Հիշել նախագիծը

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը, ինչպես նաև՝ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգը և չափը սհամանելուվերաբերյալ:

  • Քննարկվել է

    11.10.2024 - 01.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 551

Տպել

Առաջարկներ`

Քրիստինե Ղազարյան

24.10.2024

Հարգելի՛ գործընկեր,ես ուսուցիչ եմ և երկար տարիներ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով։Մենք աշխատում ենք երեխայի հետ,որը ամենալուսավոր էակն է ողջ տիեզերքում։Ուսուցիչ լինելը կոչում է,ուսուցչությամբ զբաղվելը՝ հետաքրքիր,բայց և բարդ աշխատանք։Ուսուցիչը լույսի աղբյուր է և յուրաքանչյուր երեխայի ապագայի պատասխանատուներից մեկը։Սակայն ուսուցիչը նաև մարդ է և ունի կենսական պահանջներ։ Շնորհակալ ենք,որ ատեստավորման միջոցով մեզ տրվեց մեր աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն։ Ինձ շնորհվել է տարակարգի երրորդ աստիճան։Նախագծում նշված է,որ տարակարգի ժամկետը փոփոխվում է ՝ դառնալով երեք տարի։Խնդրում ենք պահպանել հինգ տարի ժամկետը։Ուսուցիչը մեր օրերում տիտանական աշխատանք է կատարում՝ առաջին հերթին աշխատելով զարգացած,ակտիվ երեխաների հետ,որոնք նոր մոտեցումներ են պահանջում,և դա ընդունելի է։Ուսուցիչը տարակարգի դիմելու համար աշխատում է գրեթե մեկ ուսումնական տարի՝ համակարգելով պահանջվող բոլոր նյութերը։ Մեր ունենք գիտակ,վերլուծող,հավասարակշված ուսուցիչներ,որոնք խոնարհման են արժանի։Սակայն տարակարգի ժամկետը կարճատև լինելու դեպքում նա արդեն չի դիմի՝ ևս մեկ անգամ տարակարգ ստանալու համար,քանզի կերկմտի՝ կատարի՞ այդ պատասխանատու գործը,թե՞ ոչ։Արդյունքում կնվազի աշխատավարձը,և խոր հիասթափություն կառաջանա։Իսկ մարդուն,անկախ ամեն ինչից,ապրել է անհրաժեշտ։ Բոլոր դեպքերում աշխատավարձը կարող է ինչ-որ չափով դրական ազդել և ոգևորել մարդուն։Ի վերջո,մեզ խելացի,գիտակից,ճկուն մտածողություն ունեցող,ստեղծագործող և ժպտացող քաղաքացիներ են պետք։ Շնորհակալ ենք։

Տեսնել ավելին