The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 17. Հոդված 9.15.-ում նշված է, որ «Նստաշրջանի արդյունքներով Ակադեմիան գնահատում է ներկայացված հաշվետվությունները և ներկայացնում է լիազոր մարմնին` որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ»: Անհասկանալի է գնահատման իմաստը:
2 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 18. Հոդված 13.4.-ում հիշատակվում է «համատեղ դիպլոմ» հասկացությունը, սակայն նախագծում որևէ նշում չկա կրկնակի դիպլոմի վերաբերյալ:
3 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 երյալ: 19. Հոդված 15.-ում չափազանց խիստ և անհիմն պահանջներ են սահմանվում կրթական հաստատությունների՝ լիցենզիա ստանալու և այն պահպանելու համար, օրինակ՝ առնվազն 4000 ուսանողների առկայությունը։ Սա ստեղծում է անիրատեսական լիցենզավորման պահանջներ փոքր բուհերի համար՝ խախտելով հավասարության սկզբունքը և ըստ էության պարտադրելով նման բուհերին դադարեցնել գործունեությունը։
4 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:31:15 20. Հոդված 16.9.4.-ում բուհի լիազորություններից դուրս գործառույթներ են սահմանվում, որոնք ոչ միայն անվերահսկելի են, այլև անհասկանալի է, թե ով է կատարելու մշտադիտարկումն ու հետազոտությունը:
5 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 21. Հոդված 17.3.-ում խնդրահարույց է «Մասնագիտական կառույց» հասկացության եզակի թվով հանդես գալը, քանի որ առաջատար շատ երկրներում այդ կառույցները մի քանիսն են, ըստ այդմ էլ առողջ մրցակցություն է ստեղծվում և մենաշնորհային գործունեության չի վերածվում:
6 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 22. Հոդված 20.11.4. դրույթը նշվում է որպես դեմոկրատական, սակայն ոչ դեմոկրատական և հակասահմանադրական է:
7 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 23. Հոդված 25.7. դրույթն անհասկանալի և ոչ հստակ է, պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվելու և վերահսկվելու:
8 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 24. Հոդված 25.11.-ում անհասկանալի է «հանրային համալսարան» հասկացությունը, խախտված է միասնական տերմինաբանությունը:
9 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 25. Հոդված 25.19.-ում անհասկանալի է «հանրային կազմակարեպություններ» հասկացությունը, նախագծում որևէ կերպ այն չի սահմանվում:
10 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 26. Հոդված 25.21.-ը գիտական համագործակցությունը սահմանափակող դրույթ է:
11 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 27. Հոդված 29.5.-ում անհասկանալի է, թե ինչպիսի «սերտիֆիկացված ծրագրի» մասին է խոսքը, ում կողմից է կազմակերպվում և այլն:
12 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 28. Հոդված 34.13. դրույթն անհասկանալի և ոչ հստակ է, պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվելու և վերահսկվելու:
13 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 29. Հոդված 37.5.3.-ում անհասկանալի է, թե ինչպես են որոշվելու պատական նշանակությունը, ինչ սկզբունքներով:
14 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:33:04 30. Հոդված 40-ը առհասարակ օրենքի նախագծից հանել, նման ձևակերպում առհասարակ օրենքի նախագծում չի ներկայացվում, դրանք օրենսդրական դրույթներ չեն, և աբսուրդ է այն նախագծում ներառելը, ինչպես օրինակ՝ «Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է գումարային առնվազն 700 հեկտար մակերեսով տարածքների վրա» կամ « Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված տեղանքում արգելվում է սահմանված դիզայնի նորմերին չհամապատասխանող կառուցապատում» և այլն:
15 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 31. Օրենքի նախագծում կիրառվում են բազմաթիվ հապավումներ, որոնք բացվածքով չեն ներկայացվում:
16 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 32. Նախագծում տերմինային միօրինականացման և հստակեցման կարիք կա, միևնույն հասկացությունը ներկայացվում է մի քանի տարբերակով:
17 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 33. Առկա են բազմաթիվ ուղղագրական և քերականական սխալներ, որոնք հարիր չեն նման օրենքին:
18 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 34. ՀՀ-ում արդեն գործում են և կարող են ստեղծվել արտասահմանյան առաջատար բուհերի մասնաճյուղեր: Նրանք լիցենզավորում և հավատարմագրում են անցնում իրենց երկրների օրենսդրության պահանջով և դասավանդումն իրականացվում է, ասենք, ագլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և այլ լեզուներով։ Օրենքի նախագծում դրանց նկատմամբ օրենսդրական պահանջների հստակ սահմանում չկա։ Չափազանց խիստ բյուրոկրատական պահանջներն ու սահմանափակումները կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում նրանց գործունեության համար և խիստ կսահմանափակի այն մասնագիտություններով կադրերի պատրաստման գործը, որոնց համար մենք բավարար հնարավորություններ չունենք, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Բայց պետության դերը որոշվում է ոչ թե գիտության և կրթության հաստատությունների գործունեությանը նրա միջամտության մակարդակով, այլ այս ոլորտի գործունեության արտաքին և ներքին պայմանների ապահովման գործում մասնակցության մակարդակով: Ուստի կարևոր է ապահովել հավասարակշռություն պետական կարգավորման և ինքնակառավարման միջև, ինչը, սակայն, նախագծում սահմանափակված է ընդհանուր, կոնկրետությունից զուրկ դրույթներով: Գիտության և բարձրագույն կրթության թվային վերափոխման հիմնական ուղղությունները ներառում են թվային փոխակերպման ճարտարապետության ստեղծումը, թվային ծառայությունների զարգացումը, տվյալների կառավարման համակարգի ձևավորումը։ Կարևոր են նաև ենթակառուցվածքների արդիականացումը, մարդկային ռեսուրսների ձևավորումն ու կառավարումը։
19 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 35. Գիտության և կրթության թվային փոխակերպման հիմնական ասպեկտներն իրենց բովանդակությամբ նոր ոլորտներն ու գործունեության մոդելներն են, որոնք հիմնված են անընդհատ թարմացվող թվային լուծումների և ծառայությունների սինթեզի, մասնագետների համար շարունակական մասնագիտական կրթության և զարգացման հնարավորությունների, թվային փոփոխությունների կազմակերպման համար պայմանների առկայության, մասնագիտական փոխգործակցության շրջանակներում թվային փոխակերպման նախագծերի մասնակիցների միջև արդյունավետ հաղորդակցության աջակցության և համակարգման վրա: թվային փոխակերպման նախագծերի մասնակիցների միջև մասնագիտական փոխգործակցության: Բայց այս կարևորագույն, գիտության և բարձրագույն կրթության զարգացման ժամանակակից մակարդակը և հեռանկարները շատ առումներով որոշիչ այս ոլորտների իրավական կարգավորումը մասին օրինագծում կոնկրետ և հստակ նշված որևէ բան դժվար է գտնել։ Անհրաժեշտ էր ուսումնասիրել համաշխարհային փորձը, մասնավորապես ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Չինաստանում և Ռուսաստանում, գիտության և բարձրագույն կրթության թվային փոխակերպման նորմատիվ-իրավական կարգավորման մեթոդաբանություններն ու ուղենշային փաստաթղթերը՝ ուղղված մեր տնտեսության իրական հատվածին և տարբեր հեռանկարային ճյուղերին։
20 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 36. Մյուս կողմից, զարգացած և զարգացող երկրներում թվային փոխակերպման արդյունքում համատարած անցում է կատարվում նոր տեխնոլոգիական և տնտեսական համակարգի, ինչպես նաև ստեղծվում են տնտեսության նոր ճյուղեր ։ AI-ն օգնում է արտադրական գործընթացների ավտոմատացմանը, ռեսուրսների կառավարմանը, լոգիստիկայի օպտիմիզացմանը և շուկայի միտումների կանխատեսմանը: Այն նպաստում է տնտեսության արտադրողականության և արդյունավետության բարձրացմանը: Թվային փոխակերպումը գործարկում է աշխատաշուկայի վերափոխման մեխանիզմներ, որոնց արդյունքում էապես կփոխվի աշխատանքային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը: Աշխատանքային ռեսուրսների որակավորումը և հմտությունները էական ազդեցություն կունենան տնտեսության վերափոխման գործընթացների արդյունավետության վրա: և նշանակությունը և դրա դերը կադրերի պատրաստման գործում դժվար է գերագնահատել Այս ուղղությունը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, որը մեծապես որոշում է ինչպես տնտեսական, գիտական, կրթական, սոցիալական, ռազմական և այլ ոլորտների զարգացումը, այնպես էլ այդ ոլորտների կայացվածությունն ու մրցունակությունը: Արհեստական ինտելեկտը հիմնարար կարողությունների արագ զարգացող դաս է, որն ավելի ու ավելի է ներդրվում կրթական տեխնոլոգիական համակարգերի բոլոր տեսակների մեջ: Արհեստական բանականությունը կարող է օգտագործվել տարբեր ձևերով, ինչպիսիք են հատուկ մշակված կրթական նպատակներով օգտագործման համար: Այսօր տեխնոլոգիաները դրանք ավելի ու ավելի ակտիվորեն և լայնածավալ սկսեցին օգտագործվել ուսումնական հաստատություններում: Հետևաբար, այսօր չափազանց կարևոր է, օգտագործելով արհեստական բանականությունը կրթության մեջ, գիտակցելով դրա հիմնական հնարավորությունները, կանխել կամ գոնե մեղմել առաջացող ռիսկերը և վերացնել չնախատեսված հետևանքները: Եվ զարմանալի չէ շատերի աճող հետաքրքրությունը արհեստական ինտելեկտի կիրառմանը վերաբերող օրենսդրական առաջարկների նկատմամբ։ Ընդունված օրենսդրական ակտերը, կառավարության որոշումները պարունակում են սկզբունքներ և դրույթներ, ինչպես նաև միջոցառումներ, որոնք ուղղված են դրանց գործնական իրականացմանը, որոնք օգնում են հասնել նպատակին: Նախագծում այս կարևորագույն ուղղությունը բացակայում է։
21 Քաղաքագետների հայկական ասոցիացիա 01.10.2024 17:34:49 Ամփոփելով պետք է նշել, որ օրենքի սույն նախագիծը չի նախանշում ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման ռազմավարական ուղղությունները, չի կարող նպաստել կրթության և գիտության զարգացմանը, քանի որ նախագծի մշակման մեջ ընդգրկված չի եղել կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների լայն շրջանակ, ինչը բնականաբար չէր կարող ապահովել համակողմանի վերլուծված և ընդգրկուն օրենքի նախագծի առկայություն, որը կհամապատասխաներ առկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին։ Մասնավորապես, հարկ է առանձնացնել հետևյալ դրույթները. 1. Չափազանց բյուրոկրատական կառուցվածք։ Օրինագիծը ստեղծում է խիստ և բարդ կառավարման համակարգ բուհերի և գիտական կազմակերպությունների համար։ Այս չափից ավելի բյուրոկրատիան կարող է խոչընդոտել ճկունությունը և նորարարությունը, ինչը դժվարացնում է կազմակերպություններին հարմարվել փոփոխվող կրթական միջավայրին։ 2. Սահմանափակ ինքնավարություն։ Չնայած օրինագիծը նշում է բուհերի ինքնավարության մասին, միաժամանակ պարտադրում է պետական մեծ վերահսկողություն։ Այս հակասությունը թուլացնում է ակադեմիական ազատությունը և ինքնակառավարումը՝ կրթական հաստատությունները դարձնելով ավելի կախյալ պետական հրահանգներից։ 3. Սահմանափակող լիցենզավորման պահանջներ։ Օրինագիծը սահմանում է չափազանց խիստ և այլ օրենքների հետ հակասություններ ունեցող պահանջներ կրթական հաստատություններին լիցենզիա ստանալու և այն պահպանելու համար, օրինակ՝ առնվազն 4000 ուսանողների առկայությունը։ Սա ստեղծում է անիրատեսական լիցենզավորման պահանջներ փոքր ու, միաժամանակ, նեղ մասնագիտացված բուհերի համար՝ խախտելով հավասարության սկզբունքը։ 4. Ավանդական կրթական մոտեցում։ Օրինագիծը բավարար ուշադրություն չի դարձնում կրթության թվայնացման, ժամանակակից տեխնոլոգիաների և հեռավար ուսուցման մեթոդների վրա։ Սա կարող է դանդաղեցնել բարձրագույն կրթության զարգացումը Հայաստանում՝ հատկապես ժամանակակից կրթության գլոբալ միտումների պայմաններում։ 5. Հավասար պայմանների բացակայություն: Սույն նախագծով անհավասար պայմաններ են ստեղծվում բուհերի և համալսարանների միջև: Բոլոր դրույթներում նախապատվությունը տրվում է համալսարաններին՝ խախտելով հավասարության սկզբունքը: Այսպիսով՝ սույն օրինագիծը ներկայացնում է խիստ կենտրոնացված և սահմանափակող համակարգ՝ բարձրագույն կրթության և գիտության հաստատությունների համար: Օրինագծի չափազանց բյուրոկրատիան, չափից ավելի մեծ վերահսկողությունը և խիստ լիցենզավորման պահանջները կարող են խոչընդոտել նորարարությանը և ինստիտուցիոնալ անկախությանը: Հետևաբար՝ սույն օրենքի նախագիծը հիմնովին վերանայելու և խմբագրելու անհրաժեշտություն կա: