Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՍՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ,

Նախագծի նպատակն է հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունները։  Ըստ այդմ Նախագծով առաջարկվում է․

Շահառուների տնային պայմաններում և ցերեկային կենտրոններում խնամքը, ինչպես նաև լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապիստի կողմից, հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման և տեսողության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների  սոցիալ-վերականգնողական ծառայությունները (այսուհետ՝ սոցիալ վերականգնողական ծառայություններ) 2026 թվականի նոյեմբերի 1-ից մատուցել միայն պետական հավաստագրերի միջոցով։

  • Քննարկվել է

    13.08.2024 - 29.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1566

Տպել

Առաջարկներ`

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

28.08.2024

Մշակել համապատասխան իրավական կարգավորումներ և մեխանիզմներ, որը հնարավորություն կընձեռի նախկինում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձի հաշմանդամության խումբը անժամկետ տրամադրած լինելու պարագայում վերականգնողական անհատական ծառայությունները փոխարինել`կազմելով ծառայությունների անհատական ծրագիր։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

27.08.2024

5. Ըստ «ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ» բաժնի կետ 3-ի « Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին՝ 9։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում»։ Անհաժեշտ է հանել ծառայության մատուցման ժամային սահմանափակումը և ծառայությունը տրամադրել հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքները։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

27.08.2024

2. Ըստ «ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ» բաժնի կետ 4-ի, Հավաստագիր ձեռք բերելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը (այսուհետ՝ նաև Շահառու) կամ նրա ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը (այսուհետ՝ միասին Դիմող)` առցանց եղանակով։ Հարկ է նշել, որ նշված համակարգից կկարողանան օգտվել խիստ սահմանափակ թվով հաշմանդամություն ունեցող անձինք` հմտությունների, տեխնիկայի և ինտերնետային հասանելիության բացակայության պատճառով։ Ուստի հարկավոր է նաև առձեռն թղթային տարբերակով դիմում ներկայացնելու համար հնարավորություն տրամադրել` Միասնական սոցիալական ծառայությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերով զբաղվող կազմակերպությունների միջոցով։

Տեսնել ավելին