Հիշել նախագիծը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
-
3025 - Կողմ
-
1575 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 | 17. Հոդված 9.15.-ում նշված է, որ «Նստաշրջանի արդյունքներով Ակադեմիան գնահատում է ներկայացված հաշվետվությունները և ներկայացնում է լիազոր մարմնին` որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ»: Անհասկանալի է գնահատման իմաստը: | ||
2 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 | 18. Հոդված 13.4.-ում հիշատակվում է «համատեղ դիպլոմ» հասկացությունը, սակայն նախագծում որևէ նշում չկա կրկնակի դիպլոմի վերաբերյալ: | ||
3 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 | երյալ: 19. Հոդված 15.-ում չափազանց խիստ և անհիմն պահանջներ են սահմանվում կրթական հաստատությունների՝ լիցենզիա ստանալու և այն պահպանելու համար, օրինակ՝ առնվազն 4000 ուսանողների առկայությունը։ Սա ստեղծում է անիրատեսական լիցենզավորման պահանջներ փոքր բուհերի համար՝ խախտելով հավասարության սկզբունքը և ըստ էության պարտադրելով նման բուհերին դադարեցնել գործունեությունը։ | ||
4 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 | 20. Հոդված 16.9.4.-ում բուհի լիազորություններից դուրս գործառույթներ են սահմանվում, որոնք ոչ միայն անվերահսկելի են, այլև անհասկանալի է, թե ով է կատարելու մշտադիտարկումն ու հետազոտությունը: | ||
5 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 | 21. Հոդված 17.3.-ում խնդրահարույց է «Մասնագիտական կառույց» հասկացության եզակի թվով հանդես գալը, քանի որ առաջատար շատ երկրներում այդ կառույցները մի քանիսն են, ըստ այդմ էլ առողջ մրցակցություն է ստեղծվում և մենաշնորհային գործունեության չի վերածվում: | ||
6 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 | 22. Հոդված 20.11.4. դրույթը նշվում է որպես դեմոկրատական, սակայն ոչ դեմոկրատական և հակասահմանադրական է: | ||
7 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 | 23. Հոդված 25.7. դրույթն անհասկանալի և ոչ հստակ է, պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվելու և վերահսկվելու: | ||
8 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 | 24. Հոդված 25.11.-ում անհասկանալի է «հանրային համալսարան» հասկացությունը, խախտված է միասնական տերմինաբանությունը: | ||
9 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 | 25. Հոդված 25.19.-ում անհասկանալի է «հանրային կազմակարեպություններ» հասկացությունը, նախագծում որևէ կերպ այն չի սահմանվում: | ||
10 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 | 26. Հոդված 25.21.-ը գիտական համագործակցությունը սահմանափակող դրույթ է: | ||
11 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 | 27. Հոդված 29.5.-ում անհասկանալի է, թե ինչպիսի «սերտիֆիկացված ծրագրի» մասին է խոսքը, ում կողմից է կազմակերպվում և այլն: | ||
12 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 | 28. Հոդված 34.13. դրույթն անհասկանալի և ոչ հստակ է, պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվելու և վերահսկվելու: | ||
13 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 | 29. Հոդված 37.5.3.-ում անհասկանալի է, թե ինչպես են որոշվելու պատական նշանակությունը, ինչ սկզբունքներով: | ||
14 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 | 30. Հոդված 40-ը առհասարակ օրենքի նախագծից հանել, նման ձևակերպում առհասարակ օրենքի նախագծում չի ներկայացվում, դրանք օրենսդրական դրույթներ չեն, և աբսուրդ է այն նախագծում ներառելը, ինչպես օրինակ՝ «Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է գումարային առնվազն 700 հեկտար մակերեսով տարածքների վրա» կամ « Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված տեղանքում արգելվում է սահմանված դիզայնի նորմերին չհամապատասխանող կառուցապատում» և այլն: | ||
15 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 | 31. Օրենքի նախագծում կիրառվում են բազմաթիվ հապավումներ, որոնք բացվածքով չեն ներկայացվում: | ||
16 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 | 32. Նախագծում տերմինային միօրինականացման և հստակեցման կարիք կա, միևնույն հասկացությունը ներկայացվում է մի քանի տարբերակով: | ||
17 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 | 33. Առկա են բազմաթիվ ուղղագրական և քերականական սխալներ, որոնք հարիր չեն նման օրենքին: | ||
18 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 | 34. ՀՀ-ում արդեն գործում են և կարող են ստեղծվել արտասահմանյան առաջատար բուհերի մասնաճյուղեր: Նրանք լիցենզավորում և հավատարմագրում են անցնում իրենց երկրների օրենսդրության պահանջով և դասավանդումն իրականացվում է, ասենք, ագլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և այլ լեզուներով։ Օրենքի նախագծում դրանց նկատմամբ օրենսդրական պահանջների հստակ սահմանում չկա։ Չափազանց խիստ բյուրոկրատական պահանջներն ու սահմանափակումները կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում նրանց գործունեության համար և խիստ կսահմանափակի այն մասնագիտություններով կադրերի պատրաստման գործը, որոնց համար մենք բավարար հնարավորություններ չունենք, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Բայց պետության դերը որոշվում է ոչ թե գիտության և կրթության հաստատությունների գործունեությանը նրա միջամտության մակարդակով, այլ այս ոլորտի գործունեության արտաքին և ներքին պայմանների ապահովման գործում մասնակցության մակարդակով: Ուստի կարևոր է ապահովել հավասարակշռություն պետական կարգավորման և ինքնակառավարման միջև, ինչը, սակայն, նախագծում սահմանափակված է ընդհանուր, կոնկրետությունից զուրկ դրույթներով: Գիտության և բարձրագույն կրթության թվային վերափոխման հիմնական ուղղությունները ներառում են թվային փոխակերպման ճարտարապետության ստեղծումը, թվային ծառայությունների զարգացումը, տվյալների կառավարման համակարգի ձևավորումը։ Կարևոր են նաև ենթակառուցվածքների արդիականացումը, մարդկային ռեսուրսների ձևավորումն ու կառավարումը։ | ||
19 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 | 35. Գիտության և կրթության թվային փոխակերպման հիմնական ասպեկտներն իրենց բովանդակությամբ նոր ոլորտներն ու գործունեության մոդելներն են, որոնք հիմնված են անընդհատ թարմացվող թվային լուծումների և ծառայությունների սինթեզի, մասնագետների համար շարունակական մասնագիտական կրթության և զարգացման հնարավորությունների, թվային փոփոխությունների կազմակերպման համար պայմանների առկայության, մասնագիտական փոխգործակցության շրջանակներում թվային փոխակերպման նախագծերի մասնակիցների միջև արդյունավետ հաղորդակցության աջակցության և համակարգման վրա: թվային փոխակերպման նախագծերի մասնակիցների միջև մասնագիտական փոխգործակցության: Բայց այս կարևորագույն, գիտության և բարձրագույն կրթության զարգացման ժամանակակից մակարդակը և հեռանկարները շատ առումներով որոշիչ այս ոլորտների իրավական կարգավորումը մասին օրինագծում կոնկրետ և հստակ նշված որևէ բան դժվար է գտնել։ Անհրաժեշտ էր ուսումնասիրել համաշխարհային փորձը, մասնավորապես ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Չինաստանում և Ռուսաստանում, գիտության և բարձրագույն կրթության թվային փոխակերպման նորմատիվ-իրավական կարգավորման մեթոդաբանություններն ու ուղենշային փաստաթղթերը՝ ուղղված մեր տնտեսության իրական հատվածին և տարբեր հեռանկարային ճյուղերին։ | ||
20 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 | 36. Մյուս կողմից, զարգացած և զարգացող երկրներում թվային փոխակերպման արդյունքում համատարած անցում է կատարվում նոր տեխնոլոգիական և տնտեսական համակարգի, ինչպես նաև ստեղծվում են տնտեսության նոր ճյուղեր ։ AI-ն օգնում է արտադրական գործընթացների ավտոմատացմանը, ռեսուրսների կառավարմանը, լոգիստիկայի օպտիմիզացմանը և շուկայի միտումների կանխատեսմանը: Այն նպաստում է տնտեսության արտադրողականության և արդյունավետության բարձրացմանը: Թվային փոխակերպումը գործարկում է աշխատաշուկայի վերափոխման մեխանիզմներ, որոնց արդյունքում էապես կփոխվի աշխատանքային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը: Աշխատանքային ռեսուրսների որակավորումը և հմտությունները էական ազդեցություն կունենան տնտեսության վերափոխման գործընթացների արդյունավետության վրա: և նշանակությունը և դրա դերը կադրերի պատրաստման գործում դժվար է գերագնահատել Այս ուղղությունը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, որը մեծապես որոշում է ինչպես տնտեսական, գիտական, կրթական, սոցիալական, ռազմական և այլ ոլորտների զարգացումը, այնպես էլ այդ ոլորտների կայացվածությունն ու մրցունակությունը: Արհեստական ինտելեկտը հիմնարար կարողությունների արագ զարգացող դաս է, որն ավելի ու ավելի է ներդրվում կրթական տեխնոլոգիական համակարգերի բոլոր տեսակների մեջ: Արհեստական բանականությունը կարող է օգտագործվել տարբեր ձևերով, ինչպիսիք են հատուկ մշակված կրթական նպատակներով օգտագործման համար: Այսօր տեխնոլոգիաները դրանք ավելի ու ավելի ակտիվորեն և լայնածավալ սկսեցին օգտագործվել ուսումնական հաստատություններում: Հետևաբար, այսօր չափազանց կարևոր է, օգտագործելով արհեստական բանականությունը կրթության մեջ, գիտակցելով դրա հիմնական հնարավորությունները, կանխել կամ գոնե մեղմել առաջացող ռիսկերը և վերացնել չնախատեսված հետևանքները: Եվ զարմանալի չէ շատերի աճող հետաքրքրությունը արհեստական ինտելեկտի կիրառմանը վերաբերող օրենսդրական առաջարկների նկատմամբ։ Ընդունված օրենսդրական ակտերը, կառավարության որոշումները պարունակում են սկզբունքներ և դրույթներ, ինչպես նաև միջոցառումներ, որոնք ուղղված են դրանց գործնական իրականացմանը, որոնք օգնում են հասնել նպատակին: Նախագծում այս կարևորագույն ուղղությունը բացակայում է։ | ||
21 | Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 | Ամփոփելով պետք է նշել, որ օրենքի սույն նախագիծը չի նախանշում ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման ռազմավարական ուղղությունները, չի կարող նպաստել կրթության և գիտության զարգացմանը, քանի որ նախագծի մշակման մեջ ընդգրկված չի եղել կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների լայն շրջանակ, ինչը բնականաբար չէր կարող ապահովել համակողմանի վերլուծված և ընդգրկուն օրենքի նախագծի առկայություն, որը կհամապատասխաներ առկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին։ Մասնավորապես, հարկ է առանձնացնել հետևյալ դրույթները. 1. Չափազանց բյուրոկրատական կառուցվածք։ Օրինագիծը ստեղծում է խիստ և բարդ կառավարման համակարգ բուհերի և գիտական կազմակերպությունների համար։ Այս չափից ավելի բյուրոկրատիան կարող է խոչընդոտել ճկունությունը և նորարարությունը, ինչը դժվարացնում է կազմակերպություններին հարմարվել փոփոխվող կրթական միջավայրին։ 2. Սահմանափակ ինքնավարություն։ Չնայած օրինագիծը նշում է բուհերի ինքնավարության մասին, միաժամանակ պարտադրում է պետական մեծ վերահսկողություն։ Այս հակասությունը թուլացնում է ակադեմիական ազատությունը և ինքնակառավարումը՝ կրթական հաստատությունները դարձնելով ավելի կախյալ պետական հրահանգներից։ 3. Սահմանափակող լիցենզավորման պահանջներ։ Օրինագիծը սահմանում է չափազանց խիստ և այլ օրենքների հետ հակասություններ ունեցող պահանջներ կրթական հաստատություններին լիցենզիա ստանալու և այն պահպանելու համար, օրինակ՝ առնվազն 4000 ուսանողների առկայությունը։ Սա ստեղծում է անիրատեսական լիցենզավորման պահանջներ փոքր ու, միաժամանակ, նեղ մասնագիտացված բուհերի համար՝ խախտելով հավասարության սկզբունքը։ 4. Ավանդական կրթական մոտեցում։ Օրինագիծը բավարար ուշադրություն չի դարձնում կրթության թվայնացման, ժամանակակից տեխնոլոգիաների և հեռավար ուսուցման մեթոդների վրա։ Սա կարող է դանդաղեցնել բարձրագույն կրթության զարգացումը Հայաստանում՝ հատկապես ժամանակակից կրթության գլոբալ միտումների պայմաններում։ 5. Հավասար պայմանների բացակայություն: Սույն նախագծով անհավասար պայմաններ են ստեղծվում բուհերի և համալսարանների միջև: Բոլոր դրույթներում նախապատվությունը տրվում է համալսարաններին՝ խախտելով հավասարության սկզբունքը: Այսպիսով՝ սույն օրինագիծը ներկայացնում է խիստ կենտրոնացված և սահմանափակող համակարգ՝ բարձրագույն կրթության և գիտության հաստատությունների համար: Օրինագծի չափազանց բյուրոկրատիան, չափից ավելի մեծ վերահսկողությունը և խիստ լիցենզավորման պահանջները կարող են խոչընդոտել նորարարությանը և ինստիտուցիոնալ անկախությանը: Հետևաբար՝ սույն օրենքի նախագիծը հիմնովին վերանայելու և խմբագրելու անհրաժեշտություն կա: |