Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ստեփան Պետրոսյան 19.09.2024 12:12:04 Իրական նպատակը ԳԱԱ և գիտական համակարգի քանդելն է «բարեփոխումների» և «ակադեմիական քաղաք» անլուրջ գաղափարի շղարշի ներքո: Համակարգից հասկացող մարդկանց համար ամեն ինչ պարզ է, սակայն կարևոր են հասարակության անգրագետ և ագրեսիվ ընտրողները: Ո՞վ է այս օրենքի պատվիրատուն և շահառուն։ Ավելի լավ է սկզբից զբաղվեք դպրոցներում և բուհերում կրթության խայտառակ մակարդակով: Հաստատ ներկա օրենսդրությունը դրան չի խանգարում:
2 Էդգար Հարությունյան 20.09.2024 00:35:00 Հոդված 39.6-ում վրիպակ կա՝ «հանվակնելու» բառի փոխարեն «հավակնելու»
3 Էդգար Հարությունյան 20.09.2024 00:35:00 Առաջարկում եմ քննարկել նաև Հոդված 11.5-ը, որը սահմանափակում է հնարավորությունը առաջինից երրորդ մակարդակի անցումը։ Օրինակ Գերմանիայում կա հետևյալ կրթական ծրագիրը՝ Fast-track PhD program, որին կարող են դիմել նաև բակալավրի որակավորում ստացած ուսանողները։ https://www.gsn.uni-muenchen.de/studies/ft_program/index.html
4 Էդգար Հարությունյան 20.09.2024 00:35:00 Առաջարկում եմ ավելացնել հետևյալը․ Հոդված 20.2 Ուսանողն իրավունք ունի՝ #) սահմանված կարգով ստանալու կրթության անհատական կազմակերպմանն ուղղված խորհրդատվություն կրթության կազմակերպչի կողմից սահմանված կարգով առաջարկված և ուսանողի կողմից ընտրված բուհի աշխատակցի կողմից։ Խոսքը վերաբերում է մենթորի ինստիտուին։ Օրենքի մակարդակով անչափ կարևոր է սա ամրագրել։ Շատ դեպքերում ուսանողները իրենց զգում են միայնակ իրենց սոցիալ-հոգեբանական խնդիրներին առնչվելիս, առավել ևս, երբ պիտի ընտանիքից դուրս միջավայրում կազմակերպեն իրենց կրթությունը, կենցաղը, սոցիալմշակութային զբաղվածությունը։ Հատկապես կրթական ծրագրի առաջին կիսամյակի ավարտին ուսանողները կարող են բախվել մասնագիտական կողմնորոշմանն առնչվող հարցերի։ Կամ օրինակ ընտրովի առարկաների դեպքում դժվարանան ճիշտ կամակերպել իրենց բեռնվածությունը։ Այս և այլ կրթական, սոցիալ-հոգեբանական հարցերում մենթորի առկայությունը հավելյալ հնարավորություն է կրթությունը դյուրին ու հասանելի դարձնելու։ Մենթորներին կարող է առաջարկել բուհը դասավանդող պրոֆեսորներից, իսկ ուսանողը ընտրել։ Սրանով կամրապնդվի ուսանող-պրոֆեսոր կապը, կխթանվի պրոֆեսորների միջև մրցակցությունը ուսանողների շրջանում հեղինակության ձևավորման հարցում, ինչպես նաև արտալսարանային շփումներում։ Օրինակ Եվրոպական երկրներում դասավանդող պրոֆեսորները իրենց հաշվին կազմակերպում են ուսանողական ոչ ֆորմալ հավաքույթներ, որտեղ հնարավորություն կա զարգացնելու ուսանող-պրոֆեսոր կապը։ Գոյություն ունի նաև ադմինիստրատիվ հատվածում մենթորի ներդրման հնարավորություն։ Օրինակ study office-ներում, երբ տեսնում են, որ պայմանական բակալավրի ուսանողը տվյալ կիսամյակի ընթացքում ունի նորմայից քիչ հավաքված կրեդիտներ, առաջարկում են խորհրդատվություն ուսումը հաջող շարունակելու համար։ Ուսումնասիրեք օրինակ՝ https://www.uni-leipzig.de/en/studying/guidance-and-services/career-service/mentoring-programme https://www.uni-leipzig.de/en/studying/guidance-and-services/study-success
5 Գոռ Մարգարյան 24.09.2024 01:28:47 Առաջարկում եմ՝ Հատուկ դրույթով անդրադառնալ գրագողության և տվյալների ու արդյունքների կեղծման հարցին: Մասնավորապես, ամփոփիչ կամ այլ բնույթի ատեստավորման պարագայում որպես կանխարգելիչ միջոց սահմանել գրագողությամբ գիտական «արդյունք» ապահոված «գիտնականներին» գիտական աշխատողին (կամ բուհում դասավանդող հետազոտող/դասախոսին) չատեստավորելը: Հակառակ դեպքում գրագողությունը ոչ միայն չի պատժվում, այլև ընդհուպ ակադեմիական շրջանակներում դիտարկվում է որպես նորմալ երևույթ(տե՛ս, օրինակ՝ https://infocom.am/hy/article/136175?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3dXaM5ck_FhXf_4hKyFz2c_JHv0nKlrETqqX1deiH3qmvi7Oq8jjgZZrE_aem_9-YZh54TaRhMU56FpfSHXA): Գրագողությամբ զբաղվող «գիտաշխատողի» ատեստավորումը գիտաշխատողի համար սահմանված ցանկացած պաշտոնում կարող է դիտարկվել որպես երևույթի անպատժելիության ցուցիչ:
6 Ինեսա Սահակյան 24.09.2024 15:33:36 Մեծ անորոշություն կա գիտական ինստիտուտների ապագայի վերաբերյալ։ Յուրաքանչյուր օրենքի մեջ կան ենթատեքստային միտում գիտական ինստիտուտները ԲՈւՀ-երին միավորելը։ Վտանգաված է գիտական ինստիտուտների ինքնուրույնությունը, գիտական ուղղվածությունն ու առհասարակ լինելիությունը։ Այս օրենքը գիտական հիմնարկություններին դնում է փաստի առաջ` ինտեգրվել որևէ կառույցի կազմում և պարզ չէ այդ գործընթացի ընթացակարգն ու իրականացման ձևը։
7 Տիգրան Զարգարյան 24.09.2024 16:01:38 Հոդված 40, կետ 3՝ "Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է գումարային առնվազն 700 հեկտար մակերեսով տարածքների վրա": Արդյո՞ք սա օրենքում արձանագրելու դրույթ է:
8 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն 27.09.2024 10:04:39 Օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի «․․․մշակութային, սպորտային միավորումներ կամ արհեստակցական միություններ» ձևակերպումը սխալ է և հակասում է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի առաջին մասին, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 7-րդ մասին և 21-րդ հոդվածին և ՀՀ Արհեստակցական միությունների մասին օրենքի 4-րդ և ջ-րդ հոդվածներին։ Արհեստակցական միությունների գործելը չի կարող պայմանավորված լինել հասարակական այլ միավորումների գործել կամ չգործելով։ Առաջարկում ենք վերոհիշյալ ձևակերպման մեջ «կամ» բառը փոխարինել «և»–ով։
9 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն 27.09.2024 10:43:46 Օրենքի նախագծի 21-րդ հոդվածի 15-րդ մասում առաջարկում ենք ավելացնել ևս երեք կետեր․ 1. Օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու բուհի կամ գիտական կազմակերպության կառավարման մարմինների որոշումները և ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները: 2. Նախաձեռնելու, ստեղծելու արհեստակցական, մասնագիտական, մարզական և մշակութային միավորումներ և ազատորեն անդամակցել դրանց: 3. Ունենալ բուհի և գիտական կազմակերպության կանոնանդրությամբ, կոլեկտիվ պայմանագրով և ներքին իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և սոցիալական երաշխիքներ։
10 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն 27.09.2024 10:54:18 Օրենքի նախագծի 15-րդ հոդվածի 5-ին մասի «Լիցենզիայով սահմանվում են բուհում ուսանողների սահմանային տեղը, որը չի կարող պակաս լինել 4000-ից» ձևակերպում մեծ վտանգ է ներառում։ Բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4 հազարից: Այս օրենքի ընդունման պարագայում այլեւս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող: Դրանց թվում են, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանները, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտները, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, ինչպես նաև՝ բոլոր մասնավոր և մարզային բուհերը: Այս վտանգավոր և անկանխատեսելի իրավիճակից խուսափելու համար առաջարկում ենք հիշյալ հոդվածի «4000» թվի փոխարեն գրել «1000»։
11 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն 27.09.2024 11:02:10 Օրենքի նախագծի 29-րդ հոդվածի 12-րդ մասում առաջարկում ենք ավելացնել ևս մեկ կետ․ 1. Արհեստակցական միության ղեկավարի հետ կոլեկտիվ պայմանագրի կնքում
12 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն 30.09.2024 09:49:01 Օրենքի նախագծի 29-րդ հոդվածի 12-րդ մասում առաջարկում ենք ավելացնել ևս մեկ կետ․ 1. Արհեստակցական միության ղեկավարի հետ կոլեկտիվ պայմանագրի կնքում։ Հակառակ պարագայում ռեկտորը իրավասություն չի ունենա կնքելու կոլեկտիվ պայմանագիր, քանի որ օրենքի նախագծով հստակ սահմանված են ռեկտորի լիազորությունների շրջանակը, որտեղ չկա կոլեկտիվ պայմանագիր կնքելու լիազորություն։
13 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն 01.10.2024 10:46:54 Օրենքի նախագծի 27-րդ հոդվածի 4-րդ կամ 6-րդ կետում առաջարկում ենք ավելացնել «բուհի արհեստակցական կազմակերպության ներկայացուցիչ» բառերը։ Բուհի ակադեմիական խորհրդում գործատուն (ռեկտորը և իր ներկայացուցիչները), բուհի առաջատար պաշտոններ զբաղեցնող ներկայացուցիչները և ակադեմիական համակազմի աշխատողները օրենքի նախագծով սահմանված կարգով ներկայացվածություն ունեն բուհի ակադեմիական խորհրդում, բայց բուհի աշխատողների արհեստակցական կազմակերպության (ՀՀ ԱՕ 23-րդ հոդված, առաջին պարբերություն «Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն արհեստակցական միությունները») ներկայացուցիչը օրենքով ամրագրված իրավունք չունի ընդգրկվելու բուհի ակադեմիական խորհրդի կազմում: Ստացվում է, որ բուհի գործատուն, վարչական, ակադեմիական ղեկավար կազմը և ուսանողների ներկայացուցչական մարմնի անդամները օրենքով, տարբեր համամասնությամբ, ներգրաված են բուհի գիտական խորհրդում, իսկ աշխատողների գոնե մեկ ներկայացուցիչը զրկված է ակադեմիական խորհրդում աշխատողների խնդիրների մասին բարձրաձայնելու և նրանց վերաբերելի որոշումների կայցմանը մասնակից դառնալու իրավունքից: Ստացվում է խտրական և անարդար մոտեցում բուհի աշխատողների հանդեպ: Կարծում ենք հաշվի առնելով բուհի բոլոր տարակարգի աշխատողների լավագույն շահը և իրավունքների ու մասնագիտական շահերի ներկայացումն ու պաշտպանությունը, բուհի արհեստակցական կազմակերպության գոնե մեկ ներկայացուցիչ պետք է ներկայացված լինի։ Բուհերի ակադեմիական խորհուրդները հանդիսանում են բուհերի կառավարման կարևորագույն մարմիններից մեկը, որտեղ աշխատողների ներկայացուցիչի մասնակցության խթանումը հանդիսանում է էապես կարևոր: Ներկայացված առաջարկության արդյունքում բուհերում գործող աշխատողների ներկայացուցչական մարմիները՝ արհեստակցական կազմակերպությունները հնարավորություն կունենան սույն օրենքի նախագծով սահմանված կարգով ընդգրկվելու բուհերի ակադեմիական խորհուրդների կազմերի մեջ և լիարժեք իրացնել ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքները:
14 Աննա Սահրատյան 29.09.2024 21:56:19 Շատ սխալ որոշում է։Ինչպես կարելի է Կոնսերվատորիան փակել
15 Նվարդ 29.09.2024 22:18:30 Խայտառակություն
16 Gayane Zurnajyan 29.09.2024 22:20:34 *
17 Նարինե Խաչատրյան 30.09.2024 19:17:21 Իմաստ չեմ գտնում
18 Karine sah 30.09.2024 19:56:22 դե դպրոցներում արդեն չկա կրթություն, խայտառակությունա ձեր դասագրքերը, հերթը հասավ ԲՈՒՀերին, դա էլ ավերեք, ինչի կպնում եք չորանում
19 Карине Григорян 30.09.2024 20:54:11 Ապագա սերունդների կրթությունն ու՞մ եք վստահելու, եթե բուհերը փակեք
20 Արման Առաքելյան 30.09.2024 20:59:49 Ամոթ նախագծի ստեղծողին։ Շատ վատ որոշում է, ու համոզված եմ , որ բոլոր "համաձայն" քվեարկողները նույնիսկ ԲՈՒՀերի ուսանողներ չեն։
21 Մարիամ Մսրյան 30.09.2024 22:01:21 Սխալ որոշում, ուսանողների իրավունքների ոտնահարում, ուսանողները ցանկանում են կրթվել երկրի համար լավ մասնագետ լինել, այս որոշմամբ ոտնահարվում է մեր իրավունքները։ Ինքս լինելով ուսանող դեմ եմ այս որոշմանը
22 Հենրի Երկանյան 30.09.2024 22:42:32 Առաջարկում եմ վերանորոգել Երևանի պետական կոնսերվատորիայի շենքը, հասցնել միջազգային մակարդակի կոնսերվատորիայի տեսքի, և վերազինել երաժշտական գործիքներով։ Այն պատմական շենք է, և այստեղ դասավանդել են իրավամբ Մեծեր, առաջարկում եմ չմոռանալ այս փաստը։ Ակադեմիական քաղաքում թող լինի երաժշտական բուհին համարժեք բաժին, և դա թող լինի այլ երաժշտական բուհ Հայաստանում՝ ոչ ինչով չզիջելով Երևանի պետական կոնսերվատորիային
23 Ցոլակ Ակոպյան 30.09.2024 22:55:35 Օրենքում խոսում է միայն համամարդկային արժեքների մասին, ազգայինի մասին խոսք չկա։ Վերացվում է ուսանողական ինքնակառավարումը, բուհերի ինքնավարությունը, Երևանի պետական համալսարանի հատուկ կարգավիճակը, փակվում են բազմաթիվ բուհեր։ Նախկինում եղած բոլոր նախագծերից ամենավատ տարբերակն է։
24 Արսեն Առաքելյան 01.10.2024 12:38:16 Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում են բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք սակայն չեն ներառում հանրապետության անվտանգության ապահովման ոլորտում հետազոտությունների խթանումը։ Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի ձևավորման պահանջները պետք է բացառեն գործադիր մարմնի ներկայացուցիչների և քաղծառայողների ներգրավվածությունը՝ ապահովելու բուհական ինքնավարությունը սույն օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 35-րդ մասի իմաստով: Չնայած գիտությանը վերաբերող դրույթների լրամշակման որոշակի աշխատանքներին՝ նախագծում տակավին շեշտը հիմնականում դրված է բարձրագույն կրթության համակարգի վրա։ Ի վերջո, հինգ տարի լրամշակվող նախագծի մասին մանրամասնորեն կշռադատված կարծիք ներկայացնելու համար մեկ շաբաթը ողջամիտ ժամկետ չէ։ Այս առումով ուշագրավ է, որ սույն թվականի օգոստոսի 30-ին ԿԳՄՍ նախարարը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը հանդիպել են ՀՀ պետական բուհերի ղեկավարների հետ՝ քննարկելու նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները, սակայն գիտությանն առնչվող դրույթների հետ կապված ոլորտի ներկայացուցիչների հետ որևէ հանդիպում չի ձեռնարկվել։
25 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 01.10.2024 13:10:02 Ողջունում ենք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից նախկինում ներկայացված առաջարկների ընդգրկումը նոր նախագծում։ Միաժամանակ առաջարկում ենք 3-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «28) ներառականություն` կրթական միջավայրի, քաղաքականությունների և գործելակերպերի համակարգային և ակտիվ վերափոխում, որպեսզի ուսանողը, ակադեմիական և գիտական կազմը, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ունենան ձեռքբերումներ գրանցելու հավասար հնարավորություն՝ վերացնելով խոչընդոտները, ապահովելով մատչելի միջավայր տրամադրելով խելամիտ հարմարեցումներ և խթանելով այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ գնահատվում է բազմազանությունը, հարգվում է մարդու արժանապատվությունը և խթանվում է ակադեմիական և սոցիալական կյանքին լիարժեք մասնակցությանը»։ Առաջարկի հիմքում «ներառականություն» հասկացության հնարավորինս լայն մեկնաբանությունն է, որը բխում է բոլոր սովորողների իրավուքներից։