ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«ՄՈՒՀ-ի ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը հաստատելու մասին» Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ընդունումը պայմանավորված է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները
2024 թվականի հունիսի 24-ին ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրվել է լիազորող նորմ՝ վերոնշյալ կարգը սահմանելու համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը մշակել է «Մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը, տարակարգի շնորհման հանձնաժողովի ձևավորման, դրա գործունեության և տարակարգի բնութագրիչները և տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը, որը սահմանված կարգով կհաստատվի մոտ ժամանակներս: Կարգով սահմանվելու է մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման գործընթացը և պայմանները:
Տարակարգերը շնորհվում են մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման գործառույթների և դրանց ապահովման չափանիշների հիման վրա։ Տարակարգի շնորհումը առաջ է բերում նաև ֆինանսական առավելություններ մանկավարժական աշխատողի համար՝ հավելավճարի ձևով։ Խթանելու համար մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործման գործընթացը: Որոշման նախագծով սահմանվել են յուրաքանչյուր տարակարգի համար լրավճարի չափը:
- Կարգավորման առարկան
Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի չափը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Հրամանի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հրամանի նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 3-րդ գլխի 81-րդ կետի 6-րդ պարբերության գ) ենթակետի «գ. արհեստագործական և մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համալրման, կատարելագործման ու զարգացման մեխանիզմների ներդրում թափուր տեղի մրցութային համալրման, ատեստավորման և տարակարգերի շնորհման և հավելավճարների սահմանման միջոցով։ Նշված բոլոր գործընթացների հիմքում սահմանել մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման գործառույթների նկարագրերը և դրանց ապահովման չափանիշները»:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների կազմելու են.
- Մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման համակարգի ներդրման համար` ուղղված մանկավարժական աշխատողների որակի և վարձատրության բարձրացմանը, ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է 948,172.0 հազ դրամ, որից 2024 թվականի համար (չորրորդ եամսյակ)՝ 62,720.0 հազ. դրամ, 2025 թվականի համար՝ 223, 952.0 հազ. դրամ, 2026 թվականի համար՝ 294,000.0 հազ. դրամ, 367,500.0 հազ. դրամ:
- Մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման արդյունքում հավելավճարի տրամադրման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է 715,853.0 հազ. դրամ, որից 2025 թվականի համար (չորրորդ եռամսյակ)՝ 9,360.0 հազ. դրամ, 2026 թվականի համար՝ 258,336.0 հազ. դրամ, 2027 թվականի համար՝ 448,157.0 հազ.դրամ:
- Մասնագիտական ուսումնական հաստատությունների հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման համակարգի գործարկման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է 1,095,808.0 հազ. դրամ, որի 2024 թվականի համար՝ 103,536.0 հազ. դրամ, 2025 թվականի համար՝ 156,000.0 հազ. դրամ, 2026 թվականի համար՝ 383,088.0 հազ. դրամ, 2027 թվականի համար 453,184.0 հազ. դրամ:
- Մասնագիտական ուսունական հաստատությունների միջնակարգ կրթության երրորդ մակարդակին համապատասխան առարկայական ծրագիր վարող մանկավարժական աշխատողներին տարակարգի շնորհման արդյունքում հավելավճարի տրամադրման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է 820,450.0 հազ դրամ, որից 2025 թվականի համար՝ 11,700.0 հազար դրամ , 2026 թվականի համար՝ 340,000.0, 2027 թվականի համար՝ 468,750.0:
Վերոնշյալ հաշվարկները ներառված են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024-2025 թվականների բյուջետային տարեկան հայտերում, ինչպես նաև 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա: