների շրջանակում կենսաթոշակառուների սոցիալական խնդիրները լուծելու նպատակով աշխատանքային ստաժի 1 տարվա համար սահմանված են տարբեր արժեքներ: Ընդ որում, 10 տարուց ավելի ստաժի դեպքում 1 տարվա արժեքն 500 դրամ ավելի ցածր է, քան մինչև 10 տարվա դեպքում 950 դրամ: Այս դեպքում անհրաժեշտ է «վերականգնել սոցիալական արդարությունը և վերացնել նման տարբերակումը:

Հաշվի առնելով կառավարության ծրագրի 4.6-րդ կետով կենսաթոշակային ապահովության ոլորտում նախատեսված թիրախները Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին՝ նպատակահարմար է դրանց հասանելիությունն ապահովել սոցիալական արդարության առումով ավելի ընդունելի ցուցանիշների միջոցով: Այդ ցուցանիշներն են՝ հիմնական կենսաթոշակը, որպես կենսաթոշակի նվազագույն չափ, և աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքի համար սահմանված միասնական չափը:

  1. Միջազգային պրակտիկայում ընդունված է կենսաթոշակի նշանակման ժամկետի հետաձգման դիմաց կենսաթոշակի չափի ավելացումը: Այսպես, եթե օրինակ 50000 դրամ կենսաթոշակ ստացող անձը 1 տարի ուշ դիմի կենսաթոշակ նշանակելու համար, պետական բյուջեն տվյալ տարում «կխնայի 50000x12 ամիս = 600000 դրամ, որը կենսաթոշակի ամսական գումարը 10 տոկոսով կամ 5000 դրամով ավելացնելու դեպքում այլ հավասար պայմաններում պետական բյուջեից կվճարվի 10 տարի 600000:5000x12 ամիս: Այսինքն, մի կողմից կենսաթոշակառուին հնարավորություն է տրվում հետաձգել կենսաթոշակի նշակման ժամկետը և բարձրացնել կենսաթոշակի ապագա չափը, մյուս կողմից պետությունը հնարավորություն է ստանում հետաձգել ծախսը:

Նպատակահարմար է այս գործիքը ներդնել նաև ՀՀ օրենսդրության մեջ:

  1. Անհրաժեշտ է հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: Սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող:

«Ոստիկանության զորքերի մասին օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունն իրականացվում է զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը զինվորական ծառայություն է:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ պետական պահպանության ծառայության սպաները և ենթասպաները զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները։

Այսինքն, այլ օրենքներով հստակ սահմանված է, որ Ոստիկանության զորքերում, Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը զինվորական ծառայություն է, իսկ պետական պահպանության ծառայության սպաները և ենթասպաները զինծառայողներ են։

«Փրկարար ծառայության մասին օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի համաձայն՝ փրկարար ծառայությունը մասնակցում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը:

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 9-րդ, 44-րդ, 56-րդ, 61-րդ, 62-րդ հոդվածների, 72-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների կիրառմամբ` զինծառայողներ են համարվում (զինծառայողներին հավասարեցվում են) քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողները:

Մասնավորապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 44-րդ հոդվածով պայմանագրային զինծառայողի համար սահմանված են այն մարմինները, որտեղ նա կարող է տեղափոխվել հետագա ծառայությունը շարունակելու նպատակով: Այլ մարմինների կազմում թվարկված է նաև փրկարար ծառայությունը, ինչպես նաև նախատեսված է տեղափոխություն փրկարար ծառայությունից:

Նույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝ պահեստազորում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պետական պահպանության ծառայության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության համակարգերից արձակված քաղաքացիները` նրանց շնորհված հատուկ կոչումները (բացառությամբ զինվորական կոչումների) հաշվի առնելով։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 61-րդ հոդվածի համաձայն՝ զինծառայողների դրամական ապահովությանը վերաբերող դրույթները, 63-րդ հոդվածի  համաձայն՝ զինծառայողներին տրվող դրամական օգնությունները տարածվում են նաև քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա:

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ զինծառայողներին հավասարեցված անձինք են քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթները:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ զինծառայողներին հավասարեցված անձինք են հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի (վերաբերում է եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվարկմանը) դրույթները:

Այսինքն, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի գործող իրավակարգավորումների համաձայն՝ զինծառայողներ են կամ զինծառայողներին հավասարեցված անձինք են Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության, պետական պահպանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք, քրեակատարողական անձինք, փրկարար ծառայողները, իսկ հարկադիր կատարողները և պրոբացիայի ծառայողները զինծառայողներ չեն: Պրոբացիայի ծառայողների համար զինվորական կենսաթոշակի իրավունքը է սահմանվել ՀՕ-422-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 01.01.2024):

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև Օրենքով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ այն համապատասխանեցնելով զինվորական ծառայությանն առնչվող հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը:

  1. Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից աշխատանքային կարգով բազմիցս ստացվել է առաջարկ՝ վերանայել զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանները և սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) կամ հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում 12.5 տարվա զինծառայության ստաժի առկայության դեպքում առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու պահանջը սահմանել ոչ թե ազատվելու, այլ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ:

Խնդիրն առաջանում է այն դեպքերում, երբ օրինակ ՊՆ ԿՌԲՓԿ-ի կողմից ընդունված փորձաքննական եզրակա­ցությամբ` հիվանդության և (կամ) վնասվածքի պատճառով զինվորական ծառա­յության համար ոչ պիտանի ճանաչված և առողջական վիճակի պատճառով ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ 15–ից մինչև 20 օրացուցային տարվա (20 տարին չլրացած) զինվորական ծառայության ստաժ ունեցող նախկին զինծառա­յողներին չի սահմանվում հաշման­դամություն: Նրանք չեն կարողանում նաև շարունակել զինվորական ծառա­յությունը կամ կրկին անցնել պայմա­նագրային զինծառայության` զինվորական ծառա­յության հետ անհամատեղելի հիվան­դություն կամ վնասվածք ունենալու, իրենց առողջական վիճակին համապատասխան ծառայության պայմանների բացակա­յությամբ պայմանա­վորված: Արդյունքում` ունենալով երկարամյա ծառայության զինվո­րական կենսաթոշակի անցնելու համար օրենքով  սահմանված նվազագույն ժամկետից (12 տարի 6 ամսից) ավելի երկար ժամկետով  զինվորական ծառայության ստաժ` նշված անձինք հայտնվում են սոցիալապես անբարենպաստ իրավիճակում`  զրկվելով  ինչպես զինվորական կենսաթոշակ ստա­նալու, այնպես էլ` զինվորա­կան ծառայությունը  շարունակելու  հնարա­վորու­թյունից:

Նույն խնդիրն առաջանում է հաստիքակառուց­ված­քային փոփոխությունների հետևանքով տեղի ունեցած հաստիքների կրճատման պատճառով կամ սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) զինվորական ծառայությունից արձակվելու  օրվա դրությամբ 15–ից մինչև 20 օրացուցային տարվա (20 տարին չլրացած) զինվորական ծառայության ստաժ ունեցող նախկին զինծառա­յողների դեպքում:

Գործող կարգավորումների դեպքում ստացվում է՝ նույն պայմաններում զինվորական ծառայությունից արձակված՝ արձակվելու  օրվա դրությամբ 12.5 տարվա զինծառայության ստաժ ունեցողներն օգտվում են զինծառայողի կենսաթոշակի իրավունքից, 15-19 տարվա զինծառայության ստաժի դեպքում՝ չեն օգտվում: Պատճառն այն է, որ առաջին դեպքում զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունի 25 օրացուցային տարվա ընդհանուր ստաժ, 2-րդ խումբը՝ չունի:

Խնդիր է առաջանում՝ անփոփոխ թողնելով զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանները (համակարգի կայունությունն ապահովելու համար) հնարավորություն ընձեռել զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերել զինծառայությունից հետո 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում։

  1. Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից հարց է բարձրացվել հստակեցնել զինվորական ծառայության ստաժի արտոնյալ հաշվարկի մեխանիզմը՝ Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում։
  2. Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից բարձրացվել է նաև Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ձևակերպումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի ձևակերպմանը (մասնավորապես «անհայտ կորած» եզրույթի մասով) համապատասխանեցնելու հարցը։
  3. «Պետականկենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2022 թվականի մայիսի 4-ի ՀՕ-113-Ն օրենքով ուժի մեջ է մտել 2022 թվականի մայիսի 20-ին նախատեսվեց, որ Օրենքի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե զինծառայողը հաշմանդամ է ճանաչվել կամ զինծառայողը զոհվել է հատուցման դեպքի հիմքով: Հիմնադրամի շահառուները կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց:

Միաժամանակ նույնաբովանդակ կարգավորումներ նախատեսվեցին նաև «Պետական նպաստների մասին օրենքով:

Ընդ որում, երկու դեպքում էլ նախատեսվել է, որ 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ միաժամանակ պետական բյուջեից կենսաթոշակ նպաստ և հիմնադրամից հատուցման գումար ստացողների կենսաթոշակը չի վերահաշվարկվում, որևէ հիմքով կենսաթոշակ նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում կենսաթոշակ նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում:

2022 թվականին սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին կենսաթոշակների և նպաստների չափերը 3000 դրամով ավելացվեցին: Հիմնադրամից ստացված տեղեկատվությամբ միայն 2022 թվականի նոյեմբերին հայտնաբերվեց, որ հատուցում ստացող շուրջ 1427 անձի կենսաթոշակ վերահաշվարկվել է ավելացվել է 3000 դրամով, ավել է վճարվել 12.8 մլն դրամ, որից 58 անձի կենսաթոշակ է նշանակվել 2022 թվականի մայիսի 20-ից հետո, իսկ նրանց կենսաթոշակ նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։ Հաշվի առնելով հարցի սոցիալական կողմը, նպատակահարմար է ավել վճարված գումարները հետ չգանձել:

  1. Իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ զինծառայողը սահմանային տարիքը լրանալու հիմքով սահմանված կարգով արձակվում է զինծառայությունից, այնուհետև՝ սահմանված կարգով զինծառայության ժամկետը երկարաձգելիս կամ վարժական հավաքների ժամանակ զբաղեցնում է ավելի ցածր գործակցով պաշտոն: Այս դեպքում չնայած նրա զինծառայության ստաժն ավելանում է, կենսաթոշակը նվազում է, քանի որ կենսաթոշակի հաշվարկում հիմք է ընդունվում զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցը:

Անհրաժեշտ է բացառել նման իրավիճակները՝ նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկի արդյունքում չի կարող նվազել: Ընդհանրապես, ամբողջ Օրենքի տրամաբանությամբ, նշանակված կենսաթոշակի չափը վճարման ընթացքում չի կարող նվազել: Նվազման դեպքերը խիստ սահմանափակ են՝ կենսաթոշակի գործում հայտանաբերվել են կեղծ փաստաթղթեր, սխալ նշանակում…։

  1. Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել իրավակիրառ պրակտիկան և կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում հաշվառելու կարգը:
  2. Վերջին տարիներին պետական կառավարման համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում զինծառայության առանձին պաշտոններ զբաղեցրած անձինք զբաղեցրին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, այդ թվում՝ օպերատիվ հետախուզության գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատակցի, պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն: Երկու մարմիններում էլ ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց համար նախատեսված է կենսաթոշակի արտոնյալ համակարգ՝ հակակոռուպցիոն կոմիտեում և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձինք կարող են իրենց կենսաթոշակի իրավունքը իրացնել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով, որը ավելի մեծ ծավալի սոցիալական երաշխիք է ապահովում, քան Օրենքով:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել մինչև հակակոռուպցիոն կոմիտեում կամ քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելը՝ զինվորական կենսաթոշակի հավակնող անձանց համար ևս նախատեսել արտոնյալ կենսաթոշակի իրավունք: Խնդրի նման լուծումը կարևոր է այն դեպքում, երբ օրինակ ոստիկանությունում 15 տարի ծառայած 5 տարի ոստիկանության քննիչ, 10 տարի այլ, օրինակ՝ թաղային անձը, 5 տարի զբաղեցնելով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, ձեռք չի բերում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք: Նա չունի նաև զինվորական կենսաթոշակի իրավունք:

Զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը հստակեցնելու հետ միաժամանակ անհրաժեշտ է կարգավորել Օրենքի գործող կարգավորումներով զինվորական կենսաթոշակի հավակնող՝ դատական ակտերի հարկադիր ծառայողի, կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները։

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի ուժի մեջ է մտել 30.06.2018 75-րդ հոդվածի համաձայն՝ դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները: Մինչ այդ գործող՝ 2007 թվականի փետրվարի 21-ի Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական կարգադրիչի իրավունքներն ու պարտականությունները, ատեստավորման, փորձաշրջանի նշանակման, ծառայության և հանգստի ժամանակի, արձակուրդի, դատական կարգադրիչներին հրամաններ տալու սահմանափակումների, նրա գործունեության նկատմամբ հսկողության, դատական կարգադրիչի պատասխանատվության, պաշտոնեական երաշխիքների և սահմանափակումների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատական կարգադրիչների ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատական կարգադրիչների ծառայության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքին:

Այս դեպքում հարկ է նկատի ունենալ, որ նախկին և գործող կենսաթոշակային օրենսդրության համաձայն Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-258 օրենքի ուժը կորցրել է 16.12.2017 26-րդ հոդված զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը կամ զինվորական կենսաթոշակի վճարումը դադարեցվում է կենսաթոշակառուի՝ համապատասխան մարմիններում այն մարմիններում, որտեղից արձակվելու կամ ազատվելու դեպքում անձը ձեռք է բերում զինվորական կենսաթոշակի իրավունք ծառայության անցնելու դեպքում:

Սա նշանակում է, որ օրինակ, եթե Պաշտպանության նախարարության համակարգից զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը ում նշանակվել և վճարվում է կենսաթոշակ զբաղեցներ դատական ակտերի հարկադիր կատարողի պաշտոն, ապա այդ պաշտոնը զբաղեցնելու ամսվան հաջորդ ամսվա 1-ից նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը կենսաթոշակի վճարումը պետք է դադարեցվեր:

Մինչդեռ գործնականում, մինչև 2018 հունիսի 30-ը գործող կենսաթոշակային օրենսդրության համաձայն՝ զինվորական կենսաթոշակ ստացող անձինք միաժամանակ զբաղեցրել են դատական կարգադրիչի պաշտոն, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ կենսաթոշակային ապահովության մասով հարկադիր կատարողի համար սահմանված իրավունքները և պաշտոնեական երաշխիքները իրենց էությամբ կիրառելի չեն դատական կարգադրիչների նկատմամբ:

Ըստ այդմ, դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունը պետք է հստակ սահմանվի Օրենքով:

  1. Իրավակիրառ պրակտիկայում ապահովվում է կենսաթոշակների չափերի «աստիճանակարգը. չափերի զինվորական կենսաթոշակների նվազագույն չափը (սահմանված է պարտադիր ժամկետային զինծառայողների կամ նրանց ընտանիքների համար) պետք է գերազանցի աշխատանքային կենսաթոշակների նվազագույն չափը: Նպատակահարմար է այն ամրագրել օրենսդրորեն:
  2. Միջազգային պրակտիկայում կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժ ունեցող անձանց կենսաթոշակները վճարվում են կենսաթոշակային հիմնադրամների միջոցներից, իսկ պահանջվող ստաժ չունեցողներինը՝ պետական բյուջեից և, որպես կանոն, կոչվում են սոցիալական կենսաթոշակներ: Այս մոտեցումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունները բոլոր կենսաթոշակները վճարվում են պետական բյուջեից, մինչև 2014 թվականը ամրագրված էր Օրենքով: Ընդ որում, սոցիալական կենսաթոշակի չափերը փոխկապակցված էին հիմնական կենսաթոշակի չափին:

Կենսաթոշակների և սոցիալական նպաստների բնագավառում ֆինանսների կառավարումն առանձնացնելու նպատակով սոցիալական կենսաթոշակների ինստիտուտը տեղափոխվեց «Պետական նպաստների մասին օրենք՝ պահպանելով նպաստի իրավունքի իրացման՝ կենսաթոշակների համար սահմանված կարգերը. ըստ էության նույնաբովանդակ կարգավորումներ նախատեսված են «Պետական կենսաթոշակների մասին և «Պետական նպաստների մասին օրենքներով կամ վերջինումս կատարվում են հղումներ Օրենքի համապատասխան դրույթներին: Նույնաբովանդակ հարաբերությունները տարբեր իրավական ակտերով կարգավորելը նպատակահարմար չէ՝ հաճախակի հարկ է լինում կատարել զուգահեռ օրենսդրական կամ սահմանել նույնաբովանդակ կարգավորումներ նշված օրենքներում, դրանց կիրարկումն ապահովող Կառավարության որոշումներում: Ուստի նպատակահարմար է սոցիալական նպաստներին առնչվող հարաբերությունները ևս կարգավորել Օրենքով՝ «Պետական նպաստների մասին օրենքով նպաստի իրավունքն իրացնելու պայմանները:

  1. Իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանում չգրանցված ամուսնության դեպքում մահացած (զոհված) կերակրողի՝ 14 տարին չլրացած երեխայի մյուս ծնողի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքն իրացնելիս, քանի որ օրենքը նման իրավունք նախատեսել է ամուսնու կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձի ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի համար՝ երեխայի հետ համատեղ նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու և չաշխատելու դեպքում: Հարցը աշխատանքային կարգով բարձրացվել է նաև Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից։
  2. Տեղեկատվական բազաների տվյալների կիրառմամբ հնարավոր է առանձին դեպքերում (վարձու աշխատողին վճարվող կենսաթոշակը) վերահաշվարկել առանց կենսաթոշակառուի դիմումի։
  3. Երեխաների և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության շրջանակներում փոխվել են բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունների ձևերը, բովանդակությունը, ֆինանսավորման կարգը: Անհրաժեշտություն է առաջացել վերանայել այդ կազմակերպությունների ցանկը և այնտեղ բնակվող անձանց կենսաթոշակի վճարման կարգը:
  4. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող սոցիալական նպաստ ստացողին նպաստ չի վճարվում, կենսաթոշակառուին վճարվում է կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը: Թե՛ կենսաթոշակառուները և թե՛ Ազգային ժողովի պատգամավորները բազմիցս հարց են բարձրացրել սոցիալական նպաստ ստացողին վճարել որոշակի գումար՝ իրենց անձնական ծախսերը հոգալու համար։
  5. Վերանայել կենսաթոշակ ստանալու հիմքերը սոցիալական կենսաթոշակների համար, օտարերկրացիների համար:
  6. Վերանայել կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու հիմքերը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում.
  7. Սոցիալական կենսաթոշակների համար հիմնականում պահպանել «Պետական նպաստների մասին օրենքով սահմանված՝ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմքերը, ավելացնելով որոշ սահմանափակումներ՝ կապված Հայաստանի Հանրապետությունից որոշակի ժամկետով բացակայության հետ:
  8. Վերանայել ավել վճարված կենսաթոշակի գումարն այն դեպքում, երբ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն անցնում է զինծառայության (աշխատելու մասին տեղեկատվությունն առանձին դեպքերում սահմանափակ օգտագործման է և հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայում չի արտացոլվում) և այդ մասին չի տեղեկացրել կենսաթոշակ նշանակող մարմնին:
  9. «Պետական նպաստների մասին օրենքով նախատեսված է թաղման նպաստի վճարում, ինչը նախատեսված է նաև «Պետական կենսաթոշակների մասին օրենքով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական նպաստների մասին օրենքի 5-րդ հոդվածով թաղման նպաստը սահմանված է որպես պետական նպաստի տեսակ, նպատակահարմար է համապատասխան կարգավորումները նախատեսել միայն «Պետական նպաստների մասին օրենքով:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի հավելվածով Սահմանադրությանը (2015 թվականի փոփոխություններով) համահունչ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվեցին այն պետական պաշտոնները, որոնք 10 օրացուցային տարի զբաղեցնելու դեպքում 65 տարին լրանալուց հետո անձը այդ օրենքով ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք։

Մինչ նշված օրենսդրական փոփոխությունը այդ պաշտոնները սահմանված էին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի N 1 հավելվածով, որը ևս փոփոխության ենթարկվեց։

Այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում 10 օրացուցային տարով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի հավելված ընդգրկվեցին միայն Երևան քաղաքի, մարզի դատախազի և կայազորի զինվորական դատախազի պաշտոնները (այս պաշտոնները զբաղեցրած անձինք օրենքով սահմաված պայմանները բավարարելու դեպքում ձեռք են բերում կենսաթոշակի իրավունք), քանի որ այլ դատախազների պաշտոնները մինչև 2018 թվականը սահմանված էին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի N 2 հավելվածով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի հավելվածով նախատեսված են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնը (նախկինում ևս նախատեսված էր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի N 2 հավելվածով), hակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնը, նպատակահարմար է նախատեսել նաև դատախազի պաշտոնը։

Նախագծերի փաթեթը մշակվել է վերոնշյալ խնդիրները համակարգված լուծելու, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարվող փոփոխություններին այլ օրենքների կարգավորումները համապատասխանեցնելու և օրենքերի՝ գործող դրույթները որոշ խմբագրական փոփոխություններով հստակեցնելու նպատակով։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 60-րդ հոդվածով նախատեսված են այն դեպքերը, երբ կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել: Դրանց թվին են պատկանում պետական նպաստները: Հաշվի առնելով, որ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները վերանվանվում են սոցիալական կենսաթոշակներ, նպատակահարմար է բացառություն նախատեսել նաև սոցիալական կենսաթոշակների համար:

Այդ օրենքի 58-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն՝ պետական կենսաթոշակից,  կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի։

Ստացվում է՝ 36000 դրամ ծերության նպաստից պահում չի կատարվում, սակայն նույն չափի տարիքային կենսաթոշակից (10-12 տարվա ստաժի դեպքում տարիքային կենսաթոշակի չափը կազմում է նվազագույն կենսաթոշակի՝ 36000 դրամի չափով) պահվում է։

Քանի որ սոցիալական կենսաթոշակների գործող կարգավորումներով՝ պետական նպաստների վրա բռնագանձում չտարածելը նպատակ ունի անձին չզրկել իր կենսապահովման նվազագույն գումարից, նույն տրամաբանությամբ նպատակահարմար է պետական կենսաթոշակներից պահումների համար սահմանել  ստորին շեմ, այն է՝ սոցիալական կենսաթոշակների գործող կարգավորումներով՝ պետական նպաստների չափը։

«Կատարողական վարույթի մասին» օրենքով (ուժի մեջ է մտնում 01.07.2025) նախատեսված են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի՝ խնդրո առարկա կարգավորումներին համարժեք կարգավորումներ։ Ուստի նպատակահարմար է անդրադառնալ նաև դրանց։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 6-րդ գլխում ամրագրված մի շարք իրավակարգավորումների համաձայն` զինվորական որևէ պատ­ճա­ռական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահա­ցած) զինծառայողների ընտանիքների անդամների համար նախատեսված սոցիալական ապա­հո­վության երաշ­խիքներից և արտոնություններից օգտվելու համար որպես նախա­պայման սահմանված է համապատասխանաբար` հաշման­դամության կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսթոշակ ստանալու հանգամանքը, ինչն իրավա­կիրառ պրակտիկայում հանգեցնում է վիճահարույց խնդիրների, իսկ որոշ դեպքերում` նաև արտո­նության տրամադրման անհնարինության: Նշված օրենքի նման ձևակերպումները մի շարք դեպքերում անհավասար պայմաններ են ստեղծում միևնույն կարգավիճակն ունեցող, սակայն տարբեր ժամանակահատվածներում զինվորական որևէ պատճա­ռական կապով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառա­յողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների համար, առավելապես` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուներին վերաբերող մասով: Բացի այդ, զինվորական պատճառական կապով ֆունկցիոնալության որևէ աստի­ճանի սահմանա­փակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների համար օրենքով սահման­ված սոցիալական ապահովության երաշխիքներից օգտվելու հնարավո­րու­թյու­նից զրկվում են ֆունկցիոնալության որևէ աստիճանի սահմանա­փակումով հաշման­դա­մություն ունեցող ճանաչված, սակայն երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, ինչն ունի օրենսդրական կարգավորման և հստակեցման անհրաժեշտություն:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ««Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ 

  1. Կարգավորման առարկան
  2. ««Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է՝
  • վերանայել Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված՝ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը՝ միասնականացնելով աշխատանքային ստաժի 1 տարվա համար սահմանվող չափը և միաժամանակ հանելով «նվազագույն կենսաթոշակ եզրույթը: Այս դեպքում կենսաթոշակի նվազագույն չափը կհանդիսանա հիմնական կենսաթոշակը (նվազագույն կենսաթոշակի «գործառույթը» կկատարի հիմնական կենսաթոշակը)՝ 36000 դրամ, իսկ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը՝ 900 դրամ: Արդյունքում կենսաթոշակների չափերը հիմնականում չեն փոխվի՝ ավելացումներն էական չեն լինի, իսկ նվազելու դեպքում, ըստ նախագծի, վճարվելու են նախկին չափով։
  • Օրենքի 15-րդ հոդվածով աշխատանքային կենսաթոշակի չափը վերանայելուն զուգահեռ ներդնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին գրավոր հայտարարություն ներկայացնելու դեպքում կենսաթոշակը հավելյալ կենսաթոշակի չափով ավելացնելու (գումարելու) հնարավորություն (Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակցի կիրառում՝ ավելացման չափը յուրաքանչյուր լրիվ 12 ամսվա համար սահմանվում է Օրենքի N 2 հավելվածով:
  • Հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների շրջանակը՝ այն համապատասխանեցնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 44-րդ, 56-րդ, 72-րդ հոդվածի դրույթներին և զինվորական կենսաթոշակի իրավունք սահմանել օրենքով զինծառայող համարվող անձանց պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության, պետական պահպանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք կամ զինծառայողներին հավասարեցված անձանց քրեակատարողական և փրկարար ծառայողների համար:
  • Վերանայել զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանները. սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) կամ հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում պահանջել, որ զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունենա առնվազն 15 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ և կենսաթոշակի դիմելու օրվա դրությամբ լրացած լինի նրա 50 տարին (զինծառայության նվազագույն սահմանային տարիքը), ունենա առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Այս դեպքում անփոփոխ թողնելով զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանները (համակարգի կայունությունն ապահովելու համար) և միայն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու պահանջը սահմանվում է կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ։
  • Հստակեցնել զինվորական ծառայության ստաժի արտոնյալ հաշվարկի մեխանիզմը Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում և զինվորական ծառայության ստաժն այս դեպքում հաշվարկել դրանցից մեկով՝ առավելագույն չափով։
  • Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ձևակերպումը համապատասխանեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի ձևակերպմանը և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք սահմանել ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների համար։
  • Մինչև Հիմնադրամից և պետական բյուջեից միաժամանակ գումար ստանալը բացառող օրենսդրական կարգավորումներն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ պետական բյուջեից կենսաթոշակ նպաստ և հիմնադրամից հատուցման գումար ստացողներին ավել վճարված կենսաթոշակի գումարները հետ չգանձել:
  • Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելիս (Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ) հաշվի առնել զինծառայողի՝ վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցը, եթե այն ցածր չէ մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը զինծառայողի զինվորական կենսաթոշակի հաշվարկում կիրառված անձնական գործակցից։
  • Հստակեցնել, որ կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում հաշվառվում է կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը՝ 2 ամսից ոչ ավելի։
  • Զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը հստակեցնելու հետ միաժամանակ կենսաթոշակի արտոնություններ սահմանել դատական ակտերի հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողների, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց, դատախազների, դատական կարգադրիչների համար: Նախագծով լրացվող՝ Օրենքն 3.1-ին գլխով դատական ակտերի հարկադիր կատարողի, hակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի, դատախազի, դատական կարգադրիչի պաշտոն (այսուհետ՝ հանրային ծառայության որոշակի պաշտոն) զբաղեցրած անձի համար սահմանվում է կենսաթոշակի նոր տեսակ՝ երկարամյա հանրային ծառայության կենսաթոշակ: Այս դեպքում կենսաթոշակի իրավունք տվող պայմանները տարբերակված են սահմանային տարիքով պայմանավորված: Հարկ է նկատի ունենալ, որ կենսաթոշակի արտոնություն սահմանելիս հիմք է ընդունվում տվյալ աշխատանքը կատարելու, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու ժամանակահատվածը և տարիքային սահմանափակման գործոնը տես՝ Օրենքի 10-րդ, 11-րդ և 11-րդ հոդվածներ: Մասնավորապես զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում պաշտոնավարելու՝ օրենքներով սահմանված տարիքային սահմանափակումները սահմանային տարիքները տատանվում են 50-58, իսկ, օրինակ դատական կարգադրիչինը 65 տարեկանն է:

Այս առումով նախագծով առաջարկվում է սահմանային տարիքը 60 տարին չգերազանցելու դեպքում երկարամյա հանրային ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժը սահմանել 20 օրացուցային տարի, եթե այդ սահմանային տարիքը չի գերազանցում 60 տարեկանը և պետք է կենսաթոշակ նշանակելու համար դիմել սահմանային տարիքը լրանալու օրվանից 10 տարուց ոչ շուտ։ Սահմանային տարիքը 60 տարեկանը գերազանցելու դեպքում երկարամյա հանրային ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժը սահմանվում է 25 օրացուցային տարի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ 60 տարին լրացած լինելու պայմանով:

Միաժամանակ նախագծով առաջարկվում է կենսաթոշակի այս նոր տեսակի համար սահմանել կենսաթոշակի իրավունք տվող հաշվառվող ժամանակահատվածները, որոնք ներառում են զինվորական ծառայության ժամանակահատվածները, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարողի, պրոբացիայի ծառայողի, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, դատախազի, դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները: Կենսաթոշակի չափը հաշվարկվելու է զինվորական կենսաթոշակների համար սահմանված բանաձևին համարժեք բանաձևով՝ հանրային ծառայության որոշակի ստաժով։

  • Սահմանել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակիև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի նվազագույն չափեր՝ փոխկապակցված աշխատանքային կենսաթոշակի 10 տարվա աշխատանքային ստաժով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափին:
  • Սոցիալական նպաստները վերանվանել սոցիալական կենսաթոշակներ և համապատասխան կարգավորումները «Պետական նպաստների մասին օրենքի փոխարեն նախատեսել Օրենքով:
  • Օրենքի 13-րդ հոդվածով մահացած (զոհված) կերակրողի երեխայի ծնողի չգրանցված ամուսնության դեպքում համար սահմանել կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք՝ երեխայի խնամքով զբաղված լինելու դեպքում:
  • Կառավարության սահմանած դեպքերում և կարգով կենսաթոշակը վերահաշվարկել ինքաշխատ՝ առանց կենսաթոշակառուի դիմումի:
  • Հստակեցնել կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում գտնվող կենսաթոշակառուների համար՝ այդ կազմակերպությունների ցանկը և դրանցում գտնվող կենսաթոշակառուների կենսաթոշակի վճարման կարգը սահմանելու իրավասությունը վերապահելով Կառավարությանը:
  • Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող՝ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին անձնական ծախսերի համար վճարել որոշակի գումար, այն է՝

1) աշխատանքային կենսաթոշակի դեպքում՝ կենսաթոշակի աշխատանքային մասի չափով, բայց ոչ պակաս սույն մասի 3-րդ կետում նշված գումարի չափից (գործող կարգավորումներով նախատեսված է)․

2) զինվորական կենսաթոշակի և երկարամյա հանրային ծառայության կենսաթոշակի դեպքում՝ նշանակված կենսաթոշակի 50 տոկոսի չափով (գործող կարգավորումներով նախատեսված է).

3) սոցիալական կենսաթոշակի (բացառությամբ անչափահասին վճարվող կերկարողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի, որը վճարվում է կազմակերպությունից դուրս գալիս) դեպքում՝ Կառավարության սահմանած գումարի չափով, որը չի կարող գերազանցել տարիքային սոցիալական կենսաթոշակի 20 տոկոսը:

  • Թաղման նպաստի նշանակման ու վճարման դրույթները ճանաչել ուժը կորցրած և համապատասխան հարաբերությունները կարգավորել միայն «Պետական նպաստների մասին» օրենքով:
  • Վերանայել կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու հիմքերը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում. կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնել նաև Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ մեկ ամսից ավելի ժամկետով բացակայելու դեպքում, իսկ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնել կրկին Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
  • Սոցիալական կենսաթոշակների համար պահպանել «Պետական նպաստների մասին օրենքով սահմանված՝ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմքերը, ավելացնելով նաև՝ անընդմեջ երեք ամիս և ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայելը: Վերջին դեպքում հաշվի է առնվել սոցիալական կենսաթոշակի բնույթը՝ աշխատանքային բավարար ստաժ չունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ապահովել կենսաապահովման համար նվազագույն գումարով:

Հարցը քննարկելիս հարկ է նկատի ունենալ, որ, անկախ ֆինանսավորման աղբյուրից, կենսաթոշակային ապահովության համակարգը բովանդակությամբ ապահովագրական է։ Այս պատճառով որքան ավելի երկար է ստաժը (տևական ժամանակ է կատարված իրավունք տվող վճար), այնքան ավելի բարձր է կենսաթոշակի չափը։ Սոցիալական կենսաթոշակ նշանակվում է այն դեպքում, երբ անձը չունի բավարար ստաժ (չի կատարել բավարար չափով իրավունք տվող վճար) կենսաթոշակ նշանակելու համար։ Այս դեպքում, հաշվի առնելով կենսաթոշակի նաև սոցիալական բնույթը, նշանակվում է նվազագույն չափի կենսաթոշակ, այն է՝ սոցիալական կենսաթոշակ։

Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 4.6-րդ բաժնով նախատեսված է նվազագույն կենսաթոշակի չափը 2026 թվականին հասցնել պարենային զամբյուղի արժեքին։ Սա նշանակում է, որ Կառավարությունը նպատակ ունի նվազագույն կենսաթոշակի միջոցով  կենսաթոշակառուի համար ապահովել կենսաապահովման նվազագույն գումար։

Ընդ որում, ցածր կենսաթոշակներով պայմանավորված՝ կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականությունը միտված է առաջնահերթ լուծել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող կենսաթոշակառուների կյանքի որակը բարձրացնելու խնդիրը։

Այս հանգամանքերի հաշվառմամբ նպատակահարմար չէ Հայաստանի Հանրապետությունից 3 ամսից ավելի բացակայող սոցիալական կենսաթոշակառուին ապահովել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձի համար անհրաժեշտ՝ կենսաապահովման նվազագույն գումարով։

Տևական բացակայության դեպքում անձը կարող է օգտվել իր մշտական բնակության վայրի պետության սոցիալական աջակցության համակարգում տրվող սոցիալական երաշխիքներից այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունում այդպիսի երաշխիքներից օգտվում են օտարերկրյա քաղաքացիները։

  • Առանց ժամկետային սահմանփակման հետ գանձել ավել վճարված զինվորական կենսաթոշակի և երկարամյա հանրային ծառայության կենսաթոշակ գումարներն այն դեպքում, երբ կենսաթոշակառուն ծառայության է անցել աշխատանքի է ընդունվել և այդ մասին չի տեղեկացրել կենսաթոշակ նշանակող մարմնին: Պետք է հաշվի առնել, որ քննարկվող դեպքում կենսաթոշակառուն կարող է զիվորական ծառայությունը կամ աշխատանքային գործունեությունը շարունակել այնպիսի մարմնում, որ իր մասին տեղեկատվությունը լինի սահմանափակ օգտագործման ենթակա առկա չէ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայում:
  • Ուժը կրոցրած ճանաչել թաղման նպաստին վերաբերող դրույթները՝ դրանք նախատեսելով միայն «Պետական նպաստների մասին» օրենքով:
  • Հաշվի առնելով, որ միևնույն հիմքով անձին չի կարող Օրենքով նշանակվել հաշմանդամության կամ կերկարողին կորցնելու դեպքում կենսաթոշակ և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից՝ հատուցման վճար, կրկնակի նշանակումները բացառելու համար պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ձեռք բերած (շահառու համարված) անձանց տվյալները:
  • Հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձի հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի համար պահպանել «Պետական նպաստների մասին օրենքի 32-րդ հոդվածի 8.3-րդ մասով սահմանված կարգը, այն է՝ կենսաթոշակը նշանակել և վճարել մյուս ծնողին՝ ծնողի (ում տվյալներն առկա են երեխային հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման մեջ (վարչական ակտում)) նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա:
  • Սահմանել անցումային դրույթներ՝ Օրենքի հիմնարար փոփոխություններին համապատասխան:

                                                                                                                             

  1. ««Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ մասին օրենքի նախագծով առաջարկվում է՝
  • Հստակեցնել, որ չաշխատող անձի մայրության նպաստը, երեխայի ծննդյան միանվագ նպաստը, թաղման նպաստը միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելուց հետո՝ 12 ամսյա ժամկետում անձի ում նշանակվել է նպաստը մահանալու դեպքում ենթակա է ժառանգման և վճարվում է Կառավարության սահմանած կարգով:
  • Ուժը կորցրած ճանաչել ծերության, հաշմանդամության և կերկրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստներին առնչվող հարաբերությունները կարգավորող դրույթները՝ հաշվի առնելով դրանց վերանվանումը սոցիալական կենսաթոշակների:
  • Թաղման նպաստին առնչվող հարաբերությունները կարգավորել «Պետական նպաստների մասին օրենքով` ամրագրելով նպաստի վճարման ժամկետ (դիմումը ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օր) և հստակեցնելով դիմումի մերժման հիմքերը:

 

  1. ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝
    • վերանայել այդ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված բանաձևում կիրառվող գործակցի որոշման կարգը, այն է՝ հիմք ընդունել անձի՝ առնվազն 12 ամիս զբաղեցրած՝ համապատասխան պաշտոնների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցներից առավելագույն գործակիցը:
    • Օրենքի հավելվածով նախատեսել նաև դատախազի պաշտոնը, ինչի արդյունքում դատախազի պաշտոնը 10 օրացուցային տարի զբաղեցնելու դեպքում 65 տարին լրանալուց հետո անձը այդ օրենքով ձեռք կբերում կենսաթոշակի իրավունք։
    • Հաշվի առնելով, որ դեռևս 2023 թվականին դատախազի պաշտոնը 10 օրացուցային տարի զբաղեցրած անձի կողմից ներկայացվել է այս օրենքով կենսաթոշակ նշանակելու դիմում, իսկ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է կենսաթշակը առավելագույնը 6 ամիս հետադարձով վճարելու հնարավորություն, նախագծով առաջարկվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրած անձին, ով կենսաթոշակի իրավունք է ձեռք բերում նշված հիմքով, կենսաթոշակ նշանակել սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան նախորդող 6-րդ ամսվա 1-ից, բայց այդ հիմքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ։

 

  1. ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ դատական կարգադրիչի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով, որ այս դեպքում Օրենքով սահմանվում է կենսաթոշակի նոր տեսակ՝ երկարամյա հանրային ծառայության կենսաթոշակ: 
  1. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և ««Կատարողական վարույթի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերով առաջարկվում է վերանայել կենսաթոշակներից կատարվող պահումները, դրանց համար սահմանելվ ստորին շեմ՝ սոցիալական կենսաթոշակների չափով (որոնցից պահումներ չեն կատարվում)։ 
  1. ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ հարկադիր կատարողի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով, որ այս դեպքում ևս Օրենքով սահմանվում է կենսաթոշակի նոր տեսակ՝ երկարամյա հանրային ծառայության կենսաթոշակ:
  2. ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովության պայմաններին չբավարարող՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։ 
  1. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով միատեսակ հասկացություն է սահմանվում սոցիալական երաշխիքներից և արտոնություններից օգտվելու համար զինվորական ծառայության հետ որևէ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենքի ձևակերպումներում:

 

  1. +«Պրոբացիայի ծառայության մասին»օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով պրոբացիայի ծառայողի կենսաթոշակային ապահովությանն առնչվող դրույթները համապատասխանեցվում է նախագծերի փաթեթի կարգավորումներին՝ հաշվի առնելով, որ պրոբացիայի ծառայողի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով, իսկ այս դեպքում ևս Օրենքով սահմանվում է կենսաթոշակի նոր տեսակ՝ երկարամյա հանրային ծառայության կենսաթոշակ: 
  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում կվերանայվեն կենսաթոշակային ապահովության առանձին հիմնարար դրույթներ, ինչպես նաև կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրներ: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի փաթեթը, մասնավորապես «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.6-րդ կետից՝ կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման:

Նախագծի ընդունմամբ կառավարության ծրագրի 4.6-րդ կետով կենսաթոշակային ապահովության ոլորտում նախատեսված թիրախների Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին հասանելիությունը կապահովվի սոցիալական արդարության առումով ավելի ընդունելի ցուցանիշների միջոցով:

 

  1. Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա կամ նվազի, իսկ ծախսերը կարող են ավելանալ։

Նախատեսվում է, որ նոր բանաձևում կիրառվող մեծությունների (հիմնական կենսաթոշակ, աշխատանքային ստաժի 1 տարվա արժեք) արժեքները սահմանվելու են այնպես, որ կենսաթոշակների չափերի էական փոփոխություններ չլինեն, քանի որ օրենսդրական փոփոխության նպատակը ոչ թե կենսաթոշակների չափերի ավելացումն է, այլ բանաձևի հիմքում ընկած տրամաբանության փոփոխությունը։ Ըստ այդմ, այս փոփոխության մասով ծախսերի ավելացումն էական չի լինի։

Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակցի կիրառմամբ ընթացիկ ծախսերը կնվազեն ի հաշիվ ապագա ծախսերի ավելացման:

Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող սոցիալական կենսաթոշակ ստացողներին Կառավարության սահմանած չափով գումար վճարելու դեպքում հարկ կլինի լրացուցիչ հատկացնել շուրջ կավելանան շուրջ՝ 17.0 մլն դրամով։ Այս խումբ կենսաթոշակառուների թիվը 210 է, որոնց ամսական 7000 դրամ վճարելու դեպքում հարկ կլինի հատկացնել ամսական 1.5 մլն դրամ, տարեկան՝ 17.7 մլն դրամ, ինչը հնարավոր կլինի ֆինանսավորել սոցիալական ոլորտին հատկացված գումարների հաշվին։

Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ մեկ ամիս և ավելի ժամկետով բացակայելու հիմքով օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում հնարավոր է ծախսերի խնայողություն։

Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ երեք ամիս և ավելի բացակայելու հիմքով սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում հնարավոր է ծախսերի խնայողություն։

Վերոգրյալ ծախսերի խնայողությունները գնահատել հնարավոր չէ, քանի որ դրանք փոխկապակցված են կենսաթոշակառուների անկանխատեսելի սուբյեկտիվ որոշումների հետ։

Հարկ է նկատի ունենալ, որ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը կրում է հստակեցնող կարգավորիչ բնույթ՝ դրա ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

  • Քննարկվել է

    29.11.2024 - 16.12.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2704

Տպել

Առաջարկներ`

օգտվող (առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով)

13.12.2024

Հարգելի հեղինակ խնդրում եմ մեկնաբանել «Պետական կենսաթոշակների մասին» 7 հոդվածի առաջարկվող հետևյալ թեզը "եթե կենսաթոշակի իրավունք տվող ստաժը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունում»: Խնդրում եմ նաև մեկնաբանել - ունենալուն են արդյոք առաջարկվող փոփոխությունները հետադարձ ուժ։ Օրինակ՝ Ես 1989 թվականից մինչև թոշակի գնալը 2004 թվականին անընդմեջ ծառայել եմ Հայաստանի տարածքում, նախ խորհրդային, ապա ռուսական բանակում։ 2004 թվականին ՌԴ բանակից /տեղակայված Հայաստանում/ անցել եմ թոշակի հաշվառվելով Հայաստանում և հայկական թոշակ ստանալով /ստանում եմ մինչև հիմա/։ Մինչև 2024 թվական եղել եմ միան ՌԴ քաղաքացի, 2024 թվականից նաև ՀՀ քաղաքացի /երկրորդ քաղաքացիություն/։ Ներողամիտ կլինեք հարցի անձնական բնույթի մասին, նախօրոք հայտնում եմ խորին շնորհակալությունս Ձեր պատասխանի սպասումով։

Տեսնել ավելին