Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՍՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ Շահառուին սոցիալական ծառայության տրամադրումը դադարեցվում և Հավաստագիրն ուժը կորցրած է ճանաչվում ցերեկային կենտրոնում խնամք ստանալու դեպքում՝ կենտրոնի ներքին կարգապահական կանոնները մեկ տարվա ընթացքում երեք անգամ խախտելու դեպքում։ Այն պայմաններում, երբ բացակայում են ներքին կարգապահական կանոնների նկատմամբ մշտադիտարկման և դրանց՝ օրենսդրության հետ համապատասխանության գնահատման մեխանիզմները, տվյալ ենթակետը խիստ խնդրահարույց է, ուստի առաջարկում ենք խուսափել նման հնարավորություն նախատեսելուց։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ Սոցիալական ծառայության տրամադրման դադարեցումը ձևակերպվում է Ծառայությունը մատուցողի ղեկավարի հրամանով։ Տվյալ կետը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածին։ Բարենպաստ իրավաչափ վարչական ակտը (տվյալ դեպքում՝ հավաստագիրը և դրանում երաշխավորված ծառայությունը) կարող է ուժը կորցնել բացառապես վարչական մարմնի կողմից։ Տվյալ դեպքում ծառայություն մատուցողը չի կարող հանդիսանալ վարչական մարմին։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի 30-րդ կետի համաձայն Եթե Շահառուին չի տրամադրվում Ծառայությունն իրենից անկախ հանգամանքներից (Ծառայություն մատուցողի լուծարում, գործունեության կասեցում, գործառույթների փոփոխություն և այլն), ապա Հավաստագիրը շարունակում է գործել մնացած գումարի սահմաններում և Շահառուն կարող է մնացած մասով ծառայությունը ստանալ այլ Ծառայություն մատուցողից։ Ոչ սպառիչ ցանկի սահմանումը կարող է ծառայություն մատուցողին ընձեռել կամայականությունների լայն հնարավորություն։ Մասնավորապես՝ ծառայություն մատուցողը կարող է հրաժարվել ծառայություն տրամադրել կոնկրետ անձին, օրինակ, պայմանավորված անձի հետ իրենց ունեցած նախկին փորձով։
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ Ծառայություն մատուցողի հետ Պայմանագիր կնքելուց հետո տվյալ Ծառայություն մատուցողը գրանցվում է Նախարարության կողմից վարվող ցուցակում: «Նախարարության կողմից վարվող ցուցակ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Նախարարության կողմից վարվող՝ հավաստագրված կազմակերպությունների գրանցամատյանում» բառերով։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն՝ Ծառայություն մատուցողը կարող է ցանկացած ժամանակ դիմել Նախարարությանը Պայմանագիր կնքելու համար, եթե բավարարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: «Ծառայություն մատուցող» եզրույթը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ վերևում «ծառայություն մատուցող» են համարվել միայն հավաստագրված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։ Փոխարենն առաջարկում ենք օգտագործել «չհավաստագրված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը» բառերը։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի «Հավաստրագրի միջոցով տնային պայմաններում խնամքի տրամադրման կարգը և չափորոշիչները», «Հավաստագրի միջոցով ցերեկային կենտրոններում խնամքի տրամադրման կարգը և չափորոշիչները», «Հավաստագրի միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման չափորոշիչները» բաժինները չեն կարող ընդգրկվել տվյալ որոշման հավելվածում, քանի որ առաջին հերթին բովանդակությունը սահմանափակված է լիազորող նորմով, հետո նաև հակասության մեջ է կամ նույնությամբ կրկնում է կառավարության գործող որոշումները։ Այս բաժինների վերաբերյալ մանրամասն առաջարկություններ և դիտարկումներ չեն ներկայացվում։
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն սոցիալ-վերականգնողական ծառայությունները տրամադրվում են համապատասխան ծառայություն մատուցելու որակավորում ունեցող մասնագետների կողմից, ովքեր ունեն առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։ Նկատելով, որ սա դուրս է տվյալ որոշման կարգավորման տիրույթից, այնուամենայնիվ ցանկանում ենք նկատել, որ մեկ տարվա աշխատանքային ստաժը չի կարող պատշաճ պահանջ դիտարկվել պետության կողմից երաշխավորվող ծառայությունների համատեքստում։ Բացի այդ, անհրաժեշտ է հստակեցնել, թե որն է համարվում «մասնագիտական աշխատանքային ստաժ»՝ հաշվի առնելով պետական կառավարման համակարգում դրա տարբեր մեկնաբանությունները։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի համաձայն հոգեբանի կողմից մատուցվող ծառայությունն ընդգրկում է շահառուի սոցիալ-հոգեբանական պատրոնաժը (պարբերական դիտարկումը)։ Անհրաժեշտ է հստակեցնել «սոցիալ-հոգեբանական պատրոնաժ» հասկացությունը, քանի որ այն սահմանված չէ օրենքներով։
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածում օգտագործվում են «չտեսնող անձ» և «չլսող անձ» հասկացությունները։ Անհրաժեշտ է դրանք համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքին։ Բացի այդ օգտագործված եզրույթները չեն ենթադրում կարողությունների լայն սպեկտրի անձանց, տվյալ դեպքում՝ թույլ տեսնող և թույլ լսող անձանց, ինչը խնդրահարույց է։
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչպես է որոշվել այս մեխանիզմով ներդնել «հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման» ծառայությունը։ Առաջին հերթին պետք է նկատել, որ հայերեն ժեստերի լեզուն գրավոր և բանավոր հայերենին հավասարազոր լեզու է։ Սա ենթադրում է, որ լեզվի ուսուցման քաղաքականության հարցը գտնվում է կրթության ոլորտում լիազորված պետական մարմնի տիրույթում։ Երկրորդ, անհասկանալի է, թե ինչպես և ում կողմից կարող է մատուցվել այս ծառայությունը, մասնավորապես՝ ո՞րն է համապատասխան կրթությունը, որի դեպքում պետությունը ընդունելի է համարելու ժեստերի լեզվի ուսուցանումը։ Երրորդ, հաշվի չեն առնվել կյանքի ընթացքում լսողության խնդիրների ձեռքբերման դեպքում լեզվի ուսուցման առանձնահատկությունները (սոցիալական և կոգնիտիվ գործոնները)։ Հիմնավորումներում նշվում է, որ հայերեն ժեստերի լեզվի հմտությունների ձևավորման ծառայություն նախատեսվում է տրամադրել առավելագույնը 100 շահառուի։ Անհրաժեշտ է հիմնավորումներում նշվել, թե ինչպե՞ս է առացել այս թիվը և արդյոք այն բխո՞ւմ է անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ձևավորված վիճակագրությունից։
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի աղյուսակ 1-ում շահառուների խմբերի նկարագրությունները հակասում են ծառայությունների անհատականացման սկզբունքին և այն նպատակին, որը հետապնդում էր ֆունկցիոնալության գնահատման բարեփոխումը։ Մասնավորապես՝ եթե ծառայությունները տրամադրվելու են անձանց բացառապես ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանով պայմանավորված, ապա ինչու՞ էր անհրաժեշտ ազատվել հաշմանդամության խմբերից։ Առաջարկում ենք խուսափել նման մոտեցումից՝ անցում կատարելով անհատականացված ծառայությունների համակարգի, որտեղ կարևորվում է անձի նախընտրությունը և մասնագիտական գնահատումը։
12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի աղյուսակ 1-ի գնային արժեքի որոշման սկզբունքներն անորոշ են և առաջացնում են մտահոգություններ որակյալ և անհատի կարիքներին համապատասխանող ծառայությունների չափանիշներին համապատախանության վերաբերյալ։
13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Հավելվածի աղյուսակ 1-ի ծառայության ծավալային ցուցանիշների որոշման սկզբունքները ևս անհասկանալի են, չեն տալիս բավարար ճկունություն՝ բավարարելու անհատական կարիքները։
14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Նախագծում բացակայում են մշտադիտարկման և որակի ապահովման մեխանիզմները, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման նպատակով։
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Նախագծից հասկանալի չէ, թե ինչպես է իրականացվելու շահառուների ընտրությունը հավաստագրի տրամադրման համար, եթե ծառայությունների անհատական ծրագրերով տվյալ ծառայությունը երաշխավորվի նախատեսվածից ավելի մեծ թվով անձանց դեպքում, և արդյոք այդ ցանկը շարունակելու է մնալ նույնը հաջորդ տարիների համար։
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Նախագիծն անհրաժեշտ է լրացնել դրույթներով, որոնք կերաշխավորեն ծառայություն ստացողների և ծառայություն մատուցողների՝ իրենց վերաբերյալ կայացվող որոշումների բողոքարկման իրավունքը։
17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 19:56:38 Նախագիծը չի նախատեսում ճկուն կարգավորումներ արտակարգ իրավիճակներում հավաստագրերի տրամադրման վերաբերյալ։
18 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 27.08.2024 17:53:11 2. Որոշման նախագծի 3-րդ կետով սահմանված է ծառայությունների ցանկում նշված է միայն տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն, մինչդեռ «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում հաշմանդամություն ունեցող անձանց հզորացման, նրանց հմտությունների (ներառյալ անկախ կյանքի հմտությունների) զարգացում` անձնական օգնականի նկատմամբ որպես գործատու հանդես գալու և անձնական օգնականի տրամադրած ծառայությունները մշտադիտարկելու նպատակով առաջարկը մասակի ընդունվել է և նշվել է, որ հարցը առաջարկին համապատասխան կարող է կարգավորվել 2025 թվականից, երբ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կներդրվեն պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների տրամադրման մեխանիզմները։ Հաշվի առնելով վերոնշյալը և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կոմիտեի 2017 թվականի եզզրափակիչ դիտարկումները, խմբագրել ծառայությունների ցանկի « տեսողության խնդիրներ ունեցող անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն» սահմանումը և փոխարինել « Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների ձևավորման ծառայություն» սահմանմամբ։
19 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 27.08.2024 21:35:05 Ըստ ընդհանուր դրույթներ բաժնի, կետ 2-ի «Ծառայության տրամադրման համար հիմք է ընդունվում հաշմանդամության ունեցող անձի համար կազմված ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ՝ ԾԱԾ)»։ Անհրաժեշտ է խմբագրել` ներառելով նաև վերականգնողական անհատական ծրագիրը»։
20 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 27.08.2024 21:47:57 2. Ըստ «ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ» բաժնի կետ 4-ի, Հավաստագիր ձեռք բերելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը (այսուհետ՝ նաև Շահառու) կամ նրա ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը (այսուհետ՝ միասին Դիմող)` առցանց եղանակով։ Հարկ է նշել, որ նշված համակարգից կկարողանան օգտվել խիստ սահմանափակ թվով հաշմանդամություն ունեցող անձինք` հմտությունների, տեխնիկայի և ինտերնետային հասանելիության բացակայության պատճառով։ Ուստի հարկավոր է նաև առձեռն թղթային տարբերակով դիմում ներկայացնելու համար հնարավորություն տրամադրել` Միասնական սոցիալական ծառայությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերով զբաղվող կազմակերպությունների միջոցով։
21 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 27.08.2024 22:20:13 5. Ըստ «ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ» բաժնի կետ 3-ի « Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին՝ 9։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում»։ Անհաժեշտ է հանել ծառայության մատուցման ժամային սահմանափակումը և ծառայությունը տրամադրել հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքները։
22 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 28.08.2024 09:42:54 Մշակել համապատասխան իրավական կարգավորումներ և մեխանիզմներ, որը հնարավորություն կընձեռի նախկինում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձի հաշմանդամության խումբը անժամկետ տրամադրած լինելու պարագայում վերականգնողական անհատական ծառայությունները փոխարինել`կազմելով ծառայությունների անհատական ծրագիր։