Հիշել նախագիծը
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Քրիստինե Ղազարյան 24.10.2024 21:11:35 | Հարգելի՛ գործընկեր,ես ուսուցիչ եմ և երկար տարիներ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով։Մենք աշխատում ենք երեխայի հետ,որը ամենալուսավոր էակն է ողջ տիեզերքում։Ուսուցիչ լինելը կոչում է,ուսուցչությամբ զբաղվելը՝ հետաքրքիր,բայց և բարդ աշխատանք։Ուսուցիչը լույսի աղբյուր է և յուրաքանչյուր երեխայի ապագայի պատասխանատուներից մեկը։Սակայն ուսուցիչը նաև մարդ է և ունի կենսական պահանջներ։ Շնորհակալ ենք,որ ատեստավորման միջոցով մեզ տրվեց մեր աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն։ Ինձ շնորհվել է տարակարգի երրորդ աստիճան։Նախագծում նշված է,որ տարակարգի ժամկետը փոփոխվում է ՝ դառնալով երեք տարի։Խնդրում ենք պահպանել հինգ տարի ժամկետը։Ուսուցիչը մեր օրերում տիտանական աշխատանք է կատարում՝ առաջին հերթին աշխատելով զարգացած,ակտիվ երեխաների հետ,որոնք նոր մոտեցումներ են պահանջում,և դա ընդունելի է։Ուսուցիչը տարակարգի դիմելու համար աշխատում է գրեթե մեկ ուսումնական տարի՝ համակարգելով պահանջվող բոլոր նյութերը։ Մեր ունենք գիտակ,վերլուծող,հավասարակշված ուսուցիչներ,որոնք խոնարհման են արժանի։Սակայն տարակարգի ժամկետը կարճատև լինելու դեպքում նա արդեն չի դիմի՝ ևս մեկ անգամ տարակարգ ստանալու համար,քանզի կերկմտի՝ կատարի՞ այդ պատասխանատու գործը,թե՞ ոչ։Արդյունքում կնվազի աշխատավարձը,և խոր հիասթափություն կառաջանա։Իսկ մարդուն,անկախ ամեն ինչից,ապրել է անհրաժեշտ։ Բոլոր դեպքերում աշխատավարձը կարող է ինչ-որ չափով դրական ազդել և ոգևորել մարդուն։Ի վերջո,մեզ խելացի,գիտակից,ճկուն մտածողություն ունեցող,ստեղծագործող և ժպտացող քաղաքացիներ են պետք։ Շնորհակալ ենք։ | Ձեր առաջարկությունն ընդունվել է ի գիտություն և տեղեկացնում եմ, որ վերոնշյալ որշման նախագծով տարակարգի համար սահմանվել է 3 տարի ժամկետ՝ հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 24-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 25-րդ մասի պահանջը: |