Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Քրիստինե Ղազարյան 24.10.2024 21:11:35 Հարգելի՛ գործընկեր,ես ուսուցիչ եմ և երկար տարիներ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով։Մենք աշխատում ենք երեխայի հետ,որը ամենալուսավոր էակն է ողջ տիեզերքում։Ուսուցիչ լինելը կոչում է,ուսուցչությամբ զբաղվելը՝ հետաքրքիր,բայց և բարդ աշխատանք։Ուսուցիչը լույսի աղբյուր է և յուրաքանչյուր երեխայի ապագայի պատասխանատուներից մեկը։Սակայն ուսուցիչը նաև մարդ է և ունի կենսական պահանջներ։ Շնորհակալ ենք,որ ատեստավորման միջոցով մեզ տրվեց մեր աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն։ Ինձ շնորհվել է տարակարգի երրորդ աստիճան։Նախագծում նշված է,որ տարակարգի ժամկետը փոփոխվում է ՝ դառնալով երեք տարի։Խնդրում ենք պահպանել հինգ տարի ժամկետը։Ուսուցիչը մեր օրերում տիտանական աշխատանք է կատարում՝ առաջին հերթին աշխատելով զարգացած,ակտիվ երեխաների հետ,որոնք նոր մոտեցումներ են պահանջում,և դա ընդունելի է։Ուսուցիչը տարակարգի դիմելու համար աշխատում է գրեթե մեկ ուսումնական տարի՝ համակարգելով պահանջվող բոլոր նյութերը։ Մեր ունենք գիտակ,վերլուծող,հավասարակշված ուսուցիչներ,որոնք խոնարհման են արժանի։Սակայն տարակարգի ժամկետը կարճատև լինելու դեպքում նա արդեն չի դիմի՝ ևս մեկ անգամ տարակարգ ստանալու համար,քանզի կերկմտի՝ կատարի՞ այդ պատասխանատու գործը,թե՞ ոչ։Արդյունքում կնվազի աշխատավարձը,և խոր հիասթափություն կառաջանա։Իսկ մարդուն,անկախ ամեն ինչից,ապրել է անհրաժեշտ։ Բոլոր դեպքերում աշխատավարձը կարող է ինչ-որ չափով դրական ազդել և ոգևորել մարդուն։Ի վերջո,մեզ խելացի,գիտակից,ճկուն մտածողություն ունեցող,ստեղծագործող և ժպտացող քաղաքացիներ են պետք։ Շնորհակալ ենք։ Ձեր առաջարկությունն ընդունվել է ի գիտություն և տեղեկացնում եմ, որ վերոնշյալ որշման նախագծով տարակարգի համար սահմանվել է 3 տարի ժամկետ՝ հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 24-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 25-րդ մասի պահանջը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: