Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՍՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ,

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ Շահառուին սոցիալական ծառայության տրամադրումը դադարեցվում և Հավաստագիրն ուժը կորցրած է ճանաչվում ցերեկային կենտրոնում խնամք ստանալու դեպքում՝ կենտրոնի ներքին կարգապահական կանոնները մեկ տարվա ընթացքում երեք անգամ խախտելու դեպքում։ Այն պայմաններում, երբ բացակայում են ներքին կարգապահական կանոնների նկատմամբ մշտադիտարկման և դրանց՝ օրենսդրության հետ համապատասխանության գնահատման մեխանիզմները, տվյալ ենթակետը խիստ խնդրահարույց է, ուստի առաջարկում ենք խուսափել նման հնարավորություն նախատեսելուց։ Առաջարկը չի ընդունվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող օրենսդրությամբ նույնպես առկա է նման կարգավորում և դեռևս նշված կարգավորման հետ կապված խնդիր չի ծագել, գտնում ենք, որ կարգավորումը պետք է մնա:
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ Սոցիալական ծառայության տրամադրման դադարեցումը ձևակերպվում է Ծառայությունը մատուցողի ղեկավարի հրամանով։ Տվյալ կետը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածին։ Բարենպաստ իրավաչափ վարչական ակտը (տվյալ դեպքում՝ հավաստագիրը և դրանում երաշխավորված ծառայությունը) կարող է ուժը կորցնել բացառապես վարչական մարմնի կողմից։ Տվյալ դեպքում ծառայություն մատուցողը չի կարող հանդիսանալ վարչական մարմին։ Առաջարկը չի ընդունվել: Հավաստագիրն ուժը կորցրած է ճանաչում ՄՍԾ-ն։ Այսինքն, սոցիալական ծառայության տրամադրման համար հիմք հանդիսացող հավաստագիրն ուժը կորցրած է ճանաչվում վարչական մարմնի կողմից։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի 30-րդ կետի համաձայն Եթե Շահառուին չի տրամադրվում Ծառայությունն իրենից անկախ հանգամանքներից (Ծառայություն մատուցողի լուծարում, գործունեության կասեցում, գործառույթների փոփոխություն և այլն), ապա Հավաստագիրը շարունակում է գործել մնացած գումարի սահմաններում և Շահառուն կարող է մնացած մասով ծառայությունը ստանալ այլ Ծառայություն մատուցողից։ Ոչ սպառիչ ցանկի սահմանումը կարող է ծառայություն մատուցողին ընձեռել կամայականությունների լայն հնարավորություն։ Մասնավորապես՝ ծառայություն մատուցողը կարող է հրաժարվել ծառայություն տրամադրել կոնկրետ անձին, օրինակ, պայմանավորված անձի հետ իրենց ունեցած նախկին փորձով։ Առաջարկն ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: Նախագծի հավելվածի 47-րդ կետով սահմանվել է սպառիչ ցանկ:
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ Ծառայություն մատուցողի հետ Պայմանագիր կնքելուց հետո տվյալ Ծառայություն մատուցողը գրանցվում է Նախարարության կողմից վարվող ցուցակում: «Նախարարության կողմից վարվող ցուցակ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Նախարարության կողմից վարվող՝ հավաստագրված կազմակերպությունների գրանցամատյանում» բառերով։ Առաջարկը չի ընդունվել: Ինչպես արդեն նշել ենք վերևում սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման դեպքում հավաստագրման պահանջը առկա չէ:
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ Ծառայություն մատուցողը կարող է ցանկացած ժամանակ դիմել Նախարարությանը Պայմանագիր կնքելու համար, եթե բավարարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: «Ծառայություն մատուցող» եզրույթը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ վերևում «ծառայություն մատուցող» են համարվել միայն հավաստագրված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։ Փոխարենն առաջարկում ենք օգտագործել «չհավաստագրված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը» բառերը։ Առաջարկը չի ընդունվել: Գործող օրենսդրության համաձայն՝ հավաստագիրը պարտադիր է խնամք տրամադրող կազմակերպությունների համար, իսկ սոցիալ–վերականգնողական ծառայություններ տրամադրողների համար դեռևս հավաստագրման պահանջը պարտադիր չէ։ Բացի այդ հավաստագրումը դեռևս բավարար չէ Նախագծով սահմանված խնամքի տեսակների տրամադրման համար․ կազմակերպությունները պետք է ունենան նաև ԱՍՀՆ-ի հետ կնքված համագործակցության պայմանագրեր։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի «Հավաստրագրի միջոցով տնային պայմաններում խնամքի տրամադրման կարգը և չափորոշիչները», «Հավաստագրի միջոցով ցերեկային կենտրոններում խնամքի տրամադրման կարգը և չափորոշիչները», «Հավաստագրի միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման չափորոշիչները» բաժինները չեն կարող ընդգրկվել տվյալ որոշման հավելվածում, քանի որ առաջին հերթին բովանդակությունը սահմանափակված է լիազորող նորմով, հետո նաև հակասության մեջ է կամ նույնությամբ կրկնում է կառավարության գործող որոշումները։ Այս բաժինների վերաբերյալ մանրամասն առաջարկություններ և դիտարկումներ չեն ներկայացվում։ Առաջարկն ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: Սոցիալական ծառայությունների չափորոշիչներին վերաբերող դրույթները հանվել են Նախագծից:
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն սոցիալ-վերականգնողական ծառայությունները տրամադրվում են համապատասխան ծառայություն մատուցելու որակավորում ունեցող մասնագետների կողմից, ովքեր ունեն առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։ Նկատելով, որ սա դուրս է տվյալ որոշման կարգավորման տիրույթից, այնուամենայնիվ ցանկանում ենք նկատել, որ մեկ տարվա աշխատանքային ստաժը չի կարող պատշաճ պահանջ դիտարկվել պետության կողմից երաշխավորվող ծառայությունների համատեքստում։ Բացի այդ, անհրաժեշտ է հստակեցնել, թե որն է համարվում «մասնագիտական աշխատանքային ստաժ»՝ հաշվի առնելով պետական կառավարման համակարգում դրա տարբեր մեկնաբանությունները։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Նշված կարգավորումը սահմանվել է ելնելով այն նկատառումից, որ հասարակության խոցելի խմբերի հետ աշխատող մասնագետները պետք է ունենան որոշակի մասնագիտական փորձ։ Ինչ վերաբերում է մասնագիտական ստաժի հասկացությանը, ապա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ մասնագիտական աշխատանքային ստաժն այն է, որում հաշվարկվում են քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնագիտական կրթության, իսկ տվյալ աշխատանքի նկարագրով (պաշտոնի անձնագրով) որոշակի մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը կամ մասնագիտությանը համապատասխանող աշխատանքային ստաժը։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն հոգեբանի կողմից մատուցվող ծառայությունն ընդգրկում է շահառուի սոցիալ-հոգեբանական պատրոնաժը (պարբերական դիտարկումը)։ Անհրաժեշտ է հստակեցնել «սոցիալ-հոգեբանական պատրոնաժ» հասկացությունը, քանի որ այն սահմանված չէ օրենքներով։ Առաջարկն ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: Նախագծից հանվել է «սոցիալ-հոգեբանական պատրոնաժ» բառերը։
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածում օգտագործվում են «չտեսնող անձ» և «չլսող անձ» հասկացությունները։ Անհրաժեշտ է դրանք համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքին։ Բացի այդ օգտագործված եզրույթները չեն ենթադրում կարողությունների լայն սպեկտրի անձանց, տվյալ դեպքում՝ թույլ տեսնող և թույլ լսող անձանց, ինչը խնդրահարույց է։ Առաջարկը չի ընդունվել: Նախագծում նշված ծառայությունները հավաստագրման մեխանիզմով (պետական աջակցությամբ) նախատեսվում են տրամադրել կոնկրետ թիրախային խմբերին։ Այս դեպքում «Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող» և «Լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող» հասկացությունները շատ լայն են և հստակ չեն նախանշում թիրախային խմբին։
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչպես է որոշվել այս մեխանիզմով ներդնել «հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման» ծառայությունը։ Առաջին հերթին պետք է նկատել, որ հայերեն ժեստերի լեզուն գրավոր և բանավոր հայերենին հավասարազոր լեզու է։ Սա ենթադրում է, որ լեզվի ուսուցման քաղաքականության հարցը գտնվում է կրթության ոլորտում լիազորված պետական մարմնի տիրույթում։ Երկրորդ, անհասկանալի է, թե ինչպես և ում կողմից կարող է մատուցվել այս ծառայությունը, մասնավորապես՝ ո՞րն է համապատասխան կրթությունը, որի դեպքում պետությունը ընդունելի է համարելու ժեստերի լեզվի ուսուցանումը։ Երրորդ, հաշվի չեն առնվել կյանքի ընթացքում լսողության խնդիրների ձեռքբերման դեպքում լեզվի ուսուցման առանձնահատկությունները (սոցիալական և կոգնիտիվ գործոնները)։ Հիմնավորումներում նշվում է, որ հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման ծառայություն նախատեսվում է տրամադրել առավելագույնը 100 շահառուի։ Անհրաժեշտ է հիմնավորումներում նշվել, թե ինչպե՞ս է առացել այս թիվը և արդյոք այն բխո՞ւմ է անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ձևավորված վիճակագրությունից։ Առաջարկն ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է, այդ թվում ծառայության անվանումը։ Նախագծում նշված կարգավորումը վերաբերում է ոչ թե շահառուին կրթական, այլ սոցիալական ծառայություն տրամադրելուն, որի նպատակն է ապահովել չլսող անձանց հնարավորինս ինտեգրումը հասարակական կյանքին, ինչպես նաև ապահովել շահառուի հաղորդակցումը: Ինչ վերաբերում է շահառուների քանակին, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով ներդրվելու են սոցիալական ծառայությունների տրամադրման նոր ընթացակարգեր և մեխանիզմներ, ապա առաջին տարվա համար նախատեսել ենք նշված սոցիալական ծառայությունը տրամադրել 100 շահառուի: Ծառայությունը տրամադրելուց հետո նախատեսվում է իրականացնել ծառայությունների տրամադրման գնահատում և մշտադիտարկում, որի արդյունքների հիման վրա ու հաշվի առնելով նաև պետական բյուջեի միջոցները՝ նշված թիվը հետագա տարիների համար կարող է փոփոխվել: Նախագծում կատարվել են փոփոխություններ և նշվել է, հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ հաղորդակցման ապահովման ծառայություն ընդգրկում է՝ -Շահառուի կարիքների գնահատում․ -Շահառուի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում՝ ըստ գնահատված կարիքի, հաղորդակցման ապահովման իրականացում։
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի աղյուսակ 1-ում շահառուների խմբերի նկարագրությունները հակասում են ծառայությունների անհատականացման սկզբունքին և այն նպատակին, որը հետապնդում էր ֆունկցիոնալության գնահատման բարեփոխումը։ Մասնավորապես՝ եթե ծառայությունները տրամադրվելու են անձանց բացառապես ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանով պայմանավորված, ապա ինչու՞ էր անհրաժեշտ ազատվել հաշմանդամության խմբերից։ Առաջարկում ենք խուսափել նման մոտեցումից՝ անցում կատարելով անհատականացված ծառայությունների համակարգի, որտեղ կարևորվում է անձի նախընտրությունը և մասնագիտական գնահատումը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Հաշվի առնելով պետական բյուջեի հնարավորությունները՝ Նախագծով սահմանել ենք թիրախ խմբեր, որոնք հետագայում կարող են փոփոխվել և ընդլայնվել:
12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի աղյուսակ 1-ի գնային արժեքի որոշման սկզբունքներն անորոշ են և առաջացնում են մտահոգություններ որակյալ և անհատի կարիքներին համապատասխանող ծառայությունների չափանիշներին համապատախանության վերաբերյալ։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Նախագծի հավելվածի աղյուսակ 1-ի գնային արժեքները ստացվել են ոլորտային շուկան ուսումնասիրելու հետևանքով և վերցվել են միջինացված արժեքները։
13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի աղյուսակ 1-ի ծառայության ծավալային ցուցանիշների որոշման սկզբունքները ևս անհասկանալի են, չեն տալիս բավարար ճկունություն՝ բավարարելու անհատական կարիքները։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծի հավելվածի աղյուսակ 1-ում նշված ծավալային ցուցանիշները մշակվել են՝ հիմք ընդունելով արդեն իսկ գործող իրավակարգավորումները ու պրակտիկան, ինչպես նաև ոլորտային մասնագետների առաջարկները։
14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Նախագծում բացակայում են մշտադիտարկման և որակի ապահովման մեխանիզմները, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման նպատակով։ Առաջարկն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է։ Նախագծով սահմանվել է, որ սահմանված Ծառայությունների մշտադիտարկումն և գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով սահմանված կարգով:
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Նախագծից հասկանալի չէ, թե ինչպես է իրականացվելու շահառուների ընտրությունը հավաստագրի տրամադրման համար, եթե ծառայությունների անհատական ծրագրերով տվյալ ծառայությունը երաշխավորվի նախատեսվածից ավելի մեծ թվով անձանց դեպքում, և արդյոք այդ ցանկը շարունակելու է մնալ նույնը հաջորդ տարիների համար։ Առաջարկն ընդունվել է։ Նախագծում սահմանվել է, որ որոշմամբ սահմանված սոցիալական ծառայություն ստանալու նպատակով հավաստագրերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում։ Ինչ վերաբերում է շահառուների ընտրության մեխանիզմին, ապա Նախագծով սահմանվել են համապատասխան կարգավորումներ: Նախագծով սահմանվել է, որ եթե Նախագծում նշված որևէ սոցիալական ծառայության համար ընթացիկ տարվա ընթացքում դիմողների թիվն ավելին է, քան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները, ապա -Կարգով նախատեսված սոցիալական ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր առավել վաղ են ներկայացրել դիմումները և -մյուս դիմումների համար ձևավորվում է հերթացուցակ՝ ըստ ներկայացման ամսաթվի: Շահառուն պահպանում է իր հերթը, քանի դեռ նրան չի տրամադրվել համապատասխան սոցիալական ծառայությունը կամ առկա չեն օրենսդրությամբ սահմանված հիմքեր՝ հերթացուցակից դուրս գալու համար:
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Նախագիծն անհրաժեշտ է լրացնել դրույթներով, որոնք կերաշխավորեն ծառայություն ստացողների և ծառայություն մատուցողների՝ իրենց վերաբերյալ կայացվող որոշումների բողոքարկման իրավունքը։ Առաջարկն ընդունվել է մասնակի։ Բողոքարկման հետ կապված իրավակարգավորումներ չեն սահմանվել, քանի որ անձի այդ իրավունքը սահմանվում է տարբեր օրենքներով, օրինակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը: Նախագծում նախատեսվել են համապատասխան վարչական ակտերի ձևեր, որտեղ նշվում է վարչական ակտի բողոքարկման ժամկետը և մարմինը, ում պետք է ներկայացվի բողոքը։
17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Նախագիծը չի նախատեսում ճկուն կարգավորումներ արտակարգ իրավիճակներում հավաստագրերի տրամադրման վերաբերյալ։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Արտակարգ իրավիճակներում սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են այլ իրավական ակտերով։ Բացի այդ Նախագծով պետական հավաստագրի ձևավորման համար նախատեսված է բավականին կարճ ժամկետ (առավելագունը 5 օր)․ ավելին, եթե առկա չլինեն ծրագրային խնդիրներ, պետական հավաստագիրը ձևավորվելու է դիմումի ներկայացումից հետ մեկ օրվա ընթացքում։ Նախագծով հնգօրյա ժամկետը սահմանվել է ծրագրային խնդիրների առկայության դեպքում կարգավորումներ տալու նպատակով։
18 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 27.08.2024 17:53:11 2. Որոշման նախագծի 3-րդ կետով սահմանված է ծառայությունների ցանկում նշված է միայն տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն, մինչդեռ «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում հաշմանդամություն ունեցող անձանց հզորացման, նրանց հմտությունների (ներառյալ անկախ կյանքի հմտությունների) զարգացում` անձնական օգնականի նկատմամբ որպես գործատու հանդես գալու և անձնական օգնականի տրամադրած ծառայությունները մշտադիտարկելու նպատակով առաջարկը մասակի ընդունվել է և նշվել է, որ հարցը առաջարկին համապատասխան կարող է կարգավորվել 2025 թվականից, երբ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կներդրվեն պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների տրամադրման մեխանիզմները։ Հաշվի առնելով վերոնշյալը և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կոմիտեի 2017 թվականի եզզրափակիչ դիտարկումները, խմբագրել ծառայությունների ցանկի « տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն» սահմանումը և փոխարինել « Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն» սահմանմամբ։ Առաջարկը չի ընդունվել։ Դիտարկումը և առաջարկը համահունչ չեն իրար։ Նախագծով նկարագրված է կոնկրետ ծառայություն՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Որպես գործատու հանդես գալու խնդիրը վերաբերում էր այն հարցին, որ հաշմանդամություն ունեցող անձը ինքը վճարի անձնական օգնականին։ Գտնում ենք, որ ծառայություն մատուցողին գումարի վճարումը հաշմանդամություն ունեցող անձի կողմից վիճահարույց է։ Ընդ որում, հետագայում անձնական օգնականի ծառայությունը ևս կտրամադրվի հավաստագրի միջոցով։ Այս փուլում այն ներառված չէ, քանի որ ծառայությունը մեկնարկել է 2024թ․-ից, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները կարգավորելուց հետո միայն անձնական օգնականի ծառայությունը կներառվի Նախագծի մեջ։ Ինչ վերաբերում է «տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն» սահմանումը «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն» սահմանմամբ փոխարինելուն, գտնում ենք, այն հիմնավոր չէ, քանի որ առաջարկվող ձևակերպումը առավել լայն է, քան Նախագծում նշված սոցիալական ծառայությունը։
19 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 27.08.2024 21:35:05 Ըստ ընդհանուր դրույթներ բաժնի, կետ 2-ի «Ծառայության տրամադրման համար հիմք է ընդունվում հաշմանդամության ունեցող անձի համար կազմված ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ՝ ԾԱԾ)»։ Անհրաժեշտ է խմբագրել` ներառելով նաև վերականգնողական անհատական ծրագիրը»։ Առաջարկը չի ընդունվել։ Հաշվի առնելով ՀՀ-ում նոր համակարգի (ֆունկցիոնալության գնահատում) ներդրումը, Նախագծով սահմանված սոցիալական ծառայությունների տրամադրման հիմք է ընդունվելու ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ՝ ԾԱԾ), որը կազմվում է անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում։ Ընդ որում անձի ֆունկցիոնալության գնահատումը գործընթաց է, որն իրականացվում է անձի առողջական խնդիրների, գործունեության ու մասնակցության և միջավայրային արգելքների գնահատման հիման վրա անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ մերժելու, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու և անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունները որոշելու նպատակներով։ Ուստի Նախագծով սահմանվել է, որ համապատասխան սոցիալական ծառայություններից շահառուները կարող են օգտվել, եթե համապատասխան սոցիալական ծառայությունը նշված է ԾԱԾ-ում։ Հարկ է նշել նաև, որ վերականգնողական անհատական ծրագիր այլևս չի մշակվում, հետևաբար անհասկանալի է, թե ինչպես պետք է դրանում նշվի այս կամ այն ծառայության անհրաժեշտության մասին։
20 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 27.08.2024 21:47:57 2. Ըստ «ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ» բաժնի կետ 4-ի, Հավաստագիր ձեռք բերելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը (այսուհետ՝ նաև Շահառու) կամ նրա ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը (այսուհետ՝ միասին Դիմող)` առցանց եղանակով։ Հարկ է նշել, որ նշված համակարգից կկարողանան օգտվել խիստ սահմանափակ թվով հաշմանդամություն ունեցող անձինք` հմտությունների, տեխնիկայի և ինտերնետային հասանելիության բացակայության պատճառով։ Ուստի հարկավոր է նաև առձեռն թղթային տարբերակով դիմում ներկայացնելու համար հնարավորություն տրամադրել` Միասնական սոցիալական ծառայությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերով զբաղվող կազմակերպությունների միջոցով։ Առաջարկը չի ընդունվել։ Կառավարության քաղաքականությունն ուղղված է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացնելուն։ Ուստի, սոցիալական ծառայություններից օգտվելու համար դիմումների ներկայացումը իրականացվելու է առցանց եղանակով։ Սակայն համաձայն Նախագծի՝ առցանց եղանակով դիմումի ներկայացման դժվարությունների առկայության դեպքում, Շահառուն կարող է դիմել ՄՍԾ-ի ցանկացած տարածքային կենտրոն, որտեղ Շահառուին կաջակցեն դիմումի առցանց ներկայացմանը։
21 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 27.08.2024 22:20:13 5. Ըստ «ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ» բաժնի կետ 3-ի « Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին՝ 9։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում»։ Անհաժեշտ է հանել ծառայության մատուցման ժամային սահմանափակումը և ծառայությունը տրամադրել հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքները։ Առաջարկը չի ընդունվել։ Նույնաբովանդակ կարգավորում առկա է նաև տարեցներին տնային պայմաններում խնամքի տրամադրման կարգում։ Նախագծով անհրաժեշտ է հստակ սահմանել սոցիալական ծառայության նվազագույն չափորոշիչները ու պայմանները, որի համար սահմանել նաև մատուցվող ծառայության համար պետական բյուջեից վճարվող գումարի չափը՝ պետական բյուջեի հստակ պլանավորման նպատակով։
22 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 28.08.2024 09:42:54 Մշակել համապատասխան իրավական կարգավորումներ և մեխանիզմներ, որը հնարավորություն կընձեռի նախկինում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձի հաշմանդամության խումբը անժամկետ տրամադրած լինելու պարագայում վերականգնողական անհատական ծառայությունները փոխարինել`կազմելով ծառայությունների անհատական ծրագիր։ Առաջարկը չի ընդունվել: Հաշվի առնելով ՀՀ-ում նոր համակարգի (ֆունկցիոնալության գնահատում) ներդրումը, Նախագծով սահմանված սոցիալական ծառայությունների տրամադրման հիմք է ընդունվելու ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ՝ ԾԱԾ), որը կազմվում է անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում։ Ընդ որում անձի ֆունկցիոնալության գնահատումը գործընթաց է, որն իրականացվում է անձի առողջական խնդիրների, գործունեության ու մասնակցության և միջավայրային արգելքների գնահատման հիման վրա անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ մերժելու, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու և անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունները որոշելու նպատակներով։ Ուստի Նախագծով սահմանվել է, որ համապատասխան սոցիալական ծառայություններից շահառուները կարող են օգտվել, եթե համապատասխան սոցիալական ծառայությունը նշված է ԾԱԾ-ում։ Հարկ է նշել նաև, որ վերականգնողական անհատական ծրագիր այլևս չի մշակվում, հետևաբար անհասկանալի է, թե ինչպես պետք է դրանում նշվի այս կամ այն ծառայության անհրաժեշտության մասին։